Քննչական կոմիտեի աշխատակիցները սկսել են ստուգել երգչուհի Մանիժայի «Russian Woman» երգը՝ պարզելու համար արդյոք առկա են «ատելության կամ թշնամանքի հրահրման նշաններ»։ Մանիժան այդ երգով Ռուսաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին։
Ստուգումը սկսվել է, երբ «Ветеранские вести» պարբերականը դիմել է Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին՝ խնդրելով քրեական գործ հարուցել Մանիժայի վերաբերյալ էքստրեմիզմի պատճառով եւ դադարեցնել նրա ելույթի տարածումը։ Պարբերականը նշում է, որ «Եվրատեսիլ» համար Մանիժայի բեմական համարը միտված է «ազգային պատկանելության հիմքով ռուս կանանց արժանապատվությունը կոպտորեն վիրավորելուն ու նվաստացնելուն»։
Մանիժայի ծագումը (երգչուհին ծնվել է Տաջիկստանում, սակայն մանուկ հասակից ապրում է Մոսկվայում) եւ ֆեմինիստական երգը քննադատության ալիք են բարձրացրել։
Նախորդ շաբաթ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտնիա Մատվիենկոն հայտարարել է, որ Մանիժայի երգն «ինչ-որ զառանցանք է»։ Նա պահանջել էր պարզել, թե ինչպես է երգչուհին կարողացել հաղթել ընտրական մրցույթում։ «Առաջին ալիքը» հայտնել է, որ կարող է ներկայացնել հեռուստադիտողի քվեարկության արդյունքները, ինչի միջոցով էլ ընտրվել է երգը։
«Եվրատեսիլ» երաժշտական մրցութն այս տարի անց կկացվի Ռոտերդամում մայիսի 18-ից ապրիլի 22-ը։ Հանդիսատեսի քվեարկության արդյունքում Մանիժան առաջ է անցել «#2Маши» դուետից, որը հանդես էր գալիս «Bitter Words» երգով, ինչպես նաեւ Անտոն Բելյաեւից եւ «Therr Maitz» խմբից, որը ներկայացրել էր «Future Is Bright» ստեղծագործությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:23, 29 մարտի
Թոմ Քրուզը բաժանվել է ռուս ընկերուհուց իր նախկին օլիգարխ ամուսնու պատճառով12:21, 29 մարտի
Դեմի Մուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ տարիքը պարզապես թիվ է11:17, 29 մարտի
Բեյոնսեն ձեռքերով սպագետի է ուտում անձնական ինքնաթիռի վրա և ծաղրում իր կովբոյական look-ի մասին մեմերը10:16, 29 մարտի
Selling Sunset սերիալի աստղը գոլֆ խաղալիս ընտրել է տարօրինակ և բաց աութֆիտ09:00, 29 մարտի
ՄԱՐՏԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 28 մարտի
Ռիհաննան անհավանական տեսք ունի չինական Vogue-ի շապիկին22:15, 28 մարտի
Ռեբել Ուիլսոնը ուզում է «դրական հաղորդագրություն» տարածել՝ բացահայտելով, որ կորցրել է կուսությունը 35 տարեկանում21:35, 28 մարտի
TikTok-ը նվաճել է նիհարելու նոր թրենդը. «Կախարդական» Oatzempic ըմպելիքը20:30, 28 մարտի
Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան20:25, 28 մարտի
Հոլիվուդյան աստղեր, ովքեր նկարահանվել են պոռնոֆիլմերում20:12, 28 մարտի
Միխայիլ Շուֆուտինսկի. Ես սիրում եմ Երևանն ու Հայաստանը19:47, 28 մարտի
Wine Story. Ինչպես ընտրել ճիշտ գինի Սուրբ Զատիկին