Ինչպե՞ս դարձնել ցանկացած հարսանիք անմոռանալի, ի՞նչ խնդիրներ կան միջոցառումների կազմակերպման ոլորտում, ինչպե՞ս գտնել լուծումներ եւ տվյալ ոլորտում հասնել միջազգային ստանդարտների. այս թեմաների քննարկման շուրջ էր «Հարսանիքների եւ միջոցառումների ձեռնարկատերերի ասոցիացիա»-ն՝ հիմնադիր Գայանե Խոջայանի գլավորությամբ, համախմբել ոլորտի ամենաառաջատար մասնագետներին: Հարսանիքների կազմակերպիչներ, դիզայներներ, ֆլորիստներ, դիմահարդարներ, պարողներ, ֆոտո եւ վիդեո նկարահանողներ եւ միջոցառումներն իրենց մասնակցությամբ անմոռանալի դարձնող այլ մասնագետներ «Օջախ» ռեստորանային համալիրում գեղեցիկ երեկոյի շուրջ հավաքվեցին, բարձրաձայնեցին ոլորտում առկա բացերն ու առաջարկեցին լուծման իրենց տարբերակները: Միջոցառման գլխավոր հովանավորը «Պռեգոմեշ» ապրանքանիշն էր, որի «Գօզալ» հավաքածուն ներկայացնում է հայկական հարսանեկան արծաթյա զարդեր:
«Հարսանիքների եւ միջոցառումների ձեռնարկատերերի ասոցիացիա»-ն հիմնադրվել է Գայանե Խոջայանի կողմից 2019 թ-ին՝ ոլորտը զարգացնելու եւ միջազգային պահանջներին համապատասանեցնելու համար:
Կազմակերպության գործունեության առարկան ու նպատակներն են՝
Միջազգային եւ ազգային կազմակերպությունների հետ համատեղ նախաձեռնել եւ իրականացնել հարսանիքների եւ միջոցառումների հզորացման եւ կարողությունների զարգացման ծրագրեր:
Կազմակերպել եւ իրականացնել հարսանիքների եւ միջոցառումների ձեռնարկատերերի նորարարության եւ գործունեության զարգացմանը նպաստող աշատանքային քննարկումներ, դասընթացներ եւ այլ միջոցառումներ:
Հարսանիքների եւ միջոցառումների ձեռնարկատերերի համար ստեղծել հնարավորություն մասնակցելու միջազգային մրցույթների, կոնգրեսների եւ այլ մասնագիտական միջազգային միջոցառումների:
Խթանել հարսանիքների ու միջոցառումների ձեռնարկատերերի միջեւ արդյունավետ համագործակցություն:
Ուսումնասիրել գործարարության տարբեր ոլորտներում առկա առաջխաղացման խոչընդոտները, առաջարկել ու իրականացնել դրանց լուծման հնարավոր տարբերակներ:
Օրենքի շրջանակում պաշտպանել գործարարությամբ զբաղվող հարսանիքների ու միջոցառումների ձեռնարկատերերի շահերը:
«Առաջին անգամ ենք Հայաստանում կազմակերպել ասոցիացիայի շրջանակում հավաք, որին ներկա էին հարսանեկան ոլորտի բոլոր ներկայացուցիչները. փորձել ենք ընդգրկել հնարավորինս լայն սպեկտր` դիզայներներ, ֆոտո-վիդեո նկարահանողներ, հանդիսավարներ, ֆլորիստներ, հարսանյաց զգեստների սրահներ…. Շատ ուրախ եմ, որ այսօր կարողացանք համախմբել ոլորտի առաջատարներին եւ փորձեցինք մեր շուկան եւս մեկ աստիճանով բարձրացնել»,-նշեց Գայանե Խոջայանը:
Անդրադառնալով ասոցիացիան հիմնելու անհրաժեշտությանը՝ նա հավելեց.
«Ասոցիացիան ձեւավորելու կարիքն առաջին անգամ ցայտուն զգացվեց, երբ կորոնավիրուսի ժամանակ սահմանափակումներ եղան, եւ երբ «HoReCa» (hotel-restaurant-cafe) ոլորտի ներկայացուցիչները համախմբվեցին եւ փորձեցին լուծումներ գտնել այդ իրավիճակից դուրս գալու, մեր ոլորտը մնաց բաց, եւ այդ ժամանակ չկար այս համախմբումը, չկար ոլորտի ներկայացուցիչների միջեւ կապող օղակը, եւ սա եւս մեկ ազդակ էր, որ պետք է համախմբվել ու փորձել ավելի միասնական գործել, ինչը կօգնի բոլորիս զարգացմանը: Նպատակ ունենք արտերկրից հրավիրել տարբեր մասնագետների մեր մասնագետներին էլ ավելի վերապատրաստելու համար. առաջիկայում ծրագրում ենք մեր ոլորտում անցկացնել մրցանակաբաշխություն, որի հաղթողներն ու նոմինանտները կկարողանան մասնակցել միջազգային մրցույթների»:
Գայանե Խոջայանի խոսքով, ով նաեւ հանրահայտ «Prestige Wedding Planner» ընկերության հիմնադիրն է, Հայաստանում կան շատ տաղանդավոր մասնագետներ, որոնք իրենց հմտությամբ չեն զիջում արտերկրում հայտնի վարպետներին: Ասոցիացիայի նպատակներից մեկը նաեւ նրանց միջազգային հարթակներում ճանաչված դարձնելն ու բարձր որոկավորում ապահովելն է.
«Ես բազմիցս մասնակցել եմ համաշխարհային կոնգրեսների, միջոցառումների, եւ այն փաստը, որ մեր երկրում, ի տարբերություն զարգացած երկրների, կա այս բացը, ուղղորդեց իրականացնել այս նախաձեռնությունը: Նախկինում համարձակությունս չի ներել որոշել ու համախմբել բոլորին, բայց այս տարի գտա համարձակություն ու արեցի այդ փորձն ու շատ ուրախ եմ, որ ոլորտի ներկայացուցիչներն էլ շատ դրական արձագանքեցին: Ես կարծում եմ՝ մեր մասնագետները ոչնչով չեն զիջում մյուս երկրների մասնագետներին ու հուսով եմ, որ նրանք էլ հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային հարթակների մրցույթների եւ այլ նախաձեռնությունների, եւ շատ ուրախ կլինեմ, եթե մեր ասոցիացիան կարողանա նրանց աջակցել դուրս գալ միջազգային շուկա»,-նշեց նա՝ հույս հայտնելով, որ նման մասնագիտական հանդիպումները կկրեն ամենամյա բնույթ.
«Հուսով ենք, որ այս միջոցառումը կկրի շարունակական բնույթ եւ մենք տարին գոնե երկու անգամ կկարողանանք համախմբել մասնագետներին։ Հարսանկան սեզոնի սկզբում կորոշենք, թե ինչ ոճով ենք աշխատելու այդ տարի, իսկ տարեվերջին կամփոփենք տարին` հասկանալու համար, թե ինչ արդյունքների ենք հասել»,-ընդգծեց նա:
Միջոցառման ընթացքում իրենց խոսքն ու առաջարկները ներկայացրին Լանա Խաչատրյանը, Ագա Քանքանյանը, Վիկա Մարտիրոսյանը, Լիանա Արզումանյանը, Հրանուշ Եղոյանը, Վահե Մելքոնյանը, Տաթեւ Հովսեփյանը, Էդուարդ Բալաչյանը, Ելենա Մաքսապետյանը, Աստղիկ Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը եւ ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:26, 21 սեպտեմբերի
«Հիասթափված եմ մարդկությունից»․ Քարդաշյանների դիմահարդար Հրուշ Աճեմյանի գրառումը13:10, 21 սեպտեմբերի
«Սա մարդկային մեծ աղետ է` մի բան, որից կարելի էր խուսափել, եթե միջազգային մակարդակով գործողություններ ծավալվեին»․ Սերժ Թանկյան11:26, 21 սեպտեմբերի
«Հետեւանքներ պետք է լինեն հանցագործների եւ նրանց աջակիցների համար»․ Էրիկ Էսրաիլյանը՝ արցախցիների վրա ադրբեջանական հարձակման մասին10:15, 21 սեպտեմբերի
«Սիրտս կոտրված է». Ռոզա Լինը՝ Արցախում կատարվածի մասին09:00, 21 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ08:30, 21 սեպտեմբերի
«Արցախի հայերի ցեղասպանության հավանականությունը հիմա ավելի մեծ է». Քիմ Քարդաշյանը կրկին դիմել է ԱՄՆ կառավարությանը08:04, 21 սեպտեմբերի
Սնուփ Դոգի համերգն անորոշ ժամանակով հետաձգվել է20:23, 20 սեպտեմբերի
«Առաջին անգամ իմ կյանքում ամաչում եմ, որ հայ եմ ծնվել»․ Տիգրան Ներսիսյան20:17, 20 սեպտեմբերի
Լուսանկարներ, որոնք փաստում են Թուրքիայում հայերի բնաջնջման մասին18:05, 20 սեպտեմբերի
Հովհաննես Դավթյանը չեղարկել է իր stand up ներկայացումը16:20, 20 սեպտեմբերի
«Մի լռեք, սա հանցագործություն է մարդկության դեմ»․ Սիրուշոն դիմել է իր այլազգի հետեւորդներին16:00, 20 սեպտեմբերի
«Որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg-ի համերգի ելույթից»․ Լյոկա