Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Վիկա Մարտիրոսյանը՝ Պետրոսի հետ իրենց ծանոթության, հայտնիների հետ աշխատանքի եւ «Ամարաս»-ի սան Տիգրանի կորստի մասին (ֆոտո/վիդեո)

11:06, 18 ապրիլի

Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում եւ  ինքնաբացահայտում․ STORIES հաղորդման հյուրն այս անգամ «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն է։

-Ողջույն Վիկա, ուրախ եմ, որ այսօր փորձելու ենք բացահայտել քեզ այլ տեսանկյունից։ Կարծում եմ, կհամաձայնես ինձ հետ, որ մարդու էությունը, բնավորության գծերը ձեւավորվում են մանուկ հասակից։ Հետաքրքիր է, դու ինչպիսի՞ն ես եղել։

-Բնականաբար, շատ ակտիվ։ Ծնվել եմ պարողի, արվեստագետի ընտանիքում։ Ինձ անընդհատ հիշում եմ ծնողներիս կողքին։ Ազատ ժամանակ շատ քիչ եմ ունեցել, իսկ եթե ունենում էի, շատ էի սիրում մեր բակի տղաների հետ ֆուտբոլ խաղալ։ Դա ինձ մոտ շատ լավ էր ստացվում։

Ծնողներս 20 տարի «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի» սոլիստներն էին, հետո «Հայաստանի պարի պետական անսամբլի» եւ այդպես շարունակ։ Ծնողներս այդ տարիներին շատ էին շրջագայության մեկնում եւ այնպես էր ստացվում, որ ես ու քույրս եւս իրենց հետ էինք․ մեկ հիշում եմ մեզ ետնաբեմում նստած իրենց էինք հետեւում, մեկ ճանապարհին մեքենայի մեջ քնած։ Ինձ համար դա շատ հետաքրքիր էր եւ կարծում եմ, որ դա էլ օգնել է մեզ ճիշտ ուղի ունենալ։

-Երբ ետնաբեմից նայում էիր ծնողներիդ պարը, երբեւիցե մտածե՞լ ես, որ մի օր դու էլ ես բեմում ելույթ ունենալու։

-Սուտ կլինի, եթե ասեմ ոչ։ Փոքրուց ինձ պարզ էր՝ ինչով եմ զբաղվելու, ինչ եմ անելու։ Գիտեի, որ ես էլ եմ այդ նույն բեմում լինելու ներկայացումներով ու համերգներով։ Ես շատ-շատ եմ սիրել պարարվեստը։ Այնպես չի, որ ինձ ստիպողաբար են տարել պարի։ Շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ, որ ծնողներս մեզ ճիշտ ուղղության վրա են կանգնեցրել, հատկապես, ինձ։

-Բնավորության ի՞նչ ընդգծված գծեր ես ունեցել։

Եղել եմ ակտիվ եւ մի փոքր համառ։ Չնայած որ, ծնողներս հայկական պարարվեստի ներկայացուցիչներն էին, ես փոքրուց ավելի շատ ձգտել եմ դասական պարարվեստին։ Ծնողներս միշտ ասում էին, որ շատ բարդ է լինելու ինձ համար, իսկ ես համառորեն ասում էի, որ պատրաստ եմ դրան։ Այնպես արեցի, որ ինձ դասական պարերի բաժին ընդունեն։ Մինչեւ հիմա էլ ասածիս տերն եմ։

Ես շատ կայուն եմ եղել, հասուն։ Այդպես են ինձ կրթել ու մեծացրել։

Շատ սիրուն մանկություն ենք ունեցել ես ու քույրս։ Քույրս նույնպես «Հայաստանի պարի պետական անսամբլի» սոլիստներից էր։ Մեր ընտանիքում ուրիշ մասնագետ չկա։ Քրոջս հետ շատ կապված ենք։ Իմ ապրումներն ու գրեթե ամեն բան միշտ իր հետ եմ կիսվել։ Նա այնպես է արել, որ ես բացի դասականից նաեւ ուսումնասիրեմ ժամանակակից պարարվեստը:

-Քույրդ չշարունակեց Հայաստանում, բայց դու շարունակեցիր զբաղվել պարով։

-Այս թեմայի շուրջ ես եւ քույրս շատ ենք զրուցել։ Պատճառն այն է, որ քույրս ամուսնացավ  եւ հիմա ապրում է այլ երկրում՝ Եգիպտոսում։ Նա ստիպված էր թողնել, չնայած որ Կահիրեում հայ համայնքի համար շարունակում է դասավանդել հայակական պարարվեստը։ Երբ նա գնաց, ես հասկացա, որ այդ պատասխանատվությունը պետք է վերցնեմ ինձ վրա, որովհետեւ շատ մեծ աշխատանք էր արված։ Բավականին հայտնի էր խումբը եւ շատ սխալ կլիներ, եթե թողնեինք «Ամարասը»։ Դրա համար ես փորձեցի բացի ժողովրդականից, նաեւ ժամանակակից արվեստը դասավանդել։

-Դու էլ ես շատ գեղեցիկ ընտանիք կազմել, եւ Պետրոսը, լինելով ոչ այս ոլորտի մարդ, քեզ միշտ աջակցում է եւ ամեն հարցում կանգնած է քո կողքին։ Կպատմե՞ս, թե ինչպես ծանոթացաք, ինչպես նա առաջարկություն արեց, արդյո՞ք դա սեր առաջին հայացքից էր։

-Առաջին անգամ Պետրոսն ինձ տեսել է բեմի վրա։ Շատերը գիտեն այս պատմությունը։ Պետրոսը մեր շատ սիրելի Էմմիի համադասարանցին է, միասին են դպրոցում սովորել եւ Էմմիի շնորհիվ է, որ մենք ճանաչում ենք իրար։ Էմմիի մենահամերգին պետք է ելույթ ունենայի։ Նրա դասընկերներն էլ էին հրավիրված, եւ այդպես «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում» Պետրոսը ինձ տեսավ, եւ ինչպես դու ասացիր՝ այո, սեր առաջին հայացքից էր։ Ես  18 տարեկան էի, Պետրոսը՝ նույնպես։ 7 տարի ընկերությունից հետո նշանադրվեցինք, հետո ամուսնացանք եւ ունենք հիանալի ընտանիք։ Կարծում եմ, սա իմ լավագույն եւ ճիշտ ընտրությունն էր։ Երջանիկ եմ, նա ամեն անգամ ինձ աջակցում է, իմ կողքին է։ Չլինելով պարարվեստի ոլորտի մարդ, նա գնահատում ու սիրում է իմ բոլոր գործերը եւ իմ լավագույն քննադատն է ։

-Նանուլի ծնունդը ի՞նչ զգացողություններ եք ապրել։

-Նանուլը մեր տան թագուհին է։ Ես չեմ պատկերացրել, որ կարող եմ երկրորդ բալիկ ունենալ եւ այդ կարգի սիրել նրան, ինչպես սիրում եմ Նանուլին։ Նա մեզ համար ուրիշ տեղում է, հատկապես, Պետրոսի համար։ Տղան մի կողմ, աղջիկը մի կողմ։

Ամբողջ հիվանդանոցի բակում Նանուլի ծնունդին էին սպասում։ Նանուլը իմ կյանքի լավագույն ձեռքբերումներից մեկն է։ Նա շատ խելացի եւ լավ աղջիկ է մեծանում։ Ես իրենով հպարտանում եմ ։ Նանուլիս եւ Լեւոնիս տարբերությունը վեց տարի է, քանի որ ես միշտ երազել եմ եղբայր ունենալ եւ ցավոք չեմ ունեցել, բնականաբար, ցանկացել եմ, որ երկրորդ երեխաս տղա լինի։Երբ իմացա տղա ենք ունենալու, ուրախությանս չափ չկար։ Աստծուց ամեն օր շնորհակալություն եմ հայտնում։ Նրանք իմ ամենակարեւոր ձեռքբերումներն են։

-Երբ աշխատանքից հոգնած վերադառնում ես տուն, ինչպե՞ս են քեզ դիմավորում։

-Դա մեր ամենացավոտ թեման է։ Նանուլիկն ավելի պինդ է, ավելի սովոր է։ Նանուլի 40 դեռ չլրացած ես արդեն աշխատում էի։ Ինչ Լեւոնիս է վերաբերվում, շատ ծանր է տանում իմ բացակայությունը, հաճախ դժվար է պառկում քնելու, առանց ինձ չի ուզում քնել։ Դրա համար հաճախ է գալիս ինձ մոտ եւ իր օրն անց է կացնում այստեղ։ Երբ ես պետք է ուղարկեմ իրեն քնելու, չի ուզում գնալ։ Շատ եմ նեղվում այդ փաստից։ Դրա համար, որ ասում են՝ ինչու երրորդ երեխան էլ չես ուզում ունենալ, ասում եմ, որ երրորդն էլ մամային կարոտելով չմեծանա։ Ավելի լավ է երկուսով բավարարվեմ եւ իրենց ավելի ճիշտ ուղղու վրա կանգնեցնեմ ։

-Վիկ, Նանուլի մանկությունը եւ քո մանկությունը շատ նման են իրար․․․

Մամաս ասում է Նանուլը քո կրկնօրինակն է։ Շատ նման են մեր մանկությունները։ Իհրակե, նա այս սերնդի ներկայացուցիչն է։ Մենք շատ ենք բացթողումներ ունենում, բայց վստահ եմ, որ ինքն էլ է ինձ նման լինելու։ Միգուցե մեծամտորեն հնչի, բայց ես երբեք սխալ որոշումներ չեմ կայացրել իմ կյանքում, կարծում եմ Նանուլն էլ է այդպես լինելու, եթե ոչ ավելի լավը։

-Անձնական կյանքից անցում կատարենք դեպի աշխատանքը։ Չնայած, որ «Ամարասը» տարիների ընթացքում ունեցել է տարբեր սերունդներ, բայց միեւնույն է բոլոր ժամանակներում շարունակում է մնալ իր դիրքերում եւ համառորեն առաջ շարժվել։ Հետաքրքիր է, ինչումն է գաղտնիքը։

-Իմ մեջ է գաղտնիքը Մելինե ջան (ծիծաղում է)։ Երեւի ես եմ շատ համառ եւ չեմ փոխվել դրա համար էլ խումբը չի փոխվել եւ միշտ իր տեղը ունի։ Մեծ պատասխանատվություն է ղեկավարել «Ամարասը»։ Այն ինձ փոխանցել է իմ հայրը, արդեն 19 տարի է ես եմ ղեկավարում եւ գիտեմ, թե ինչ դժվարությամբ է ստեղծվել խումբը, գիտեմ ինչ մեծ ջանքեր է հայրս գործադրել, որպեսզի լավ սերունդ փոխանցի մեր պարարվեստին եւ դա ինձ համար մեծ պատասխանատվություն է։ Այդ պատճառով աշխատում եմ, ինչպես ինքն է աշխատել։ Փորձում եմ քայլել հիմիկվա ժամանակակից արվեստի հետ, այն ինչը հիմա արդիական է։ Երեւի դա է պատճառը, որ միշտ մեր դիրքերը պահպանում ենք։

-Աշխատում ես շատ հայտնիների հետ։ Բոլոր բեմադրություները դու ես անում։ Լինելով խստապահանջ՝ գիտեմ նաեւ բարդ է քեզ հետ աշխատելը։

-Չեմ կարողանում փոխել այդ բնավորությանս գիծը եւ ուրախ եմ դրա համար։ Կարծում եմ դա փոխանցվել է հայրիկիցս եւ ուսուցչուհուցս։ Նրանք ինձ այլ կերպ են կրթել։ Եթե խստապահանջ չլինես, ապա կստացվի որ շարքային ես կամ աշխատանքդ թերի ես անում։ Կարծում եմ ամեն պարագայում է պետք գալիս դա՝ թե՛ աշխատանքում, թե՛ ընտանիքում  եւ թե՛ ամեն տեղ։ Մարդ պետք է ունենա չափի զգացում եւ մեծ պատասխանատվություն։ Եթե այս ամենը կա, հաջողությունը միշտ կլինի։

-Իսկ հայտնիների հետ աշխատա՞նքը։ Արդյո՞ք հեշտ է նրանց հետ աշխատելը։

-Որոշ մարդկանց հետ այո, որոշների հետ՝ ոչ։ Ընդհանրապես, սա ինձ համար շատ հեշտ աշխատանք է, քանի որ, լինելով «Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի» սոլիստ, «Պարարվեստի ուսումնարանի» լավագույն սանը, այս ամենն ինձ համար խաղ ու պար է, որովհետեւ դասական արվեստն ամենաբարձունքում է եղել եւ եղել է ամենաբարդերից մեկը։ Եթե դրան տիրապետում ես իդեալական, մնացածը շատ ավելի հեշտ է քեզ տրվում։ Դե մեր երգիչները, պարողները սիրում են ամեն ինչ թեթեւ անցկացնել, ես միշտ համաձայն չեմ եղել։ Դրա համար իրենք գիտեն, որ գալիս են, պետք է տանջվեն, աշխատեն, որպեսզի ունենանք լավ արդյունք։ Երգչուհի է եղել, որ գնացել է տուն լացել է եւ չի ցանկացել պարել եւ պարող երգչուհի դառնալ։ Բայց հետո հասկացել է որ դա ճիշտ է։

-Մեր օրերում ամենաակտիվ սոցիալական ցանցը դարձել է Tik Tok-ը, որտեղ դու եւս շատ ակտիվ ես։

-Ես իրականում ինստագրամի սիրահար եմ, բայց ունենալով հիանալի մենեջերուհի՝ Լիլինան, որտեղ որ զգում է պետք է լինեմ, այնպես կանի որ ես այդտեղ ակտիվ լինեմ։ Այնպես որ Tik Tok-ում լինելը Լիլինայի շնորհիվ է։ Ես ասում էի, որ դա իմ տեղը չի այդտեղ երեխաներ են եւ այլն, նա ինձ բացատրեց, քանի որ ֆեյսբուքում, ինստագրամում առաջտարներից եմ, ապա այդտեղ էլ պետք է լինեմ։

-Իսկ հիմա քեզ դուր է գաիս Tik Tok-ը

-Այո։ Եվ՛ դուր է գալիս, եւ՛ ոչ։ Մեկ-մեկ նյարդայնանում եմ։ Գիտեք, այսքան մեծ պատասխանատվություն ունենալուց հետո, այսքան սան ունենալուց հետո, այսքան մեծ աշխատանք, բեմադրություններ եւ գումարած պահպանել ինստագրամի հրապարակումները ու Tik Tok-ի թրենդները մեկ-մեկ նյարդայնացնում է, բայց դե ինչ արած, պետք է անենք։ Շատ կարեւոր է, երբ կլինի կարեւոր մարդկանցից արվեստի հետ կապ ունեցող կամ պարզապես քեզ ընկեր մտերիմ մարդ, ով արվեստի հետ կապ չունի, զանգում ասում են գիտես այս Tik Tok աշխարհում ամենահետաքրքիրը քոնն է։ Երբ մտնում ենք քո էջը ծիծաղում ենք ու դրական էմոցաիներ ես փոխանցում։

-Վիկ, այսօր չէի կարող չանդրադառնալ անցած տարվա պատերազմին։ Գիտեմ, որ պատերազմի ընթացքում ձեր սաներից մեկը զոհվել է։

-Ուղիղ չորս օր առաջ նկարներ էի փնտրում եւ տեսա մեր շրջագայության լուսանկարները։ Տիգրանը մեզ հետ էր։ Մեկ շաբաթ ենք եղել Փարիզում Տիգրանի հետ։ Ովքեր իրեն չեն ճանաչել, չեն կարող պատկերացնել, թե ինչ տեսակի անձնավորություն էր․ դրական, հումորով․․․ չգիտեմ, հազար ափսոս, որ այն տղաները, ովքեր մեզ հետ չեն շատ ցավալի է, անհավատալի է։ Ես երբեք այդ օրը չեմ մոռանա, երբ հին դահլիճում կանգնած էի, իմ պարուսույցներից մեկը բղավելով եկավ ու ասաց, որ Տիգրանը էլ չկա։ Չգիտեմ, համբերություն իր մայրիկին,  իր ընտանիքի անդամներին, մեզ բոլորիս, որպեսզի կարողանանք այս ցավով ապրել։ Խոսքեր չեմ գտնում, ես մինչ օրս չեմ կարողանում հավատալ, որ Տիգրանն էլ մեզ հետ չէ։

Պատերազմից երեք ամիս առաջ անսպասելի բացեց դուռը։ Գիտեի ծառայության մեջ է եւ երեք ամսից  ծառայությունն ավարտելու էր։ Եկավ թմբլացած, գրկեց բոլորիս ու իրեն հատուկ հումորով ասաց՝ Վիկ ջան հեսա գալիս եմ ու սկսենք սիրուն-սիրուն տեսահոլովակներ իրար հետ նկարենք,  չմոռանաս քո սիրուն Տիկոյին։ Մենք իրեն ԴիԿապրիո էինք ասում, կարծես Լեոնարդո ԴիԿապրիոյի կրկնօրինակը լիներ։ Իր անունը, որ տալիս են միայն դրական բաներ եմ հիշում։ Եկավ գրկեց ու ասեց, որ հեսա գալիս եմ, ու այն գալն էր, որ պետք է գար։

-Ի՞նչ երազանքներ ու նպատակներ  ունես,  որ պետք է իրագործես։ Հետաքրքիր է, երբ հետ հայացք ես գցում քո անցած ճանապարհին, ինչ-որ բան կփոխեի՞ր։

-Ոչ մի կետ չկա, որ կուզենայի փոխել ։ Ինձ հետ կապված ոչ երազանք ունեմ, ոչ նպատակ։ Իմ նպատակները եւ երազանքները երեխաներիս հետ են կապված, հատկապես, Նանուլիս։ Դա էլ նրանից է, որ գիտեմ, ի վերուստ,  Նանուլը ինչ հնարավորություններ ունի։ Ճիշտ է նա հիմա պասիվ է եւ ավելի շատ ուսուման մեջ է խորացած։ Բայց  Նանուլիս հետ կապված երազանքներս շատ մեծ են։ Կարծում եմ նա մեծ փոփ-երգչուհի եւ պարուհի կարող է դառնալ։

-Վիկ, իմ բոլոր հյուրերին այս հարցը վերջում տալիս եմ, եթե գիրք գրեիր քո կյանքի մասին, ինչպե՞ս կվերնագրեիր այն։

-Չեմ մտածել այդ ուղղությամբ երբեք, բայց․․․ “Վիկայի պատմությունը”։ Քաոս կլիներ․․․ եւ երեւի թե դա էլ իմ քաոսը կլիներ։ Չեմ մտածել անկեղծ։ Բայց ամեն դեպքում շատ հետաքիքր կլիներ։

-Իսկ ո՞ր պատմությունը կներառեիր, եւ ո՞րը՝ կհանեիր։

-Անկեղծ՝ նույնիսկ տանը, որ զրուցում ենք, երբեք վատ հիշողություններ չեմ ունեցել։ Ես դժվար մանկություն չեմ ունեցել, դժվարությունը նրանում է եղել, որ անընդհատ իմ պարտականությունը եղել է արթնանալ եւ գնալ դասի։ Դասական պարարվեստը ամենաբարդն է, ես չեմ ունեցել ժամանակ խաղալու, լավ տեղ գնալու, բայց այն, ինչ կատարվեց մեզ հետ 2020-ին, կցանկանայի այդ պատերազմի հատվածը կտրվեր եւ հանվեր, որովեհտեւ անբացատրելի դժվար հիշողություններ ենք ապրել այդ օրերին։ Հուսով եմ, որ մեր երեխաների մոտ դա հետագայում բարդ նստվածք չի տալու եւ  հետագայում առողջության վրա չի ազդելու։ Օրինակ իմ աղջիկը, շատ էմոցիոնալ է եւ շատ բան է հասկանում, նա էլ է այդ ամենը շատ ծանր տանում։

 

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

 

 

 

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել