Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

ArmenՅԱՆs. «Սկզբում հարցնում էին՝ դու եւ Քիմը նո՞ւյն երկրից եք». Քայլի Մինոգի, Նիկոլ Շերզինգերի, Բեյոնսեի հետ աշխատած հայ պարուսույց՝ Արթուր Գուրունլյան

16:19, 3 մայիսի

«Մի՞թե սա իրականություն է. հայ տղան պարում է այս հրաշալի աստղերի հետ»՝ հենց այսպես է մտածում պարուսույց Արթուր Գուրունլյանն ամեն անգամ, երբ ունենում է համագործակցություն աշխարհին հայտնի որեւիցե աստղի հետ ու հիշում, թե ինչ դժվարությունների է հանդիպել հայրենիքից հեռու: Լոնդոնում բնակվող հայազգի պարուսույցը հասցրել է թե´ պարել, թե´ որպես պարային բեմադրիչ աշխատել այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Նիկոլ Շերզինգերը, Քայլի Մինոգը, Ռիհաննան, Բեյոնսեն, Լեոնա Լյուիսը եւ այլք:

«ArmenՅԱՆs» խորագրում այս անգամ զրուցել ենք Արթուր Գուրունլյանի հետ:

«Իմ պարային կարիերան սկսել եմ 1999 թ-ի դեկտեմբերին. ամեն բան սկսվեց նրանից, երբ ես Բելգիայում ընկերներիս հետ այցելեցի տեղի ակումբերից մեկը: Ինձ մոտեցավ անձնակազմից մեկն ու հարցրեց՝ արդյոք հետաքրքրվա՞ծ եմ տվյալ օրվա շոուի համար փոխարինել իրենց պարողներից մեկին, որովհետեւ վերջինը չէր կարողացել գալ: Նա ասաց, որ հետեւել է իմ պարելուն, կարծում էր, որ ես ունեի ռիթմի լավ զգացողություն ու լավ էի շարժվում, կարող էի հեշտությամբ կատարել այդ աշխատանքը: Մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, բացի այդ՝ կարող էինք անվճար խմիչքներից օգտվել ես եւ ընկերներս (ծիծաղում է)»: Երբ շոուն ավարտվեց, ես մենեջեիրին ասացի, որ ինձ շատ դուր եկավ այդ աշխատանքը, ու եթե հնարավոր լիներ, կցանկանայի մյուս շաբաթ էլ կատարել այն: Նա ոտքից գլուխ ինձ ուսումնասիրեց ու հարցրեց՝ «Դու պարո՞ղ ես»: Ես էլ՝ պատասխանեցի՝ «Այս պահից սկսած՝ այո» (ծիծաղում է): Դե, մնացածն արդեն պատմություն է»,-NEWS.am STYLE-ին պատմեց Արթուրը:

Հարցին՝ արդյոք դժվա՞ր չէր մեծ երկրում ոչ մի ծանոթ չունեցող հայ երիտասարդին հասնել հետագա հաջողություններին, նա պատասխանեց.

«Ինչպես բազմիցս նշել եմ՝ ես չեմ սիրում լսել ինչ-որ մեկին, անում եմ միայն այն, ինչ իմ սիրտն է թելադրում: Լավ ասացվածք կա՝ եթե չխնդրես, չես ստանա, եթե չփորձես, չես իմանա: Երբ 2002-ին ժամանեցի Լոնդոն, ոչ մի փորձ չունեի, նույնիսկ, չգիտեի, որ պետք է հատուկ գործակալ ունենաս, որը կզբաղվի քո հարցերով, բայց ես երբեք չեմ հանձնվել: Ես բնույթով աշատասեր եմ եւ հստակ վճռել էի հաջողության հասնել, որովհետեւ ձախողվելու տարբերակ չունեի: Այն, որ Հայաստանից հեռու էի ու չգիտեի, թե ինչ ապագա էր ինձ ու ընտանիքիս սպասում, արդեն սարսաթեցնող էր, ու դրանց առավել ոչինչ ինձ այլեւս չէր կարող վախեցնել: Ես որոշել էի ամեն ինչ փորձել՝ առանց սպասելիքների, որ ինչ-որ մեծ բանի պիտի հասնեմ: Պարզապես, ուզում էի իմ ապրուստը վաստակել եւ հարգված լինել մարդկանց կողմից՝ ապացուցելով, որ ես ամեն ինչ ունեմ, ինչի շնորհիվ կարող եմ հաջողության հասնել այս ասպարեզում: Կարծում եմ՝ ցանկացած ջանք, ի վերջո, գնահատվում է: Անկեղծ ասած՝ հայ լինելու մեջ չէր հարցը, ես, պարզապես, չէի տիրապետում լեզվին, գիտեի միայն հայերեն ու ռուսերեն, մի փոքր էլ՝ ֆրանսերեն, բայց անգլերեն չէի խոսում, ու երբ ինձ քասթինգների էին կանչում, իրական խնդիրների էի հանդիպում: Իրականում, շատերին թվում էր, թե ես իտալացի եմ, կամ՝ իսպանացի, առհասարակ, չէին էլ կասկածում, որ հայ եմ (ծիծաղում է): Ամեն ինչ, իհարկե, փոխվեց, երբ 2007-ին ամբողջ աշխարհի ուշադրությունը գրավեց Keeping Up With The Kardashians շոուն, ու դրանից հետո, հավատեցեք, բոլորը միանգամից հարցնում էին՝ Օ՜,  Աստված իմ, դու եւ Քիմը նույն երկրի՞ց եք: Եթե լուրջ, այստեղ ուշադրություն են դարձնում քո տաղանդին, ոչ թե ազգային պատկանելիությանը»:

Արթուրը մտաբերեց նաեւ, թե հատկապես ինչ են արտասահմանցի գործընկերները ցանկանում իմանալ Հայաստանի մասին.

«Որպես հայ՝ ինձ ամենահաճախ տրվող հարցերն են՝ ինչպիսի՞ն է Հայաստանը, որտե՞ղ է այն, եւ ի՞նչ ուտեստներ մենք ունենք: Բոլորին ամենից շատ հետաքրքրում է այն փաստը, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը Քրիստոնեությունն ընդնունել է, որպես պետական կրոն, եւ այն, որ աշխարհի առաջին քրիստոնեական եկեղեցիներից մեկը՝ Էջմիածնի Մայր Տաճարը, կառուցվել է Հայաստանում: Իմ հայկական ժառանգությունն ինձ համար հպարտություն է, եւ ես այդ փաստը աշխարհում ոչնչի հետ չեմ փոխի: Հիմա շատերը գիտեն Հայաստանի մասին, ու դա ինձ ավելի հպարտ է դարձնում»:

Ըստ պարուսույցի՝ կարեւոր է, որ հատկապես ճանաչում վայելող հայերը չդադարեն խոսել Հայաստանի մասին, որպեսզի աշխարհին ավելի ճանաչելի դարձնեն մեր եկիրն ու մշակույթը:

«Իմ ճանաչած բոլոր հայերը շատ հայրենասեր են ու միշտ խոսում են մեր երկրի մասին: Կարծում եմ՝ որտեղ էլ լինենք, ինչ իրավիճակում էլ հայտնվենք, չպետք է մոռանանք մեր արմատների մասին ու պիտի հպարտանանք մեր երկրով: Հուսով եմ՝ գնալով ավելի շատ մարդ կցանկանա այցելել ու տեսնել Հայաստանը»:

Պարուսույցը նշեց, որ հայտնի ընկերներից մեկի հետ, օրինակ, որոշել են այցելել Հայաստան՝ բացահայտելու հայկական խոհանոցը.

«Մի ընկեր ունեմ՝ իռլանդացի հայտնի խոհարար Դոնալ Սկեհանը, որը շատ է ցանկանում, որ միասին այցելենք Հայաստան, որպեսզի հնարավորություն ունենա բացահայտելու հայկական խոհանոցը, եւ, միգուցե, մի օր, իսկապես, այդ գաղափարն իրականություն դառնա: Երբեք չպետք է դադարենք խոսել մեր երկրի, պատմության ու մեր ազգի մասին»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արթուր Գուրունլյանի անձնական արխիվից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Տպել    |  In English

  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել