Մեկ տարվա համերգային դադարից հետո Հայաստանի եւ Արցախի պարի պետական անսամբլները հանդես եկան համատեղ ծրագրով: «Զարթոնք» խորագիրը կրող պարային երեկոն կայացավ երեկ՝ մարտի 28-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգը մեկնարկվեց Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված զինվորների հիշատակին նվիրված հոտընկայս ծափահարություններով:
Համատեղ պարային համերգ ունենալու գաղափարը Հայաստանի պարի պետական անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանինն էր, իսկ համերգի խորագիրը պատահան չէր ընտրվել՝ «Զարթոնք»՝ կյանքի շարունակություն.
«Ցանկացանք հրավիրել Արցախի պարի պետական անսամբլին համատեղ առաջին համերգի համար, ինչն այս դաժան տարվանից հետո նաեւ մեզ է խթան հանդիսանում աշխատելու: Պետք է ապրենք, իսկ մեր աշխատանքը հենց պարն է: Կարծում եմ՝ բոլորս պետք է աշխատենք մեկս մյուսին ոգեշնչելու ուղղությամբ, որպեսզի պարենք, որովհետեւ կյանքը շարունակվում է: Սա մեր առաջին ելույթն է պատերազմից հետո, հենց դրա համար էլ ընտրել ենք «Զարթոնք» անունը»,-նշեց Էրիկ Չանչուրյանը՝ հավելելով.
«Մենք աշխատում ենք, փորձում աշխուժացնել ե´ւ ժողովրդին, ե´ւ պարողներին. պետք է զարթնենք, դա է մեր առաքելությունը: Շատ եմ ցանկանում՝ նաեւ Արցախում ունենանք նման համերգ»:
Արցախի պարի պետական անսամբլի տնօրեն Ռաուլ Բաբայանը նշեց, որ սիրով են ընդունել Հայաստանի պարի պետական անսամբլի հետ համատեղ համերգով հանդես գալու առաջարկը, թեեւ խոստովանեց՝ դժվար է պատերազմից հետո բեմ բարձրանալը.
«Իհարկե, շատ բարդ էր նորից բեմ բարձրանալ եւ պարել, բայց Էրիկ Չանչուրյանի հետ որոշեցինք կազմակերպել այս գեղեցիկ ծրագիրը: Սա նաեւ խորհրդանշական է այն առումով, որ երկու հզոր պետություն միասին կանգնել ու պարում ենք շնորհիվ մեր ազգի: Պետք է չմոռանանք՝ ինչի համար են զոհվել մեր տղաները, մենք պարտավոր ենք քայլել գլուխներս բարձր, չկոտրվել ու հզորացնել մեր արվեստը, ցույց տալ թշնամուն, որ մենք կոտրված չենք, մենք շարունակելու ենք հաղթահարել բոլոր դժվարությունները»:
Նա նաեւ հավելեց, որ թեեւ Արցախում մարդիկ դեռեւս համերգների տրամադրություն չունեն, բայց հույս ունի, որ շուտով «կամաց-կամաց ամեն ինչ կհաղթահարվի»:
«Ցավոք, սրտի մեր անսամբլը ունեցել է նաեւ կորուստներ... Մեր փորձավար Կարեն Դանիելյանը անհետ կորած է, իսկ պարողներից Սերոն զոհվել է... Արցախում, գրեթե, բոլոր ընտանիքներում կան կորուստներ...»:
Համերգային շոուի ստեղծագործական մասով զբաղվել է ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանը, որի խոսքով՝ փորձել են նոր շնչով զարթոնք բերել հանդիսատեսին.
«Սա ոչ առաջին, ոչ էլ՝ վերջին համերգը պետք է լինի. մեր համերգային օրերն արդեն բաժանված են: Կփորձենք ժողովրդին ուրախացնել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում: Կփորձենք կարճ ժամանակում բեմ հանել նոր համարներ՝ փոփոխություն մտցնելով ծրագրի մեջ»,-նշեց նա:
Համերգային երեկոն բացվեց Խաչատուր Ավետիսյանի «Զարթոնք» ստեղծագործությամբ, եղան նաեւ այլ հայտնի համարներ, որոնք ուղեկցվեցին հանդիսատեսի բուռն ծափահարություններով:
Ամեն ինչ ավելի պատկերավոր՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:19, 23 սեպտեմբերի
«Տառապանքն այլ ձեւ չի լինում․․․»․ Գայա Արզումանյան (ֆոտո)13:40, 23 սեպտեմբերի
«Կշարունակեմ գնալ հանրահավաքների ոչ թե քաղաքական գործիչների, այլ հենց ուսանողների կողքին լինելու համար»․ Մհեր Մկրտչյան12:14, 23 սեպտեմբերի
Սերժ Թանկյանն Արցախից արխիվային լուսանկար է հրապարակել11:14, 23 սեպտեմբերի
«Ինքներդ ձեզ պատասխանատվությունից ազատելու փոխարեն՝ ելեք փողոց, հայտնեք ձեր անհամաձայնությունը․․․»․ Միքայել Ոսկանյան10:06, 23 սեպտեմբերի
«Անմեղ հայերի արյունը ոչ միայն ադրբեջանցի զինվորների ձեռքերին է, այլեւ՝ բոլոր նրանց, ովքեր լուռ էին»․ Գեւ Օրկյան09:00, 23 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ19:04, 22 սեպտեմբերի
Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում The Muse հայկական բրենդը մեծ էկրանին ցուցադրել է Ստեփանակերտի ռմբակոծությունը18:09, 22 սեպտեմբերի
«Արցախի 120.000 իմ հայրենակիցները շուրջ 9 ամիս շրջափակումից հետո շարունակում են անցնել դժոխքի միջով»․ Լիլիթ Հովհաննիսյանի գրառումը17:38, 22 սեպտեմբերի
«Անգործության մատնվել չենք կարող»․ Գոհար Ավետիսյանը կոչ է արել օգնել արցախցիներին16:34, 22 սեպտեմբերի
«Դեռ ստեղ ենք, չենք ուզում ինտեգրվել։ Ապրել ենք ուզում՝ սովորական ապրել»․ 11-ամյա բլոգեր Տիգրանը պատմել է Արցախում ստեղծված իրավիճակի մասին16:09, 22 սեպտեմբերի
Լոս Անջելեսում հետաձգվել են Women's Club-ի ելույթները15:30, 22 սեպտեմբերի
Գաթայի փառատոնը անժամկետ հետաձգվում է