«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Արցունքներ՝ բեքսթեյջում, կրակոտ ելույթներ՝ բեմում. Իվետա Մուկուչյանի երեւանյան մենահամերգի հուզիչ ու տպավորիչ դրվագներն ու երգչուհու խոստովանությունը (ֆոտո/վիդեո)

11:34, 8 ապրիլի

Ետնաբեմում փորձեր են ու հույզեր, դահլիճում՝ անհամբեր հանդիսատես, որոնք կարոտել են նրա ռիթմերին ու բեմական խենթություններին: Երեկ՝ ապրիլի 7-ին՝ հենց Մայրության եւ գեղեցկության օրը, կայացավ ամենահմայիչ ու կրակոտ հայ երգչուհիներից մեկի՝ Իվետա Մուկուչյանի էմոցիոնալ համերգը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:

Մինչ կբարձրանար բեմ, երգչուհին վերջին փորձերն էր անում… «Մարտիկի երգ»-ն էր ամենից հաճախ կատարում, թերեւս այն պատճառով, որ ամեն անգամ այդ երգի կատարման ընթացքում չէր կարողանում թաքցնել զգացմունքները՝ կեսից արտասվում էր ու հուզվում.

«Իրականում մի փոքր դիլեմա է՝ ե´ւ ուզում ենք ապրել, ե´ւ ցավ ենք ապրում, մահը մեր ձեռքերի մեջ փորձում ենք դա անել: Դա հենց այն հոգեվիճակն է, որը, կարծում եմ, ե´ւ ինձ մոտ է, ե´ւ բոլորիս»,-մինչ բեմ բարձրնալը՝ NEWS.am STYLE-ի հետ զրույցում կիսվեց երգչուհին:

«Այսօր հրավիրել ենք զինվորներին, նրանց մայրերին, քույրերին: Ցավն այնքան մեծ է, որ դժվար է կառավարելը, բայց փորձում եմ ինձ հավաքել, չեմ ուզում, ներքին ապրումներս կիսեմ մարդկանց հետ: Այնքան ցավ տեսանք, որ ես կուզեի այսօր իմ երաժշտության միջոցով մի քիչ կյանք տալ մարդկանց, հուսով եմ՝ կստացվի»,-շարունակեց նա՝ նկատելով,-«Հետաքրքիր է՝ միշտ երգել եմ «Մարտիկի երգը», բայց պատերազմից հետո, երբ հասնում եմ «Հայրենիք իմ սրտում, թե չընկնեմ ես մարտում» տողին, այլեւս չեմ կարողանում շարունակել, դժվարանում եմ ինձ հավաքել...»:

Այնուամենայնիվ, երգչուհին հանդիսատեսի տրամադրությունը փորձեց բարձրացնել նաեւ իրեն հատուկ՝ ռիթմիկ կատարումներով.

«Այսպիսի դահլիճում, երբ տարբեր ոճերի սիրահար հայ հանդիսատես է լինում, ես փորձում եմ ծրագրում շատ հայկական երգեր ներառել, որովհետեւ անգլերեն կատարումներս այնպես չեն ընկալում, ինչպես հայերենը»:

Իվետան ԱՄՆ-ից վերադարձել է երկու օր առաջ, հետեւաբար՝ համերգի փորձերն էլ կատարել է սուղ ժամանակահատվածում.

«Կարելի է ասել՝ հերոսություն կատարեցինք մեր ամբողջ թիմով, որովհետեւ հեռավորության վրա այսպիսի համերգ կազմակերպելն, իսկապես, այդպիսի մի բան է: Փորձերն ու ամբողջ ծրագիրը պարողների հետ իրականացրել ենք մեկ-երկու օրում»:

Համեգին կարճ ժամանակում պատրաստվելը, սակայն, չխանգարեց երգչուհուն, որը ոչ միայն սահուն շարժվում էր համերգային ծրագրով, այլեւ երբեմն՝ կատարում իմպրովիզներ, որոնք անակնկալ էին լինում ոչ միայն հանդիսատեսի, այլեւ հայտնի հյուրերի համար: Դրանցից մեկն, օրինակ, դահլիճում նստած Գրիշա Աղախանյանին բեմ հրավիրելն ու նրա հետ զուգերգ կատարելն էր:

Իվետա Մուկուչյանի ելույթներն ուղեկցվում էին պարային բեմադրություններով՝ «Ամարաս» պարային խմբի կատարմամբ: Խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը նշեց՝ ամարասցիների համար սա եւս երկար դադարից հետո առաջին ու շատ սպասված ելույթն էր.

«Շատ սուղ ժամանակում ենք պատրաստվել համերգին, բայց Իվետան պարող երգչուհի է, եւ ամեն ինչ իր մոտ շատ հեշտ է ստացվում: Ունենք վեց բեմադրություն, որոնք մեր պարուհիները պատրաստել են մեկ շաբաթում, իսկ Իվետան՝ մեկ օրում: Այս ամեն ինչից, այս վատ իրականությունից հետո սա առաջին համերգն է նաեւ մեզ համար, ինչի համար շատ ուրախ ենք, ու հուսով, որ վերջինը չի լինի»,-հավելեց պարուհին:

Համերգի ընթացքում Իվետա Մուկուչյանը կատարումներից զատ՝ մտերիմ զրույց էր ունենում հանդիսատեսի հետ՝ հնչեցնելով երեկոյի կարեւորագույն հաղորդագրությունները, որոնցից մեկը հետեւյալն էր՝ «Կյանքում խնդիրներ ունենք, ցավեր ունենք: Ձեզանից ոչ ոք չի կարող ասել, որ երբեւէ թաքուն չի արտասվել: Եկեք միշտ միմյանց հարգենք ու սեր տանք: Այսօրվա հանդիպումը հենց այդ մասին է»:

Երգչուհու համերգի ամենատպավորիչ դրվագներն ու բեքսթեյջը՝ NEWS.am STYLE-ի ֆոտո եւ վիդեո անդրադարձում:

Տեքստը՝ Սյունե Առաքելյան

Ռեպորտաժը՝ Մելինե Տոնոյան

Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել