Երգիչ Սերգեյ Լազարեւն առաջարկել է «Եվրատեսիլ» երգի մրցույթին ուղարկել երգչուհի Յուլյա Զիվերթին։ Երգչի կարծիքով՝ նա առավել ճանաչել է ու համապատասխան այդ մրցույթին։ Լազերեւը լավատեղյակ է մրցույթի նրբություններից․ նա երգի միջազգային մրցույթին մասնակցել է երկու անգամ՝ 2016 եւ 2019թթ․ եւ երկու անգամ էլ երրորդ հորիզոնականը զբաղեցրել։
Այս տարի Ռուսատանը երգի մրցույթում կներակայացնի Մանիժան «Ռուս կին» երգով։ Լազարեւի խոսքով՝ նրա համար շատ դժվար կլինի բարձր արդյունքների հասնել։ Երաժիշտը նշել է, որ անձամբ է ճանաչում գործընկերոջն ու «նրան լավն ու ինքնաբավ» է անվանել, սակայն ոչ այնքան համապատասխան «Եվրատեսիլի» ձեւաչափին։
«Նախ՝ նա ռուսերեն է երգում։ Դա լուրջ խոչընդոտ է, որը կխանգարի բազմամիլիոնանանոց եվրոպական լսարանին հասկանալ, թե ինչ է նա ցանկացել ասել։ Միավորները, հաստատապես, ավելի ցածր կլինեն»,- իր կարծիքն է հայտնել Սերգեյը։
Լազարեւը որպես փաստարկ ներկայացրել է նաեւ երգի թեման։ «Ուժեղ կնոջ թեման հնչում է նաեւ Մալտայի ներկայացուցչի երգում, եւ նա արդեն ֆավորիտների ցանկում է։ Մարդիկ համեմատելու են, եւ հնարավոր է՝ այդ համեմատությունը հօգուտ Մանիժայի չլինի»,- նշել է նա։
Երգչի կարծիքով՝ այս տարի մրցույթի ընտրական փուլը թույլ է եղել․ մասնակիցների քանակն ընդամենը երեքն էր այն դեպքում, երբ հնարավոր էր տարբեր երաժիշտների մասնակցությամբ գունեղ շոու կազմակերպել։
Լազարեւը չի թաքցրել նաեւ անձնական նախտնտրությունները։ «Եթե ես որոշեի, ես կուղարկեի Զիվերթին։ Նա ճանաչելի է»,- YouTube-յան «Fametime TV»-ի համար հարցազրույցում ասել է նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:37, 20 մայիսի
«Ակրոպոլիս»․ Անահիտ Կիրակոսյանի ու ամուսնու լուսանկարները Հունաստանից11:11, 20 մայիսի
Օլեգ Տաբակովի որդին կարող էր մահանալ նոր սերիալի նկարահանումների ընթացքում10:39, 20 մայիսի
«Total black». Արփի Գաբրիելյանի լուսանկարը10:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ09:02, 20 մայիսի
Պավել Պրիլուչնին հանգստի է մեկնել երիտասարդ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ (ֆոտո)23:44, 19 մայիսի
«Տիկնիկ»․ Շողեր Թովմասյանի գրավիչ կերպարը23:06, 19 մայիսի
Ռիհաննան եւ A$AP Rocky-ն ծնողներ են դարձել22:43, 19 մայիսի
«Սիրունիկ»․ Լիլուի «street style»-ը Կալիֆոռնիայից22:12, 19 մայիսի
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կյանքի մասին կոմիքս է թողարկվել21:45, 19 մայիսի
«Գեղեցիկ աղջիկ»․ Էլեն Ասատրյանի լուսանկարը21:12, 19 մայիսի
Ինչպես հիշել ընթերցված տեղեկատվությունը20:45, 19 մայիսի
«Սերս ու ես»․ Աննա Թովմասյանի ու Արամեի ջերմ լուսանկարը