Ինչի հետ կրել ջինսե բաճկոնը
Գարունն արդեն իր լիարժեք հունի մեջ է, իսկ դա նշանակում է, որ ժամանակն է կրել բոլորի կողմից սիրված ջինսե բաճկոնները։ Ի դեպ, այս տարի նորաձեւության սիրահարները ջինսեր կկրեն կոմպլեկտով։ Իսկ, եթե դուք բաճկոնը եւ ջինսե տաբատն ընտրում եք առանձին-առանձին՝ ուշադրություն դարձրեք գույնին եւ կտորին։ Դրանք պետք է լինեն միմյանց նման։
Մեկ այլ տարածված սխալ կապված է զուգագուլպաների հետ։ Զգացեք կերպարների տարբերությունը։ Երկու լուսանկարներում էլ աղջիկները կրում են ջինսե բաճկոններով եւ կարճ կիսաշրջազգեստներ: Սակայն մերկ ոտքերն ավելի ներդաշնակ են՝ ի հակակշիռ մուգ զուգագուլպաների։
Սխալ է ենթադրել, որ բոլոր սպորտային կոշիկները նույնն են
Սպորտով զբաղվելու եւ քաղաքային սպորտային կոշիկները տարբեր են։
Ամեն ինչ չափսերի մեջ է
Կարդիգան․ զգեստապահարանի այս իրը կարող է ձեզ դարձնել ժամանակակից նորաձեւ աղջիկ, կամ ավելացնել մի քանի տասնյակ լրացուցիչ տարիներ։ Առաջին հերթին ուշադրություն դարձրեք իրի չափսին։ Կարդիգանով «փաթաթվելը» ձեզ հաստատ նորաձեւ չի դարձնի։ Իսկ ազատը՝ հակառակը։ Այն կընդգծի ձեր անհատականությունը եւ կգրավի շրջապատի հիացական հայացքները։
Պրինտ եւ ձեւ։ Կարեւոր է փոխադարձ կապը
Ձեզ դուր է գալիս վառ պրինտը, բայց չգիտեք, թե ինչպես չչարաշահել այն։ Եթե մենք խոսում ենք ընձառյուծե պրինտի մասին, ապա կարեւոր է, թե ինչ ենք կրում: Մարմինն ընդգծող տաբատով եւ երկնագույն դեկոլտեով աղջկա տեսքը չափից դուրս է։ Ինչը չես ասի երկրորդ պատկերի մասին, որտեղ ընձառյուծի կիսաշրջազգեստը նորաձեւ շեշտադրում է եւ հիանալի հավասարակշռում է ծավալուն միակողմանի սվիտերով:
Եւս մեկ հայտնի պրինտ․ վանդակավոր
Այս դեպքում, ես խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել հագուստի ձեւվածքի վրա, այն պետք է լինի ժամանակակից, իսկ հագուստի պարագաների համադրությունը հնարավորինս պարզ: Նման տեխնիկան թույլ կտա ձեզ նորաձեւ, եւ հետեւաբար, վստահ տեսք ունենալ։
Նաեւ ցանկանում եմ ուշադրություն դարձնեք, որ վանդակավոր պրինտն ինքնաբավ է, որն էլեգանտ կտորների տեսքով լրացումների կարիք չունի։
Ձեր՝ Թերեզա Կարապետյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում11:28, 17 ապրիլի
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները նշել են իրենց հանգուցյալ հոր՝ Ռոբերտ Քարդաշյանի պատվին բացված բժշկական կենտրոնի հինգերորդ տարեդարձը