Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

ArmenՅԱՆs. «Երբ Կիրկորովն իմացավ, որ հայ եմ, շատ ջերմ արձագանքեց». Սոֆիա Ղուլյան՝ հայ պրոդյուսերը՝ ռուսական շոու-բիզնեսում

15:05, 22 ապրիլի

Պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը բավական ճանաչված ու պահանջված է, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Ռուսաստանում, քանի որ Սոֆիան աշխատում է թե´ հայ, թե´ ռուս հայտնիների հետ: Ավելին՝ ռուսական շոու-բիզնեսի աստղերի ցանկացած այց Հայաստան անմոռանալի է դառնում հենց Սոֆիայի շնորհիվ, քանի որ նա նրանց միշտ պատրաստ է զարմացնել հայկական մշակույթի ու խոհանոցի յուրահատկություններով:

Սոֆիայի համագործակցությունների շրջանակում այնպիսի հայտնիներ են, ինչպիսիք են՝ Ավրաամ Ռուսոն, Դավան, Ֆիլիպ Կիրկորովը, Միշա Գալուստյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Լարիսա Դոլինան եւ այլք:

«ArmenՅԱՆs» խորագրի ներքո NEWS.am STYLE-ն այս անգամ զրուցել է ռուսաստանաբնակ պրոդյուսերի հետ՝ բացահայտելով հայկական շոու-բիզնեսից մինչեւ ռուս աստղերի հետ համագործակցությունների իր ուղին, դժվարություններն ու ամենահաճելի խոստովանությունները:

Սոֆիան իր քայլերը սկսել է Մոսկվայում. ինչպես ինքն է նշում՝ մի շարք խնդիրներ հաղթահարելու գնով.

«Մի շարք դժվարությունների միջով եմ անցել, բայց կարծում եմ՝ շնորհիվ աշխատասիրության ու համառության, երբեք չհանձնվելու, աշատանքիս սիրով մոտենալու՝ ինձ մոտ ստացվեց: Սա 24 ժամյա աշխատանք է, որը պետք է անպայման սիրես, միշտ հասանելի լինես, որ հասնես ինչ-որ արդյունքի»,-նշում է նա:

Հայ պրոդյուսերն ի սկզբանե Մոսկվայում չի ունեցել որեւէ ծանոթություններ, որոնք կօգնեին իրեն ավելի հեշտ հարթել իր ուղին.

«Ես չունեի ոչ ծանոթ, ոչ՝ ծանոթություններ: Առհասարակ, ես ինձ շատ վատ եմ զգում, եթե պետք է ինչ-որ մեկին զանգահարեն ու ինձ համար բարեխոսեն: Ես անգամ իմ արտիստներին ոչ մի տեղ չեմ «հրում», ես, պարզապես, լավ նյութ եմ առաջարկում. եթե նրանք կարողանում են որեւէ նախագծում մասնակցել, ես նրանց առաջարկում եմ, բայց երբեք իմ հնարավորությունները չեմ օգտագործում չարաշահումների համար: Կարծում եմ՝ ճիշտ է, երբ մարդը հույսը դնում է իր, իր կարողությունների, պունկտուալության վրա: Այդ դեպքում, ըստ իս, էլ ոչ մի ծանոթության, ոչ մի կապի կարիք չի լինի»:

Սոֆիայի խոսքով՝ անկախ ընտրածդ մասնագիտությունից՝ օտար երկրում ստիպված ես լինում հաղթահարել որոշ փորձություններ. կայանալը հեշտ չի տրվում.

«Իրականում օտար երկրում այլազգի լինելով կայանալը շատ դժվար է. ստիպված ես լինում մի շարք բարդություններ հաղթահարել: Անկախ նրանից, թե որ ոլորտում կաշխատեի, միեւնույն է, ստիպված կլինեի անցնել այդ փորձությունների միջով: Բայց ես շնորհակալ եմ Ռուսաստանին՝ այդ երկրի քաղաքացի լինելու հնարավորության, այստեղ բարձրագույն կրթություն ստանալու ու կայանալու համար: Ամեն դեպքում, ես երբեք չեմ մոռանում իմ արմատների մասին, որոնցով միշտ հպարտանում եմ: Իսկ դժվարությունները վերաբերում են ոչ միայն աշխատանքին, այլեւ կենցաղային խնդիրներին՝ երբ դու ապրում ես վարձով բնակարանում, մտածում անընդհատ վճարների մասին, շատ բարդ է լինում: Բայց, փառք Աստծո, ես այդ էտապներն արդեն անցել եմ ու երեք տարի է՝ ունեմ իմ բնակարանը, եւ այլեւս այդպիսի խնդիրները ինձ չեն տանջում: Ինչ վերաբերում է աշխատանքային դժվարություններին՝ ինչպես ցանկացած վայրում, այստեղ էլ՝ ամեն մեկը փորձում է առաջ տանել իր ծանոթին: Այնուամենայնիվ, երբ բարոյական ես ու պունկտուալ, ուշ, թե շուտ, ջանքերդ գնահատվում են: Չեմ ուզում անգամ մտածել, որ կարող էի լինել այլազգի ու ամեն բան ինձ համար ավելի հեշտ լիներ: Չէ, թող ես հայ լինեմ, ու անցնեմ այդ զգացողությունների միջով, քանի որ դա ինձ համար անգին արժեք է»:

Աշխատելով ռուս հայտնիների հետ՝ Սոֆիան միշտ սիրով ու ոգեւորությամբ է նրանց պատմում իր հայրենիքի ու մշակույթի մասին: Ասում է՝ նրանց այդ պատմությունները միշտ հետաքրքրում են, հատկապես, որ գործի բերումով՝ պրոդյուսերը հաճախ շփվում է հենց հայկական արմատներ ունեցող հայտնիների հետ.

«Ինձ հետ աշխատող բոլոր աստղերն էլ գիտեն, որ ես հայ եմ, որ շատ եմ սիրում Հայաստանը: Նրանց հայկական համեղ ուտեստներ եմ հյուրասիրում ու չի եղել մի դեպք, որ ասեն՝ Հայաստանը չեն սիրում, կամ՝ չեն ուզում, գոնե, մեկ անգամ լինել այստեղ: Բայց իմ բախտը միշտ բերում է՝ աստղերի մեծ մասն ունի հայկական արմատներ (ծիծաղում է), ու նրանց հետ շատ ավելի հեշտ է աշխատելը, քանի որ միշտ էլ քննարկելու թեմաներ են լինում. միասին ծրագրում ենք Հայաստան այցելել, հայկական համեղ բաներ ուտել եւ այլն»:

Պրոդյուսեը ժպիտով վերհիշեց վերջին շրջանի իր ամենահետաքրքիր համագործակցություններից մեկը՝ Ֆիլիպ Կիրկորովի ու Դավայի Rolex տեսահոլովակի շնորհանդեսի շրջանակում.

«Ֆիլիպ Կիրկորովը, երբ իմացավ, որ հայ եմ, շատ ջերմ արձագանքեց, նշեց, որ հայերն, ամեն դեպքում, ուրիշ են: Առհասարակ, թե´ Դավան, թե´ Կիրկորովը, թե´ Գալուստյանն ունեն հայկական արմատներ, եւ նրանց հետ միշտ հեշտ ենք աշխատում»:

Ի դեպ, Սոֆիան իր գործընկերների հետ երբեմն խոսում է արցախյան բարբառով.

«Ես սիրում եմ սովորեցնել Արցախի բարբառը, ու շատ եմ ուզում, որ մեր հայրենակիցներն ավելի հայտնի դառնան աշխարհի մասշտաբով, ու երբեք չամաչեն ասել, որ իրենք հայ են: Ես ՝ ինքս, որքան էլ աշխտեմ Ռուսաաստանում, Հայաստանի հետ կապս երբեք չեմ կտրելու»:

Պրոդյուսերն, ի դեպ, ունի նորություն, որի մասին առաջինը պատմեց հենց NEWS.am STYLE-ին.

«Հայաստանում նոր նախագիծ եմ սկսելու, շատ տաղանդավոր երգչի՝ Սեդրակ Պապյանի հետ, որը Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ է: Արդեն նկարահանել ենք միասին մեր առաջին տեսահոլովակը, թեեւ նա մինչ այդ էլ հասցրել էր թողարկել մի քանի երգ՝ հայերենով: Երգի խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է Սեդրակը, տեսահոլովակը նկարահանել ենք Սուրեն Թադեւոսյանի հետ: Սեդրակը շատ լավ ու տաղանդավոր մարդ է, ու ես ամեն ինչ կանեմ, որ նրա անունն էլ հայտնի դառնա շատերին ու մենք հպարտանանք նրանով»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սոֆիա Ղուլյանի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել