Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

6 կին, 1 տղամարդ եւ 7 պատճառ. «ԿինԿոդ» 16+ ներկայացման առաջնախաղը՝ հայտնիների մասնակցությամբ (ֆոտո)

10:31, 7 մայիսի

Ի՞նչ կարող է պատահել, երբ վեց դասընկերուհի որոշեն տարիներ անց հանդիպել սաունայում, զրուցել ու պատմել իրենց կյանքի ամենաանկեղծ պատմությունները... Իհարկե՝ որոշ դեպքերում սկանդալային բացահայտումներն անխուսափելի են, ինչպես, օրինակ, ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի եւ սցենարիստ Արմեն Վարդանյանի «ԿինԿոդ» ներկայացման մեջ, որի առաջնախաղը կայացավ երեկ՝ մայիսի 6-ին, «Բոհեմ» թատրոնում:

Պատմության կիզակետում վեց կանայք են՝ իրենց գույներով, արտաքին եւ ներքին առանձնահատկություններով ու խնդիրներով: Ներկայացման մեջ կա միայն մեկ տղամարդ, որի շուրջ էլ ծավալվում է սցենարային կուլմինացիան:

Սեդրակ Գոջամանյանը ներկայացման շուրջ աշխատելուն ձեռնամուխ է եղել Արմեն Վարդանյանի առաջարկով:

«Սա ռուսական դրամատուրգիայից մի պատմություն է: Այն, ինչ դիտելու եք բեմից, սակայն, կապ չունի այն ամենի հետ, ինչ մենք կարդացել ենք տվյալ նյութում, քանի որ ոչ թե պատմությունը հայաֆիկացրել ենք, այլ՝ հարմարեցրել հայկական իրականությանն ու այն գրել սկզբից: Ներկայացման մեջ շատ կարեւոր գծեր կան, որոնցից են, օրինակ, ընկերասիրությունը, կանանց իրավունքների հարգանքը, ինչը, ցավոք, փոքր-ինչ քիչ է մեր իրականության մեջ»,-նշեց նա:

Ներկայացման հերոսներին մարմնավորում են Զառա Սահակյանը, Սոնա Մաթեւոսյանը, Ռոզի Ավետիսովան, Քեթրին Մանասյանը, Անի Խաչիկյանը, Ռիփփի Նավասարդյանն ու Ստեփան Ղամբարյանը: Անդրադառնալով դերասանական կազմի ընտրությանը՝ ռեժիսորը հավելեց.

«Ինձ համար կարեւոր էր ընդգրկել տարբեր դպրոցների ու գույների դերասանների, այդ գույները մի կտավի վրա տեսնել: Իմ սպասածից ավելի լավ է ամեն բան ստացվել»:

Պիեսի հեղինակ Արմեն Վարդանյանն էլ կարեւորեց կանանց մասին ներկայացումների ստեղծումը՝ նշելով.

«Կարծում եմ՝ կանանց մասին ներկայացումները քիչ են մեզ մոտ, եւ ես որոշեցի, որ կանանց փոխհարաբերությունների ու խնդիրների մասին ներկայացում պետք է անել, որն, ըստ իս, պետք է, որ հաջողված լինի: Հուսով եմ՝ մենք գտել ենք այնպիսի մի բան, ինչը հանդիսատեսին կգրավի»:

Ներկայացման ընթացքում հերոսուհիները ներկայանում են Արայիկ Գաբաջյանի ստեղծած կերպարներով, բեմանկարիչը Սերինե Բանդարին է, երաժշտական ձեւավորումը կատարել է Վահիկ Գրիգորյանը, պաստառի դիզայնի հեղինակն Արվին Քոչարյանն է:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել