Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Չինաստանի իշխանություններն արգելել են հիշատակել «Օսկարում» Քլոե Չժաոյի հաղթանակի մասին. լրատվամիջոց

13:38, 27 ապրիլի

Չինական սոցիալական ցանցերից ու որոնողական համակարգերից ջնջվում են հաղորդագրություններն «Օսկար 2021»-ում ռեժիսոր Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիր» ֆիլմի հաղթանակի մասին։ Դա բացատրում են նախկինում երիկ մասին նրա արած հայտարարություններով, հայտնում է The Wall Street Journal-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ «Օսկարում» Չժաոյի հաղթանակից անմիջապես հետո սոցիալական ցանցերը ողողել են ուրախալի հաղորդագրություններ ի պատասխան նրա խոսքի։ Ռեժիսորը մանդարիներենով մի քանի տող է արտաբերել. «Մարդիկ ի ծնե լավն են իրենց բնույթով»։ Օգտատերերը պատասխանել էին բազմաթիվ էմոջիներով, սակայն ամբողջը կեսօրից հետո ջնջվել է։

Տեղական «Baidu» եւ «Sogou» որոնողական համակարգերում ռեժիսորի անվան հիշատակման դեպքում միայն գտնվում են ջնջված հոդվածների հղումներ։ Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունն ու «Սինհուա» լրատվական գործակալությունն ամբողջ օրվա ընթացքում չեն հիշատակել Չժաոյի հաղթանակի մասին։

Земля кочевников (2020) – смотреть онлайн – КиноПоиск

Չինաստանի պետական լրատվամիջողների երկու լրագրող The Wall Street Journal-ի լրագրողի հետ զրույցում հայտարարել է, որ պրոպագանդայի նախարարությունն արգելել է հիշատակել Քլոե Չժաոյի մասին երկրի վերաբերյալ նրա քննադատական մեկնաբանությունների պատաճառով, որոնք ռեժիսորն արել է 2013թ․-ին։ Խոսքը «Filmmaker» ամսագրին տված հարցազրույցի մասին է։ Ռեժիսորը, պատասխանելով իր մանկության մասին հարցին, հայտարարել էր, որ ծնվել է ու  մեծացել Պեկինում, «ուր ամենուր միայն սուտ է»։

«Քոչվորների երկիր» ֆիլմն անմիջապես երեք «Օսկար» է ստացել։ Ոսկե արձանիկի է արժանացել ոչ միայն ռեժիսոր Քլոե Չժաուն, այլեւ դերասանուհի Ֆրենսիս ՄաքԴորմանդը, որը կարատարել գլխավոր դերը։ Ժապավենը հաղթել է նաեւ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել