«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

ԱՊՐԻԼԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 21 ապրիլի

ԽՈՅԵՐ

Այսօր վերաջապես դուք կտեսնեք ձեզ հետ վաղուց կատարված իրադարձությունների հետեւանքները, ինչը ձեզ դժվար, թե գոհացնի։ Ամեն դեպքում, այդ հետեւանքների դեմ պայքարել է պետք, ինչում ձեզ կօգնի ձեր սիրելին։ Վստահեք նրան ձեր խնդիրները՝ առանց վախենալու, որ նա ձեզ չի հասկանա։

ՑԼԵՐ

Հնարավոր է՝ օրվա ընթացքում լարվեն ձեր եւ ձեր սիրելիի հարաբերությունները, սակայն տխրելու փոխարեն ավելի լավ է քայլեր ձեռնարկել՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Եթե չի ստացվում, ապա ավելի լավ է օրվա ընթացքում քիչ շփվեք միմյանց հետ, որպեսզի խուսափեք ավելի լուրջ բախումներից։ 

ԵՐԿՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հակված է դանդաղկոտության, ինչը ձեզ հունից դուրս կբերի։ Դուք ամեն կերպ կփորձեք շտապեցնել նրան, սակայն այդ ջանքերն ապարդյուն կանցնեն։ Պետք է ընդամենը համակերպվել այդ մտքի հետ եւ թույլ տալ, որպեսզի սիրելին իրեն ազատ զգա իր քայլերի մեջ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին լցված է ձեր հանդեպ քնքշությամբ։ Նա ամեն վայրկյան ցանկանում է ձեզ գրկել, համբուրել, սակայն պետք չէ դրա մեջ տարօրինակ բան փնտրել։ Նրա ջերմ զգացումների հանդեպ տարակուսանք արտահայտելու փոխարեն, ավելի լավ է թույլ տաք նրան իրագործել իր ցանկությունները։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին հնարավոր է ձեր կողմից էրոտիկ նկրտումներ զգա, ինչը կփորձի բավարարել։ Թույլ տվեք նրան զգալ ձեր մարմնի եւ հոգու շարժումներն ու բավարարել ձեր ցանկություները։ Ամաչկոտությունը թողեք մեկ ուրիշ օրվա համար։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր փորձեք ժպտալ՝ ինչքան էլ դժվար լինի, որպեսզի ձեր սիրելիին չվարակեք ձեր վատ տրամադրությամբ։ Նրա անհանգստությունը դժվար թե կարողանա օգնել ձեզ լուծել ձեր խնդիրները եւ կխանգարի նրան։ Այնպես որ, ավելի լավ է զերծ մնաք ձեր կյանքի որոշ մանրամասներ նրան պատմելուց։

ԿՇԵՌՔՆԵՐ

Սեռական կյանքում բազմազանություն մտցնելու համար այսօր փորձեք ավանդական հարաբերություններ ունենալ ձեր սիրելի հետ։ Հնարավոր է՝ դրանք ձեզ ձանձրալի եւ նույնիսկ ծիծաղելի թվան, սակայն, ամեն դեպքում, դա յուրօրինակ եւ հիշարժան կլինի։

ԿԱՐԻճՆԵՐ

Աստղեը հուշում են, որ այսօր դուք կստանաք այն ամենն, ինչ ուզում եք, կամ նրան, ում ուզում եք։ Ընդ որում՝ առանց որեւէ ճիգերի։ Ուստի առանց երկմտելու առաջ գնացեք, միայն թե՝ պետք է զգույշ լինել ցանկությունների հարցում, այլապես կխխատեք բնության ուժերի հավասարակշռությունը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Սովորական, հանգիստ օր է։ Փորձեք թույլ չտալ, որպեսզի ձեր զգացմունքները գլուխ բարձրացնեն, որքան էլ որ մեծ լինի ցանկությունը։ Չի բացառվում, որ դա ձեզ վրա շատ թանկ նստի։ Ավելի լավ է՝ համբերել եւ առաջնորդվել գիտակցությամբ։ Տուրք մի տվեք զգացմունքներին, որոնք այսօր ձեզ կխանգարեն, սակայն չի բացառվում, որ մեկ ուրիշ օր կարողանաք դրանք լիարժեք արտահայտել:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր օտար լեզուների իմացությունը կիրառելու լավագույն օրերից է։ Շատ հնարավոր է, որ այսօր հանդիպեք գեղեցիկ արտասահմանցու, որի հետ կցանկանաք ծանոթանալ եւ զրուցել։ Չի բացառվում նաեւ, որ ձեր երկրորդ կեսին նույնպես պետք գան ձեր լեզվաբանական գիտելիքները եւ դուք կարողանաք օգտակար լինել նրան նաեւ աշխատանքում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելին բավականին զուսպ կարձագանքի ձեր նուրբ վերաբերմունքին։ Այդ պատճառով պետք է շատ զգույշ լինել սիրո դրսեւորումներում եւ անել դա շատ նրբանկատորեն, որպեսզի չվախեցնեք նրան։ Շատ հնարավոր է՝ նա ձեր քայլերում գռեհկություն եւ ցանկասիրություն տեսնի, ինչը կարող է վանել նրան ձեզանից։

ՁԿՆԵՐ

Առավոտյան ցանկալի չէ հարցեր պարզաբանել սիրելիի հետ, հատկապես՝ աննշան թվացող հարցերը։ Ավելի լավ է՝ թողնել դրանք երեկոյի համար, որպեսզի կարողանաք սթափ լուծել խնդիրները։ Մի' վախեցեք հետաձգել հարցի քննարկումը, վայելեք օրը նրա հետ, մանավանդ որ այն ռոմանտիկ ընթացք է կանխատեսում:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել