Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Մենք կարիք ունենք վերածնվելու, եւ այդ վերածնունդը հենց Արցախից է լինելու». ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմն Արցախյան պատերազմի մասին է

20:15, 30 մարտի

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, որը հայտնի է Արցախի մասին պատմող իր ֆիլմերով («Թեւանիկը», «Վերջին բնակիչը», «Դրախտի դարպասը»), աշխատում է նոր գեղարվեստական ֆիլմի շուրջ, որի միջոցով ներկայացնելու է 2020 թ-ի Արցախյան պատերազմի թեման: Այսօր՝ մարտի 30-ին կայացած ասուլիսին ռեժիսորը նշեց, որ «Վերածնվածը» վերնագիրն ունեցող իր նոր ֆիլմն ի սկբզբանե պետք է 2016 թ-ի Արցախյան պատերազնի մասին լիներ, սակայն 2020-ի իրադարձությունները փոխեցին ֆիլմի ուղղությունը:

«2018-ին մեր թիմով սկսել էինք աշխատել նոր գաղափարի՝ «Վերածնվածը» ֆիլմի շուրջ, փորձում էինք անդրադառնալ Արցախի՝ 2016-ի պատերազմին: Մեզ համար միշտ կարեւոր է եղել ստեղծել արվեստի բարձրորակ աշխատանք, ֆիլմը ինքնանպատակ չէր, այլ բարորակ գործ, որի միջոցով փորձել ենք պատմել Արցախի մասին: Ֆիլմն ունեցել է բավական բուռն ու հախուռն զարգացման ընթացք»,-նշեց ռեժիսորը:

Ֆիլմի գաղափարը կյանքի կոչելու համար ստեղծագործական թիմն այսօրվանից սկսում է համաֆինանսավորման արշավ, որին հնարավոր է միանալ Kickstarter.com կայքի միջոցով:

«Վերջին մեկ տարվա դեպքերը դժվարություններ ստեղծեցին: Չունենալով աշխարհում վաճառք՝ նախաձեռնեցինք մեր ամբողջ արշավը սկսել քրաուդֆոնդինգով:  Եթե ժամանակին Արցախի մասին ֆիլմերով փորձում էինք աշխարհին պատմել մեր մասին, հիմա նաեւ կարեւոր է, որ պատմենք մեր հետագա սերունդին, երեխաներին»,-ընդգծեց ռեժիսորը:

Ֆիլմի սցենարի հեղինակը Նարինե Ոսկանյանն է: Նա չցանկացավ շատ մանրամասներ հայտնել սյուժեի վերաբերյալ, բայց նշեց.

«Ֆիլմի թեման խաղաղությունն է, սակայն այդ խաղաղությանը հասնելու համար կարիք ունենք գտնելու մեր ինքնությունը: Այդ մարդածին աղետները հենց ինքնությունը կորցնելու պատճառով են եղել, եւ մենք կարիք ունենք վերածնվելու, եւ այդ վերածնունդը հենց Արցախից է լինելու:  Ֆիլմի կենտրոնական առանցքում Արցախն է: Ինչպես արդեն նշվել է՝ 2016 –ի ապրիլյան դեպքերն էին նախատեսված պատմության մեջ, բայց անցած տարվա պատերազմը փոխեց մեր ծրագրերը եւ այնտեղ ներառեցինք 2020 թ-ի դեպքերը: Հիմա աշխատում ենք մյուս անհրաժեշտ փոփոխությունների շուրջ: Առանձնահատուկ է նաեւ այն փաստը, որ ֆիլմում արհեստական բանականության ուղղությունն ենք զարգացնում, ինչը, կարծում եմ, հայկական ֆիլմարտադրության մեջ բացառիկ է: Այն ֆիլմի երեք գլխավոր հերոսների հետ զարգանում է եւ ինքն էլ վերածնվում: Ֆիլմը, հուսանք, մեր վերածնունդը կլինի ամբողջ հայության համար»:

Սցենարի խորհրդատու, կինոգետ Զավեն Բոյաջյանը նշեց, որ ֆիլմի պատմությունը ստեղծման պահից էական փոփոխությունների է ենթարկվել:

«Երկու տարի, պարբերաբար, հանդիպել ենք Ջիվանի հետ, քննարկել սյուժեն, եւ այս տարիների ընթացքում ֆիլմը վերնագրից սկսած բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել, եւ վերջնական տարբերակը էականորեն տարբերվում է այն ամենից, ինչ նախապես մտածված էր:  Շատ բաներ էլ, կարծում եմ, դեռ կփոփոխվեն, ուղղակի կասեմ, որ թեմայի, կերպարների, բովանդակության առումով շատ հետաքրքիր ֆիլմ է լինելու, որը նոր բովանդակային շերտ կարող է բերել հայկական ֆիլմարտադրության մեջ»,-նշեց նա:

Ջիվան Ավետիսյանն առայժմ չցանկացավ բացահայտել, թե որ դերասանների վրա է կանգ առել իր ընտրությունը, քանի որ խոստովանեց՝ նրանք հաճախ ադրբեջանցիների կողմից ենթքարկվում  են հալածանքների, սակայն Ջիվանի խոսքով՝ ֆիլմում կլինեն, ինչպես հայ, այնպես էլ՝ եվրոպացի դերասաններ:

«Բանակցում ենք երկու խոշոր մեծանուն դերասանների հետ, իմ հանդիպումը նրանց հետ դեռ տեղի չի ունեցել: Դեռ սցենարում փոփոխություններ կանենք, մինչեւ հանդիպելը: Փակ ենք պահում դերասանների անուները, որովհետեւ ինչպես նախորդ փոձն է ցույց տալիս, ադրբեջանական կողմը հաճախ գտնում է նրանց եւ փորձում հալածել: Բայց նշեմ, որ ուժեղ դերասանական կազմ ենք նախատեսում ու, կարծես, այն, ինչ ունենք, նրանց գոհացնում է»:

Ինչ վերաբերում է ֆիլմի՝ օտարերկրացիների համար հետաքրքիր լինելու փաստին՝ Ջիվան Ավետիսյանը նշեց.

«Եթե կարողանանք մեզ հուզող թեմաները ներկայացնել համամարդկային կոնտեքստով եւ հասկանալ, թե ինչ դա կտա օտար լսարանին, հաջողության կհասնենք: Այս դեպքում Արցախը ներկայացնելու ենք այլ տեսանկյունից՝ 2020-ի պատերազմով, եւ սա շատ կարեւոր կետեր է բացելու, կարեւոր բանալիներ են լինելու, ընդհանրապես, նաեւ կոնֆլիկտի վերաբերյալ: Շատ հետաքրքիր շերտեր կան, որ կօգնեն գտնել իրենք իրենց, որովհետեւ ֆիլմի հերոսներից երկուսը եվրոպացի են:

Այժմ բանակցության փուլում ենք թե´ ֆրանսիացի, թե´ գերմանացի, թե´ իսլանդացի պրոդյուսերների հետ»,-հավելեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ջիվան Ավետիսյանի Facebook-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել