«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

EXCLUSIVE. Լարիսա Դոլինայի ու Արման Հովհաննիսյանի տեսահոլովակի բեքսթեյջը, երգչուհու երեւանյան «արկածներն» ու կարոտը՝ քաղաքի ու հայերենի նկատմամբ (ֆոտո)

17:25, 1 մայիսի

Երեկ՝ ապրիլի 30-ին, կայացավ Արման Հովհաննիսյանի ու ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի երգչուհիներից մեկի՝ Լարիսա Դոլինայի զուգերգի տեսահոլովակի պրեմիերան: «Дочка моя» երգի հեղինակներն են Կարեն-Սեւակ դուետը, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է:

Նախագծի պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանը NEWS.am STYLE-ին բացառիկ ֆոտոշարք է տրամադրել տեսահոլովակի նկարահանումների բեքսթեյջից, ինչպես նաեւ՝ պատմել զուգերգի իրականացման աշխատանքների ու Դոլինայի երեւանյան տպավորությունների ու «արկածների» մասին:

«Ինձ զանգահարեցին իմ լավ ընկերները` Կարենը եւ Սեւակը, ասացին, որ ունեն շատ լավ գործ, որի երաժշտությունն իրենք էին հեղինակել, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը: Նրանց մտահաղացումն էր, որ Արմանը զուգերգ ներկայացնի ռուսական շոու-բիզնեսի լավագույն կատարողներից մեկի հետ: Արմանի հետ մեկ-երկու տարի առաջ քննարկումներ ունեցել էինք այդ թեմայով, տարբեր երգչուհիների մասին էինք խոսել, սակայն չէինք կողմներոշվում՝ ում հետ իրականացնել այդ գաղափարը, բայց երբ երգն արդեն պատրաստ էր, ավելի հեշտ էր գտնել այն մարդուն, որի ձայնային տվյալներին այն ավելի հարմար կլիներ: Տղաներն էլ համաձայնեցին իմ առաջարկին, ու ստացվեց Դոլինայի հետ զուգերգը: Իհարկե, շատ մարդիկ են ջանքեր ներդնում, որպեսզի նման աշխատանք ստացվի, հատկապես, երբ խոսքը զուգերգի մասին է, բայց ամեն ինչ մեզ մոտ կազմակերպված ստացվեց»,-նշեց Սոֆիան:

Ռուս հայտնի երգչուհին որոշ տողեր կատարում է հայերենով. Սոֆիայի խոսքով՝ Դոլինային երկար համոզելու կարիք չի եղել, որպեսզի երգի հայերեն.

«Նրա հետ ամեն բան քննարկել էինք, մինչեւ ձայնագրման ստուդիա գնալը՝ այդ թվում՝ այն, որ երգն ունի նաեւ հայերեն հատված: Անկեղծ ասած՝ սկզբում, երբ Կարենը եւ Սեւակն առաջարկել էին, որ Դոլինան փորձեր հայերեն երգել, ես նրանց ոչինչ չէի խոստացել, ասել էի՝ տեղում կհասկանանք՝ կստացվի՞, թե՞ ոչ: Սակայն իմ լավ ընկեր Կոնստանտին Արչին ստուդիայում այդ «պարտականությունն» իր վրա վերցրեց ու շատ օգնեց մեզ: Լարիսա Դոլինան դեմ չէր այդ առաջարկին, նշեց, որ կփորձի դա անել, ու ամեն բան շատ լավ ստացվեց»:

Պարզվում է՝ երգչուհին անչափ կարոտել էր ոչ միայն հայերենը, այլեւ՝ Երեւանը, որտեղ տարիներ առաջ բնակություն էր հաստատել, եւ այստեղ բավական հետաքրքիր ժամանակ է անցկացրել:

«Երեւանում շատ հետաքրքիր օրեր ենք անցկացրել: Նա պատմեց, որ շատ էր կարոտել Երեւանը, որ այստեղ 4 տարի ապրել է, հայերեն հասկանում է, բայց դժվարանում խոսել: Ասաց, որ այն ժամանակ շատ լավ էր խոսում հայերեն, թեեւ գրել-կարդալ չգիտեր, բայց լեզվին վարժ տիրապետում էր, պարզապես տարիների ընթացքում հայերենը չօգտագործելով՝ շատ բաներ մոռացել է: Հենց նրա առաջարկով մի առավոտ դուրս եկանք զբոսնելու Երեւանով՝ եղել ենք Հյուսիսային պողոտայում, քայլել մինչեւ Վերնիսաժ, հայկական տարբեր խանութներ ենք մտել, հայկական մուրաբաներ, թեյեր, մի շարք հուշանվերներ ենք այստեղից գնել: Նա քաղաքով զբոսնում էր առանց աստղային ավելորդությունների, վայելում երեւանյան օդը: Նրան ամեն ինչ հետաքրքրում էր, ես էլ՝ մեծ սիրով ներկայացնում էի այն, ինչ ինքս գիտեի (ծիծաղում է)»:

Պրոդյուսերը տեղեկացրեց, որ չի բացառվում՝ շուտով Դոլինան համերգով ներկայանա հայ հանդիսատեսին.

«Իհարկե, նաեւ քննարկել ենք այստեղ համերգ ունենալու հարցը: Նա՝ ինքը, մեծ հաճույքով պատրաստ է այստեղ ելույթ ունենալ: Եթե ոչինչ չխանգարի, եւ նա կարողանա ավարտել ռուսաստանյան իր հյուրախաղերի շրջանը, անպայման երեւանյան մենահամերգ կկազմակերպենք Հայաստանում»,-ասաց նա:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել