Ռուսաստանից տարեց մոդելը դարձել է Gentle Monster օպտիկայի բրենդի գովազդային արշավի դեմքը։ Համապատասխան լուսանկարը հայտնվել է Հարավկորեական ապրանքանիշի Instagram-յան էջում։
Տեղադրված կադրում 66-ամյա մանեկենուհի Վալենտինա Յասենը պատկերված է կապույտ գույնի թավշյա պիջակով։ Կնոջ մազերը հավաքված են ցածր պոչ։ Նա կրում է ուղղանկյուն կապույտ ակնոց: Ընդ որում, թոշակառուի դեմքին դիմահարդարում չկա։
Գրառման նկարագրության մեջ նշվում է, որ ֆոտոշարքը նվիրված է Gentle Monster ապրանքանիշի ակնոցների նոր հավաքածուի թողարկմանը, որը վաճառքի կհանվի ապրիլի 15-ին:
Հայտնի է, որ լուսանկարների հեղինակ են դարձել ռուսական AES+F արտ-միավորման մասնակիցները՝ Տատյանա Արզամասովան, Լեւ Եվզովիչը, Եվգենի Սվյատսկին եւ Վլադիմիր Ֆրիդկեսը:
Ավելի վաղ Ռուսաստանից մեկ այլ թոշակառու կնոջ լուսանկարը տեղադրել էին Vogue եվրոպական նորաձեւության ամսագրում։ Չելյաբինսկի 83-ամյա բնակչուհի Լիդիա Տուչկովան մարտի 8-ի կապակցությամբ ընտանեկան ֆոտոսեսիայի է մասնակցել ազգականների հետ: Նկարահանումների հեղինակը ֆոտոլրագրող Սաշա Սամատովան է։
Վալենտինա Յասենը 66-ամյա մանեկենուհի է, Ռուսաստանում տարեցների համար առաջին՝ Oldushka մոդելային գործակալության անդամ: Նա կարիերայի ընթացքում համագործակցել է տարբեր բրենդերի հետ, ինչպիսիք են Adolfo Dominguez-ը, L'Oreal-ը եւ 12storeez-ը: Բացի այդ, նա նկարահանվել է Harper's Bazaar, Grazia եւ Elle ամսագրերի շապիկների համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:39, 7 օգոստոսի
Քրիստինա Եղոյանի ջերմ հոլովակը դստեր հետ23:11, 7 օգոստոսի
Բրիթնի Սփիրսը պատասխանել է նախկին ամուսնու վիրավորական հայտարարությանը. «Ես տվել եմ ամեն ինչ»22:43, 7 օգոստոսի
Սիլվա Հակոբյանի ջերմ լուսանկարն ամուսնու ու դստեր հետ22:15, 7 օգոստոսի
«Օսկարի» հաղորդավարին ապտակելուց հետո Ուիլ Սմիթի դուստրը պաշտպանել է հորը21:43, 7 օգոստոսի
Սոնա Ռուբենյանի լուսանկարը Գյումրիից21:12, 7 օգոստոսի
4 պատճառ, թե ինչու պետք չէ հավերժ սեր խոստանալ ինչ-որ մեկին20:43, 7 օգոստոսի
Լիա Զախարյանի դասական կերպարը20:03, 7 օգոստոսի
Լեոնարդո դի Կապրիոն իր բարեգործական հիմնադրամի պատճառով հայտնվել է սկանդալի կենտրոնում19:44, 7 օգոստոսի
The Weeknd-ին նկատել են Բելա Հադիդի ընկերուհու հետ19:13, 7 օգոստոսի
«Ինձ զայրացնում է»․ Պրիգոժինը քննադատել է Բուզովայի երաժշտությունը18:43, 7 օգոստոսի
«Նուրբ»․ Էլեն Ասատրյանի լուսանկարը18:12, 7 օգոստոսի
Սալմա Հայեքն Անջելինա Ջոլիին լավագույն ռեժիսոր է անվանել