Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Վեց նախանշան, որ միասին ապրելու ժամանակն է

22:12, 20 ապրիլի

Համատեղ կյանքը ոչ միայն անկողնում միասին սուրճ խմել, այլեւ մի շարք պարտականություններ ու պարտավորություններ է ենթադրում։ Պետք է հասկանալ, որ չի կարելի կյանքի ամենակարեւոր քայլերից մեկը կատարել առանց երկար մտածելու եւ կշռադատելու։ Իսկ ինչպես կարելի է հասկանալ, պատրա՞ստ են զուգընկերները միասին ապրել, թե ոչ։

Զուգընկերն է առաջարկում

Ճիշտ է, այժմ կանայք նույնպես նախաձեռնողի դերում են, բայց միասին ապրելու առաջարկը պետք է կատարի տղամարդը։ Այս որոշումը հարկավոր է նրան թողնել։

Դուք օրվա մեծ մասը միասին եք անցկացնում

Դուք միմյանց տան բանալիները ունեք եւ օրվա մեծ մասը անցկացնում եք միասին։ Եթե դուք միասին եք ճաշում, ուտեստներ պատրաստում, հանգստանում եւ այլն, ուրեմն կարելի է համատեղ կյանք սկսել։

Դուք նույն նպատակները ունեք

Եթե հասկացել եք, որ ձեր նպատակները եւ մտածելակերպը համընկնում են, դուք նույն վերաբերմունքն ունեք ընտանիք կազմելուն, ուրեմն ճիշտ ժամանակն է միասին ապրել։ 

Դուք միասին անցել եք հրի ու սրի միջով

Եթե գիտեք, երբ եւ ինչի շուրջ եք վիճում եւ ինչպես կարելի է գտնել լուծումը։ Լուրջ հարաբերությունները  ենթադրում են նաեւ լուրջ խնդիրներ։ Սակայն եթե գիտեք, թե ինչպես կարելի է հաղթահարել տարաձայնությունները, ուրեմն կարող եք համատեղ կյանք վարել։

Դուք արդեն քննարկել եք ֆինանսական բոլոր հարցերը

Միասին ապրելիս ստեղծվում է ընտանեկան բյուջե  եւ ամեն ինչ արվում է հանուն ընտանիքի բարօրության։ Եթե դուք արդեն զրուցել  ու քննարկել եք այս մասին, եւ համաձայնության եկել, ուրեմն համատեղ կյանքը սարերի հետեւում չէ։

Դուք անցել եք սիրահարվածության փուլը

Երբ դուք այլեւս չեք անհանգստանում, թե ինչով է զբաղված զուգընկերը ձեր բացակայության ժամանակ, ուրեմն անցել եք սիրահարվածության փուլը եւ կարող եք միասին ապրել ու ընտանիք կազմել փոխադարձ վստահության հիմքի վրա։

 

Աղբյուր՝ Creu.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել