Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Մի անգամ դպրոցում» ֆիլմի պրեմիերան, հետաքրքիր հերոսներն ու միջոցառման հայտնի հյուրերը (ֆոտո)

10:31, 30 ապրիլի

Երբեք չանտեսել գիտելիքի կարեւորությունը, հավատալ սեփական ուժերին ու ոգեշնչել դիմացինին. այս միտքն է ամփոփված ռեժիսոր Հարություն Խալաֆյանի «Մի անգամ դպրոցում» մանկապատանեկան ֆիլմում, որի պրեմիերան կայացավ երեկ՝ ապրիլի 29-ին: Կինոնկարը, որը հագեցած է երեւակայական պատմությամբ, ունի ուսուցողական բնույթ. այն ուղղորդում է դպրոցականներին սովորել եւ ամենատարբեր խնդիրների լուծումները փնտրել գրքերում՝ «զրուցելով» գլխավոր հերոսների հետ: Իսկ ֆիլմի հերոսը Տիգրանն է. նա դպրոցական պատանի է, որը սկզբում անտեսում էր ուսման կարեւորությունը՝ ընկերների հետ նախընտրելով այլ կերպ անցկացնել ժամանցը: Սակայն դպրոցական սիրահարվածությունն, իսկ ավելի ուշ՝ նաեւ հարազատ դպրոցին սպառնացող վտանգը, ստիպում են Տիգրանին սթափվել, վերանայել իր սկզբունքներն ու համախմբել դասարանցիներին կարեւոր գաղափարի՝ դպրոցի փակումը կանխելու շուրջ:

Տիգրանին մարմնավորում է Արթուր Բեկջանյանը: 25-ամյա դերասանի համար16-ամյա աշակերտին մարմնավորելն արդեն իսկ բարդ գործ էր.

«Դժվարություններից մեկն այն էր, որ 25 տարեկանում պետք է մարմնավորեի 16-ամյա դպրոցականի, բայց նկարահանման առաջին օրից մինչեւ վերջինն անցել են շատ հիշարժան: Ակնկալում եմ, որ այս ֆիլմը զարկ կտա ընթերցանությանը, քանի որ կարծում եմ՝ այն ուսուցողական է, դաստիարակչական: Լավ նախագիծ ենք ստացել»,-ֆիլմի ցուցադրությունից հետո նշեց դերասանը:

Մանկապատենական ֆիլմի ամենատպավորիչ հերոսներից են գրքերը. այո՝ խոսող գրքերը, որոնցից է, օրինակ,  «Դոն Կիխոտ»-ը: Սերվանտեսի հերոսին ֆիմում մարմնավորում է Մկրտիչ Արզումանյանը, որը խոստովանեց, որ միշտ ցանկացել է խաղալ տվյալ կերպարին.

«Շատ վաղուց երազել եմ խաղալ այդ կերպարը, եւ կարող եմ ասել, որ վերջապես բախտ վիճակվեց: Կերպարը հրաշալի է, այն ունի մի շարժիչ ուժ: Առհասարակ, ցանկացած կերպար ունի իր շարժիչ ուժը, Դոն Կիխոտինն, ըստ իս, իր միտքն է»,-նշեց դերասանը, որը նաեւ անդրադարձավ պրեմիերայի նախօրեին անցկացված շարադրությունների մրցանակաբաշխությանը, որի հաղթողները դասարանցիներով կարողացան ներկա գտնվել ֆիլմի պրեմիերային ու առաջինը դիտել այն.

«Երեխաների համար շատ սովորելու բաներ կան այս ֆիլմում: Նախ՝ նշեմ, որ այս ամենը շատ գրագետ է կազմակերպված: Երեկ ամփոփեցինք նաեւ «Իսկական հերոսը» թեմայով շարադրությունների մրցույթը, որի ժյուրիի կազմում էի: Նշեմ, որ շատ հետաքրքիր շարադրություններ կային, հաղթողները ստացան իրենց պարգեւներն ու դարձան իրենց դպրոցի հերոսները»:

Անդրադառնալով ֆիլմի գլխավոր մտքին՝ ընթերցանության կարեւորությանը, դերասանը հավելեց.

«Ես սիրում եմ անընդհատ ասել, որ կարդալն անհրաժեշտ է մարդու ձեւավորման համար, առանց դրա ոչնչի չես կարող հասնել, եւ որքան մեծանում ես, այդ ամենն ավելի կարեւոր է դառնում: Ֆիլմը նաեւ ընկերության, միմյանց օգնելու մասին է: Մի խոսքով, այն շատ դրական գծեր ունի, եւ հուսով եմ՝ մարդկանց դուր կգա ու երկար կցուցադրվի կինոթատրոններում»:

Դալիթա Ավանեսյանը մարմնավորում է Անիին՝ դասարանի ամենախելացի եւ ուսումնատենչ աշակերտուհուն: Նրա խոսքով՝ նոր դերից շատ բաներ է սովորել.

«Սովորեցի, որ պետք է հավատալ սեփական ուժերին եւ հավատալ նաեւ մտերիմ ընկերներիդ, որովհետեւ այդ ընկերությունը միշտ դժվար պահերին օգնում է, իսկ հերոսներին կարող ենք գտնել գրքերում, կարեւորը գտնել ճիշտ մեկին, ու փորձել նրանից օրինակ վերցնել»:

Ֆիլմի առանցքային կերպարներից է Վազգեն պապը, որը սկզբում երեխաների ահ ուր սարսափն էր, սակայն սցենարային հետագա զարգացումները ցույց են տալիս, որ նա իրականում բոլորովին էլ խենթ չէ, չնայած՝ այդպիսին կարող է թվալ առաջին հայացքից: Նրան մարմնավորող դերասան Արա Սարգսյանն ասաց, որ կերպարի մասին իմանալուց հետո հասկացել է, որ հենց այդ հերոսին պետք է մարմնավորի.

«Երբ պատմեցին կերպարի մասին, ասացի՝ սա իմն է: Շատ հաճելի էին նկարահանումները, դա երեւի գալիս էր նաեւ նկարահանող խմբից, իսկ երեխաները շատ լավն էին... Մեծ բավականություն եմ ստացել նրանց հետ նկարահանումներից, սցենարն էլ իր գաղափարով ինձ շատ էր հետաքրքրել: Սա մի հետաքրքիր տարբերակ է, թե ինչպես կարելի է նոր սերնդին վերադարձնել դեպի գիրքը: Ինձ մոտ հեշտ է ստացվում երեխաների հետ աշխատելը, եւ այս աշխատանքը հաճույքով եմ արել»,-նշեց նա:

Ֆիլմում կան այլ հետաքրքիր կերպարներ, որոնց մարմնավորում են Ռաֆայել Երանոսյանը, Նաիրա Շահիրյանը, Արփի Գաբրիելյանը, Վահագն Գալստյանը, Գրիգոր Դանիելյանը, Մարիամ Դավթյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Հովհաննիսյանը, Սերժ Առաքելյանը, Սամվել Թոփալյանը եւ այլք:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել