Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Հպարտ եմ, որ նման միջազգային աստղը երգեց մեր լեզվով». ինչպե՞ս բելգիահայ երգչուհի KeyOh-ը «ստիպեց» «Pump It Up» հիթի՝ աշխարհահռչակ կատարող Danzel-ին երգել հայերեն (վիդեո)

16:04, 12 ապրիլի

Բելգիահայ երգչուհի KeyՕհ-ն օրերս թողարկել է նոր տեսահոլովակ՝ «Chica Bomba» երգի հիման վրա, որը համագործակցություն է համաշխարհային ճանաչում վայելող բելգիացի արտիստ  Danzel-ի հետ, որը հանրությանը հայտնի է «Pump It Up» հիթով: Աշխարհահռչակ երգիչը ոչ միայն համաձայնել է աշխատել հայ երգչուհու հետ, այլեւ երգի իր հատվածը կատարել է հայերենով: Թե ինչպես է սկսվել համագործակցությունը Danzel-ի հետ եւ ինչպես է երգիչը համաձայնվել երգել հայերեն՝ KeyOh-ը պատմել է NEWS.am STYLE-ին:

«Danzel-ին հանդիպել եմ մոտ 7 տարի առաջ. նույն թիմի հետ էինք աշխատում: Հենց առաջին օրվանից սկսվեց մեր ընկերությունը, նույնիսկ, ավելի վաղ էինք ցանկանում միասին մի երգ թողարկել, բայց, երեւի, դեռ հարմար պահը չէր: Ուրախ եմ, որ այն ժամանակ մենք չհամագործակցեցինք, քանի որ հենց հիմա ես ունեի հարմար երգ այդ զուգերգի համար, եւ կարծում եմ՝ սա հիանալի համագործակցություն է: Ի դեպ, աղջիկների համար ունենք նաեւ TikTok մարտահրավեր, ինչը չէինք կարողանա անել 7 տարի առաջ (ծիծաղում է)»:

Երգչուհու խոսքով՝ Danzel-ը շատ հեշտ է սովորել հայերեն, եւ, նույնիսկ, արդեն մտածում է Հայաստանում ելույթներ ունենալու մասին.

«Երբ նրան հրավիրեցի մեր ձայնագրման ստուդիա իմ ալբոմը լսելու եւ կարծիք հայտնելու համար, եկանք այն հայտարարին, որ միասին պետք է կատարենք «Chica Bomba»-ն, որովհետեւ այդ երգը նրան շատ էր դուր եկել. նա կարծում է, որ այս երգը ամառային հիթ է դառնալու: Իհարկե, պարզ էր, թե որ մասն էր նա կատարելու, բայց այստեղ նա ստիպված էր իսկական մարտահրավերի բախվել, քանի որ պետք է երգեր հայերենով, իսկ նա մեր լեզվին բացարձակ ծանոթ չէր: Բայց, զարմանալիորեն, դա շատ հեշտ նրան տրվեց եւ նա շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ հիասքանչ աշխատանք կատարել: Անգամ չի զգացվում, որ կատարողը հայ չէ, ինչն ավելորդ անգամ ապացուցում է, թե որքան տաղանդավոր արտիստ է նա: Նա եղել է Հայաստանում, եւ նրան մեր երկիրը շատ է դուր եկել. ասում է, որ անհամբեր սպասում է, թե երբ ենք միասին այցելելու եւ ելույթներ ունենալու այդտեղ»:

KeyOh-ն իր տեսահոլովակներում միշտ հանդես է գալիս սեքսուալ եւ գրավիչ կերպարներով. «Chica Bomba»-ն բացառություն չէ: Հարցին, թե ինչպես է ամուսինը վերաբերվում իր համարձակ կերպարներին եւ, արդյոք, խանդի տեսարաններ չի՞ սարքում, երգչուհին պատասխանեց.

«Ամուսինս ողջ ընթացքում նկարահանման հրապարակում էր: Նա, առհասարակ, միշտ իմ կողքին է եւ շատ լավ հասկանում է, որ դա, պարզապես, պրոֆեսիոնալ աշխատանք է: Մենք ամեն ինչ միասին ենք որոշում՝ հագուստը, տեսարանները եւ այլն… Մեզ համար միայն կարեւոր է, որ ոչ մի բան վուլգար չլինի, իսկ դասական սեքսուալ կերպարում ինձ տեսնելը նրա համար նորմալ է, քանի որ նա՝ ինքն էլ արտիստ է ու շատ լավ հասկանում է ամեն ինչից: Իմիջիայլոց, պարային տեսարանները նկարահանել ենք ավտոտնակում՝ շատ ցուրտ պայմաններում. չնայած՝ ահավոր մրսում էինք, բայց շարունակում էինք պարելը, ու ամուսինս, իսկապես, հպարտացավ ինձանով: Սրանք պահեր են, որոնք միայն արտիստները կհասկանան ու կգնահատեն: Կարծում եմ՝ նա, նույնիսկ, խանդելու ժամանակ չի ունեցել (ծիծաղում է)»:

Անդրադառնալով կորոնավիրուսի պայմաններում աշխատելուն՝ երգչուհին նշեց.

«Տեսահոլովակը նկարահանել ենք 5 օրում, քանի որ կորոնավիրուսի պատճառով չէինք կարող միանգամից այդքան շատ մարդու մի տեղում հավաքել: Իհարկե, նախորդ տարին հեշտ չէր արտիստների համար, բայց մենք շարունակում ենք աշխատել եւ հուսով ենք՝ մարդիկ կհավանեն մեր ջանքերն ու կցանկանան պարել այդ երգի ներքո, երգել մեզ հետ միասին: Ես շատ հպարտ եմ, որ նման միջազգային աստղն, ինչպիսին Danzel-ն է, երգեց հայերեն, դա նշանակում է՝ աշխարհն էլ կարող է դա անել»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է KeyOh-ը


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել