Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ հասկացանք, որ հայերն այլեւս միասնական չեն». Անաիս Սարդարյանը՝ «Կամաwar» մոնոներկայացման եւ մեկ օրով կրկին բեմում լինելու մասին

16:04, 2 ապրիլի

Դերասանուհի Անաիս Սարդարյանը, որը տեւական ժամանակ է՝ հրաժռշտ է տվել իր թատերական եւ հեռուստատեսային գործունեությանը, միայն մեկ օրով պատրաստվում է բարձրանալ բեմ, որպեսզի ներկայացնի պատերազմի օրերին իր եւ տարբեր ոլորտների կամավորների կյանքում պատահած այն իրական պատմությունները, որոնք կստիպեն, ինչպես արտասվել, այնպես էլ՝ ժպտալ: Դերասանուհու «Կամաwar» մոնոներկայացումը, որը տրագիկոմեդիա ժանրում է, տեղի կունենա ապրիլի 11-ին՝ Տիկնիկային թատրոնում, որտեղ էլ Անաիսն ու իրենց կամավորական թիմը 63 օր շարունակ օգնել են կարիքի մեջ հայտնված մեր հայրենակիցներին:

Թե ինչպես սռաջացավ ներկայացման գաղափարն ու ինչպես որոշեց այն կյանքի կոչելու համար կարճ ժամանակով բարձրանալ բեմ, Անաիսը պատմել է NEWS.am STYLE-ին:

«Ներկայացման վերնագրի շուրջ երկար ենք մտածել, քանի որ «կամավոր» բառն ինձ համար հերոսի հոմանիշ է, կապ չունի՝ ովքեր են այդ կամավորները՝ հերոսներ, որոնք գնացել են սահման, թե հերոսներ, ովքեր այստեղ են կամավորություն արել: Ես, անգամ, տարբերություն չեմ ուզում դնել քնապարկ կարող կնոջ եւ անիվ հավաքող երեխայի միջեւ, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն իր մասով եղել է կամավոր, եղել է հերոս»,-նշեց դերասանուհին եւ, անդրադառնալով ներկայացման գաղափարին, հավելեց.

«Ինքս տեսել եմ 44 օր իրար սիրող ու օգնող ազգի, իսկ ներկայացման գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ հասկացանք, որ հայերն այլեւս միասնական չեն՝ բաժանվել են, սկսել են միմյանց հանդեպ սառել... Ես մինչեւ հիմա էլ շարունակում եմ օգնություն հասցնել թե´ վիրավոր զինվորներին, թե´ զոհված հերոսների ընտանիքներին, ու տեսնում եմ, թե ինչպես են օգնողները, ցավոք, քչանում: Այն ժամանակ, եթե ինձ դիմում էին 10-15 վիրավոր զինվոր օգնության համար, լինում էր 20-30 օգնող, հիմա լրիվ հակառակ ռեակցիան է»:

Անաիսը, սակայն, շտապեց տեղեկացնել, որ ներկայացումն, ամենեւին, միտում չունի գովերգել իրենց՝ կամավորների կատարած աշխատանքը.

«Երեւի՝ ոմանց կթվա, թե ներկայացումը մեր՝ կամավորներիս մասին է, թե գովերգում ենք այն, ինչ արել ենք, բայց, ամենեւին, այդպես չէ: Ներկայացումն այն մասին է, թե ինչ են արել մարդիկ մեր շնորհիվ: Մենք, այսպես ասած, կապող օղակ ենք հանդիսացել օգնության կարիք ունեցող մարդկանց ու օգնողների միջեւ: Պատմությունն այդ երկու կողմերի մասին է: Նշեմ, որ առաջին բառից մինչեւ վերջինը ներկայացումն ամբողջությամբ հիմնված է իրական պատմությունների վրա: Չկա ոչ մի հորինվածք կամ սուտ: Սցենարի շուրջ աշխատում ենք Լեւոն Բեգլարյանի հետ, պրոդյուսերն Արտաշես Բաբայանն է: Մեզ շատ հեշտ է եղել պատմությունը գրելը, որովհետեւ սցենարը Լեւոնը չի հորինել, իսկ այն պատմելու գաղափարն Արտաշինն էր: Մի օր նա ասաց, որ այս մասին կարելի է բարձրաձայնել: Մտածում էինք վիդեո տարբերակով պատմել մարդկանց բոլոր հավանական եւ անհավանական պատմությունները, բայց հետո հասկացանք, որ շատ ավելի լավ կլինի այդ ամենն անել ներկայացման տեսքով, որովհետեւ այն բոլոր իրական զգացմունքները, որոնք ես պատրաստ եմ այդ օրը ներկայացնել հանդիսատեսին, կարծում եմ, վիդեոյի միջոցով երբեւիցե չէի կարողանա փոխանցել»:

Փորձելով փոքր-ինչ բացել որոշակի փակագծեր՝ Անաիսը նշեց.

«Մենք պատմում ենք այն, ինչը տեղի է ունեցել պատերազմի  օրերին եւ դրանից հետո, պատմում ենք մեր՝ հայերիս մասին, մեր կատարած աշխատանքի, զինվորների սխրանքների, սպասումների մասին... Այդ օրերին, իսկապես, այնքան բաներ են կատարվել: Մենք 63 օր, 24 ժամ այդ ամենի մեջ ենք եղել եւ հավաքել ենք ամենավառ պատմությունները, որոնք պետք է հնչեցնենք բեմից»:

Դերասանուհու խոսքով՝ սկզբում միտք ունեցել են մոնոներկայացման փոխարեն ներկայացում խաղալու, սակայն հետո հասկացել են, որ դա կխանգարի պատմությունն անկեղծ՝ առանց հորինվածքի ներկայացնելուն.

«Ուզում ենք, որ հնչի այն, ինչ ես ամեն օր պատմում եմ իմ ընկերներին: Իմ ընկերներից շատերն այս ամենը լսել են, ու ամեն անգամ ինձ հետ հավասար հուզվել են, ինձ հետ հավասար ծիծաղել, բայց ասում են, որ կգան եւ նորից հաճույքով կլսեն այդ պատմությունները: Ի դեպ, մտածել ենք նաեւ այն մասին, թե արդյոք արդեն ուշ չէ՞ այս ամենի մասին խոսելու համար, միգուցե, մարդիկ էլ չե՞ն ուզում լսել պատերազմի մասին… Այդ հարցերն ինձ շատ են տանջել, բայց հետո հասկացա, որ այն, ինչ մեջս կուտակվել է, այնքան շատ է, որ միայնակ չէի կարող դա «մարսել», եւ որոշեցի մոնոներկայացմամբ պատմել»:

Հարցին, ինչպե՞ս է որոշել երկար դադարից հետո բեմ բարձրանալ, եւ, արդյոք, սա նշանակո՞ւմ է դերասանական արվեստին վերադարձ, Անաիսը պատասանեց.

«Հիմա էլ է ինձ մոտ դադար, ես ամենեւին չեմ վերադառնում թատերական աշխարհ, առավել եւս՝ կինո կամ սերիալային աշխարհ: Սա վերադարձ մի համարեք, սա, պարզապես, իմ ներսում կուտակվածն է, որով ցանկանում եմ կիսվել: Սա միայն իմ պատմությունը չէ, բոլորինս է՝ իմ, ձեր, մեր հարեւանների, քնապարկ կարող կնոջ… հայի պատմությունն է: Եթե մի փոքր խորանանք այս ամենի մեջ, կգիտակցենք, որ աշխարհի բոլոր հայերն այդ օրերին կամավոր էին… Դրա համար այլ վերնագիր չեմ պատկերացնում: Իսկ «Կամաwar»-ում war բառը ջնջել ենք, որպեսզի փորձենք պատերազմն ընդհանրապես ջնջել ու այլեւս երբեք նման իրավիճակում չհայտնվենք, ու տա Աստված՝ միշտ խաղաղություն լինի…»:

Ինչ վերաբերում է տեւական դադարից հետո բեմ բարձրանալու հուզմունքին՝ դերասանուհին նշեց.

«Իհարկե, հուզվում եմ, բայց մի հետաքրքիր բան կա. երբ ես նախկինում էի փորձեր անում թատերական ներկայացումների համար, միշտ հուզմունք եղել է, բայց սա ինձ համար շատ ավելի պատասխանատու բան է, որովհետեւ մեզ հետ եղած պատմությունն է: Չկա մի փորձ, որի ընթացքում ես, սցնարիստը եւ պրոդյուսերը չհուզվենք, որովհետեւ պատմություններն այնքան իրական են…»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Անաիս Սարդարյանի Instagram-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել