Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայան հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

21:42, 4 մայիսի

Հայաստանի պետական կամերային նվագախումբը մայիսի 7-ին, ժամը 19:00 հանդես կգա դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայայի (Ռուսաստան) ղեկավարությամբ: Համերգը կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Նվագախմբի հետ որպես մենակատար ելույթ կունենա ջութակահար Ելիզավետա Գլազունովա (Ռուսաստան):

Համերգային ծրագրում Վ.Ա. Մոցարտի, Պ. Ի. Չայկովսկու, Դ. Շոստակովիչի ստեղծագործություններն են:

Դիրիժոր Վիկտորիա Դոբրովոլսկայան Համառուսական երաժշտական մրցույթի դափնեկիր է (Մոսկվա, 2015): 2011 թվականից ղեկավարել է տարբեր նվագախմբեր և երգչախմբեր, այդ թվում` Կարելիայի Հանրապետության երաժշտական թատրոնում կայացած օպերային գալա համերգները, Սանկտ Պետերբուրգի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգների շարքը, Ջ. Ռոսինիի «Մոխրոտը» օպերայի նախապատրաստությանը ՝ Պեզարոյի Ռոսսինիի կոնսերվատորիայում (Իտալիա) և այլն:

2011-ին Հարավային Կորեայի Դեջոն երաժշտական քոլեջում աշխատել որպես երգչախմբի և նվագախմբի դիրիժոր: 2013 թվականից Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ստուդիայի երգչախմբի ղեկավարն է:

2017-ի նոյեմբերից Հարբինի (Չինաստան) կոնսերվատորիայի միջազգային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: Նվագախմբի հետ համերգներով շրջագայել է Չինաստանի տարբեր քաղաքներում և ձայնագրություններ է իրականացրել Պեկինի կենտրոնական հեռուստատեսության համար:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել