ԽՈՅԵՐ
Այսօր վերհիշեք ձեր առաջին սիրուն կամ մանկության ընկերոջը: Զագահարեք եւ հանդիպեք նրանց հետ: Չէ՞ որ նրանք շատ մեծ ներդրում են ունեցել ձեր անձի ձեւավորման մեջ:
ՑԼԵՐ
Հիշեք, աստղերն ամենուր են, պարզապես երբեմն դրանք չեն երեւում ամպերի հետեւում: Եվ եթե ներկայում դուք խնդիրներ ունեք անձնական կյանքում, դա ամենեւին էլ չի նշանակում, թե այդպես միշտ է լինելու:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կհանդիպի իր հին ծանոթներին եւ ժամանակ չի ունենա ձեզ համար: Աշխատեք հասկանալ նրան եւ ներել:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելին ձեզ պարադոքսալ բաներ կասի: Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ նա ցանկանում է ձեզ զարմացնալ, գրավել ձեր ուշադրությունը…
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Լավ օր է ծանոթությունների համար, իսկ դրանք կարող են պատահել ամենուր՝ փողոցում, մետրոյում, համացանցում կամ աշխատանքի վայրում:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր կին Կույսերին հաջողություն կբերի դեղին գույնը, որն ուրախության եւ երջանկության գույնն է: Այսօր այն կապահովի հաջողություն՝ հակառակ սեռի ներկայացուցիչների շրջանում:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր կհասկանաք, որ շատ բաներ ձեր անձնական կյանքում դուք անում եք մեխանիկորեն, առանց մտածելու: Եթե դա վերաբերում է նաեւ սիրուն, ապա արժե մտածել ձեր հարաբերությունների նպատակահարմարության մասին:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեր սիրելին հակված կլինի անտրամաբանակ արարքների, որոնք ձեզ կբարկացնեն: Իսկ միգուցե դրանց մեջ տրամաբանություն, այնուամենայնիվ, կա, պարզապես դու՞ք չեք կռահում…
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր սիրելին կառաջարկի ձեզ մասնակցել ինչ-որ կասկածելի միջոցառման, որը ձեզ դժվար թե դուր գա: Սակայն ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր դուք անհետեւողական կլինեք, ինչը կնյարդայնացնի ձեր սիրելիին: Աշխատեք ձեր որոշ քայլերը թաքցնել նրանից:
ՋՐՀՈՍՆԵՐ
Իրականում ամեն ինչ այդքան էլ բարդ չէ, որքան ձեզ է թվում: Դուք բավականաչափ խելք ունեք, որպեսզի լուծեք ձեր խնդիրները, որոնք առկա են ձեր անձնական կյանքում:
ՁԿՆԵՐ
Չարժե չափն անցնել: Եթե սիրելին չի ցանկանում ձեզ ինչ-որ բան պատմել, ապա պետք չէ ստիպել նրան:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը