Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Մենք պայքարը շարունակում ենք այս ձեւի մեջ». «Woke up» խորագիրը կրող քաղաքական ծաղրանկարների ցուցահանդեսն ու դրա գաղափարախոսությունը (ֆոտո/վիդեո)

19:03, 10 ապրիլի

Այսօր Հայաստանի նկարիչների միությունում բացվեց «Woke up»/ «Արթնացա» խորագիրը կրող քաղաքական ծաղրանկարների ցուցահանդեսը, որի կիզակետում  վերջին շրջանի քաղաքական անցուդարձն է, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ աշխարհում: Ցուցահանդեսին ներկայացված էին ոչ միայն հայտնի ծաղրանկարիչների, այլեւ՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների աշխատանքները:

Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ, հայտնի երգիծանկարիչ Սուքիաս Թորոսյանն, անդրադառնալով քաղաքական ծաղրանկարչությանն ու, մասնավորապես,  իր աշխատանքներին, նշեց.

«Ես՝ ինքս, քաղաքական երգիծանկարիչ եմ, ես չեմ կարող այլ բան նկարել: Ես պետք է այսօրվա քաղաքականությունը նկարեմ: Ոչ միայն այսօրվա քաղաքական գործիչներին ենք անդրադարձել, այստեղ կա նաեւ միջազգային քաղաքականությունը, որը երբեմն անտեսում ենք: Պատերազմ պարտվելը միայն մեր մեղավորությունը չէր, ամբողջ աշխարհը, կարծես, աչք էր փակել, չէր ուզում տեսնել դա: Էլ չեմ ասում, որ մենք այդքան շատ ապացույցներ ունեինք դրսի ահաբեկչական խմբավորումների  վերաբերյալ, բայց չգիտես ինչու՝ առաջինը հենց այդ ահաբեկիչներին  տվեցինք Ադրբեջանին, ինչը մեզ համար մեծ միավոր էր, որը կարող էինք պահել մինչեւ վերջ»:

Երգիծանկարչի խոսքով՝ արվեստի այս մոտեցումը հաճախ բուժիչ հատկություն ունի.

«Մենք պայքարը շարունակում ենք այս ձեւի մեջ, ունենք մեր մոտեցումը կատարվողի նկատմամբ: Մեզ մոտ երգիծանկարիչները քաղաքական տարբեր հայացքներ ունեն. մեզ միավորում է հումորը, ճիշտը ներկայացելը: Հումորը, երբեմն, բուժիչ հատկություն ունի»:

Խոսելով իր աշխատանքներում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անդրադառնալու մասին՝ նա հավելեց.

«Հնարավորին չափ ցույց եմ տվել այսօրվա նրա քաղաքական վիճակը: Երգիծանկարչության պատմությունն ուսումնասիրելով՝ կտեսնեք, որ երբ Շառլ դը Գոլն արթնանում էր, թերթը բացում ու իրեն չէր տեսնում ծաղրանկարների բաժնում, ասում էր՝ «Վատ եք աշխատում»: Երբ դու թիրախավորում ես մի բան, ուզում ես լավը տեսնել»:

Ցուցահանդեսի մյուս մանրամասները՝ NEWS.am STYLE-ի ֆոտո եւ վիդեո անդրադարձում:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել