Տասը տարի անընդմեջ Ջազի հայկական ասոցիացիան՝ Կամո Մովսեսյանի ղեկավարությամբ Հայաստանում իրականացնում է Ջազի Միջազգային օրվան նվիրված միջոցառում: Այս տարիների ընթացքում համերգային երեկոն տեղի էր ունենում Գաֆեսճեան քանդակների պարտեզում, սակայն այս տարի համերգը նախատեսվում է անցկացնել Սիրահարների այգում: Կազմակերպիչների խոսքով, սակայն, միջոցառման անցկացման հարցը առայժմ հստակ չէ, քանի որ քաղաքապետարանից պաշտոնական պատասխան դեռեւս չեն ստացել:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանն ու ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի ջազմեն Լեւոն Մալխասյանը խոսել են միջոցառման այս տարվա ծրագրի ու անորոշության պատճառով իրենց առջեւ ծառացած խնդրի մասին.
«Քաղաքապետարանին դիմել ենք երկու ամիս առաջ, որից հետո մեզ ասել էին, որ այս տարի որոշել են չկազմակերպել այս միջոցառումը, իմ բանակցություններից հետո, սակայն, բանավոր պատասխանեցին, որ կիրականացնենք այն, տեղը որոշեցին, իրենց կողմից հնչեցվել է նաեւ բյուջեն, սակայն դեռեւս պաշտոնական պատասխան իրենց կողմից չենք ստացել»,-նշեց Կամո Մովսեսյանը:
Նրա խոսքով՝ համերգային ծրագիրը, երաժիշտներն ու բոլոր մասնակիցները պատրաստ են. խանգարում է միայն անորոշությունը, ինչը պատճառ է դարձել, որ այս տարի, ի տարբերություն մյուս տարիների, չունեն պայմանավորվածություն հայտնի ջազմենների հետ, մինչդեռ նախորդ տարիներին փառատոնին մասնակցել են այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են՝ Ռիչարդ Բոնան, Չիկո Ֆրիմանը, դաշնակահար Գոնսալո Ռուբալկաբան, Սերգեյ Մանուկյանը եւ այլք:
«Ասոցիացիան իր աշխատանքները շարունակում է, քանի որ պատկերացնում ենք, թե դա ինչ մասշտաբային միջոցառում է՝ նոր հատված, նոր միջավայր, որտեղ դեռեւս չենք կազմակերպել միջոցառում, բայց, ինչեւէ, մեր փորձն ու գիտելիքը բավարարում են ցանկացած վայրում կազմակերպել միջոցառում, ընդամենը պետք է հասկանանք՝ այո, թե ոչ:
Քաղաքապետարանի կողմից որոշվել է միայն տեղը եւ բյուջեն, բայց չգիտեմ՝ ինչ պատճառով է դանդաղում պաշտոնական պատասխանը: Հուսով եմ, որ այս միջոցառումը կկայանա, քանի որ Ջազի միջազգային օրը Երեւանում անցկացնելն ինքնանպատակ չէ, սա մի միջոցառում է, որը Հայաստանի Հանրապետությանը վարկանիշ է ապահովում»,-շեշտեց նա:
Լեւոն Մալխասյանն էլ հավելեց, որ Հայաստանում ցանկացած ջազային իրադարձություն բերում է մեր երկում տվյալ երաժշտության պահանջարկի բարձրացմանն ու նոր երաժիշտների բացահայտմանը.
«Դա չի կարող չունենալ իր ազդեցությունը, ինչպես ցանկացած ջազային փառատոն եւ առանձին համերգ: Շփումը հայ եւ դրսից եկած ջազմենների մեջ շատ մեծ ստիմուլ է ջազային երաժիշտների համար, որովհետեւ տեղի են ունենում ծանոթություններ, հետո մեր երաժիշտներին են սկսում հրավիրել ջազային տարբեր փառատոնների: Դա շատ կարեւոր քայլ է, թե´ ջազի պրոպագանդայի համար, թե´ մեր ջազմենների, որոնց քանակը գնալով ավելանում է: Վերջերս ծանոթացա շշմելու բասիստի հետ, որն ընդամենը 14 տարեկան է, բայց, ասես, Ռիչարդ Բոնայի կրկնօրինակը լինի, այդպիսի շատ տաղանդավոր պատանիների ու երիտասարդների եմ հանդիպում: Դա չի կարող չուրախացնել: Սա ուզում եմ կապել ջազային համերգների, փառատոնների, Ջազի միջազգային օրվա հետ, որի շրջանակուն «ծնվում են» նման երաժիշտներ»,-նշեց նա:
Կամո Մովսեսյանը նաեւ նկատեց`«Փարիզում եւ Լիոնում ջազ ակումբները պետության կողմից սուբսիդիա են ստանում, որպեսզի ֆինանսական խնդիրների առաջ չկանգնեն պանդեմիայի պատճառով: Պետությունը հասկանում է տվյալ երաժշտության կարեւորությունն ու աջակցում զարգացոմանը, որովհետեւ ջազը, կարելի է ասել, երաժշտության ինտելեկտուալ ձեւ է: Հուսով եմ, որ մեր երկրում էլ կգա մի օր, որ կհասկանան այս երաժշտության կարեւորությունը»:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:03, 26 հունվարի
«Խաղաղությունը օդում է․․․»․ Տաթեւիկ Ադումյանի հրապարակումը Բալիից (վիդեո)22:22, 26 հունվարի
«Ուրախ 6-րդ տարեդարձ իմ սեր, իմ տիեզերք»․ Վաչե Թովմասյանի եւ դստեր լուսանկարները21:32, 26 հունվարի
Քայլվածք եւ բնավորություն20:23, 26 հունվարի
Անահիտ Սիմոնյանի եւ որդու լուսանկարները Լոս Անջելեսից19:24, 26 հունվարի
Քրիստինա Այանյանի բացառիկ հարցազրույցը «Միսս Տիեզերք» կազմակերպությանը18:30, 26 հունվարի
Սթիվեն Սփիլբերգն ասել է, որ «The Dark Knight»-ը կարող էր առաջադրվել «Օսկար» - ի`«Լավագույն ֆիլմ» անվանակարգում17:28, 26 հունվարի
Լիբանանահայ հայտնի երաժիշտներ Արա Մալիքյանն ու Գի Մանուկյանը ելույթ կունենան Սաուդյան Արաբիայում16:26, 26 հունվարի
«Վիրավորվել եւ զայրույթ կուտակել, նույնն է թե թույն խմել»․ Թամարա Գեւորգյանը մեջբերել է Նելսոն Մանդելային (վիդեո)15:35, 26 հունվարի
Քանյե Ուեսթի՝ Հիտլերի մասին խոսքերի հետեւանքով Ավստրալիա մուտք գործելու հարցում խնդիրների են կանխատեսվում14:22, 26 հունվարի
«Դուք այն ամենն եք, ինչ կատարվում է ձեր ներսում»․ Լուսինե Թովմասյանի նոր հրապարակումը (ֆոտո)13:32, 26 հունվարի
«Շնորհավոր 101 ամյակդ իմ մեծագույն սեր»․ Արաքսյա Մելիքյանի հրապարակումը Սունդուկյանի անվան թատրոնի տարեդարձի առթիվ (վիդեո)12:27, 26 հունվարի
Քիմ Քարդաշյանը դստեր ծննդյան խնջույքից կադրեր է հրապարակել