Արքայազն Ֆիլիպի մահվանից հետո նրա ունեցվածքը, որը գնահատվում է 15-30 միլիոն դոլար, կժառանգի նրա այրին՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդը։
Նորին Մեծությունն ազատվում է հարկի վճարումից՝ ըստ միապետության ու կառավարության միջեւ հատուկ պայմանավորվածության։ Էդինբուրգի դուքսին պատկանում էր նկարների լայն հավաքածու (այդ թվում բրիտանացի իմպրեսիոնիստ Էդվարդ Սիգոյի նկարներից, որն արքայազնին նկարչություն էր սովորեցնում), արվեստի գործեր, ինչպես նաեւ հազվագույտ գրքեր, որոնց թիվը հասնում է ավելի քան երեք հազարի՝ հիմնականում բնության մասին։ Ֆիլիպին էին պատկանում նաեւ բազմաթիվ արժեքավոր նվերներ, որոնք նա ստացել էր մասնավոր կարգով։
Նախքան կյանքից հեռանալը Ֆիլիպը նաեւ աշխտավարձ էր ստանում սուվերեն դրամաշնորհից՝ միջոցներ, որոնք երկրի կառավարության կողմից հատկացնում են թահուգու եւ նրա ընտանիքի՝ պաշտոնական թագավորական պարտականություններ կատարող անդամների համար։
Inews-ի հաղորդմամբ՝ եթե դուքսի ունեցվածքն անցնի թագուհուն, նա ստիպված չի լինի հարկեր վճարել։ Իսկ նրանց երեխաները պարտավոր կլինեին լուրջ գումար վճարել՝ որպես ժառանգության հարկ։ Ուելսի արքայազն Չարլզը, որն ապագայում թագավոր կդառնա, մոր մահվանից հետո եւս ստիպված չի լինի հարկեր վճարել։
Բրիտանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ արքայազնը հատուկ կարգադրություն է արել թոռան՝ Լուիզա Վինձորի առնչությամբ՝ նրա կրտսեր որդու՝ արքայազն Էդվարդի եւ Սոֆիի՝ Ուեսեքսի դքսուհու 17-ամյա դստեր առնչությամբ։ Նրան բաժին կհասնեն երկու պոնի, որոնք պատկանում էին պապիկին, ինպես նաեւ նրա սիրելի անձնակազմը, որը նա անձամբ էր ղեկավարում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 30 հունիսի
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 29 հունիսի
«7 տարի»․ Արեւիկ Ուդումյանի եւ ամուսնու ջերմ լուսանկարը23:12, 29 հունիսի
HBO-ն պաշտոնապես թողարկել է «Իսկական դետեկտիվ» սերիալի 4-րդ եթերաշրջանը22:47, 29 հունիսի
«Ամեն ինչ վստահության եւ ոճի մասին»․ Մադոննա Հարությունյանի գրավիչ լուքը22:12, 29 հունիսի
Սանդրա Բուլոկի նախկին ամուսինը հարաբերություններն օրինականացրել է մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի աստղի հետ21:39, 29 հունիսի
«Սա Նեապոլը չէ, սա Դիլիջանն է»․ Յուլյա Ֆինկ (ֆոտո)21:12, 29 հունիսի
Պատճառներ, որոնց հետեւանքով տղամարդիկ չեն ցանկանում ամուսնանալ20:49, 29 հունիսի
Տոպը՝ կիսաշրջազգեստի համադրությամբ․ Աննա Դովլաթյանի ամառային լուքը20:19, 29 հունիսի
Հայտնի են «Շտապօգնություն» սերիալի աստղի մահվան հնարավոր պատճառները19:41, 29 հունիսի
«Նկարահանմանը պատրաստ»․ Անի Խաչիկյան (ֆոտո)19:11, 29 հունիսի
Քարդի Բին մերկ լուսանկարով ազդարարել է Քանյե Ուեսթի հետ համատեղ տեսահոլովակը18:44, 29 հունիսի
«Ապրիր այնպես, ինչպես ուզում ես, ինչպես սիրտդ ու հոգիդ են թելադրում․․․»․ Սարգիս Գրիգորյան