Մեգան Մարքլը հրապարակել է իր որդու՝ Արչիի ծննդյան օրվա միակ լուսանկարը եւ անմիջապես առաջացրել է երկրպագուների զայրույթը: Մարդկանց բոլորովին չի ուրախացրել սեւ-սպիտակ հուզիչ լուսանկարը, որում Արզիչ կերպարանք է ընդունել փուչիկներով։
Սեւ եւ սպիտակ մի փոքր լղոզված լուսանկարում Արչին կանգնած է Մոնտեսիտոյի Սասեքսի դուքսերի տան բակում եւ ձեռքում պահում է փուչիկների փունջ: Երկրպագուներին բոլորովին չի հաջողվել տեսնել երեխային, ինչը բառացիորեն զայրացրել է նրանց։
«Ես հասկանում եմ, որ նրանք ցանկանում են առավելագույնս զերծ պահել փոքրիկին մամուլից, հասարակությունից եւ այլն։ Սակայն տարին մեկ անգամ կարելի է ուրախացնել ձեր, արդեն փոքրաթիվ երկրպագուներին։ Լղոզված, սեւ-սպիտակ լուսանկարներ են բոլորը, որոնց վրա դեմքը չի երեւում․․․ ավելի լավ է ոչինչ, քան սա․․․ ինչ-որ թքած վիճակ դեպի իրենց երկրպագուները», «Նրանք ի՞նչ է, ամաչում են իրենց որդու համար։ Համոզված եմ՝ հրաշալի երեխա է», «ես կարծեցի, որ երեխան մահացել է, սովորաբար սեւ-սպիտակ լուսանկար տարածվում է, երբ ինչ-որ բան տեղի է ունենում․․․», - գրում են մեկնաբանություններում։
Մեգանը ոչինչ չի պատմել այն մասին, թե ինչպես է անցել ծննդյան տոնը: Լուսանկարին կից գրված մեկնաբանության մեջ երեխայի ծնողները շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցություն են ցուցաբերել առաջնեկի ծնվելուց ի վեր՝ այս երկու տարիների ընթացքում, եւ կոչ են արել տոնի առթիվ զոհաբերել գումար՝ հատկապես անապահով երկրներում պատվաստումներ իրականացնելու համար, որտեղ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը շարունակում է կրիտիկական մնալ:
Աղբյուրը՝ Экспресс газета
Լուսանկարը՝ archewell.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 18 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:37, 17 ապրիլի
Պոռնոդերասանները պատմել են իրենց «ծանր աշխատանքի» մասին22:34, 17 ապրիլի
Աշխարհում սերմնահեղուկի ամենամեծ բանկը, որտեղ ամսական կարող եք վաստակել 420 ֆունտ, կենտրոն է բացել Մեծ Բրիտանիայում21:13, 17 ապրիլի
Ամերիկացի հայտնի ռեստորատորը Ջեֆ Բեզոսի նշանածին «բացարձակ տհաճ» է համարում20:23, 17 ապրիլի
Wine Story. Մինչեւ 5000 դրամ արժողությամբ գինի՝ Մալբեկի համաշխարհային օրվա համար19:37, 17 ապրիլի
Maserati GranCabrio-ն աշխարհում ամենաարագ էլեկտրոմոբիլն է16:11, 17 ապրիլի
Ավստրալիայում ամենաթանկ ամուսնալուծությունն ավարտվել է կնոջ հաղթանակով. նա դավաճան ամուսնուց կստանա 180 միլիոն դոլար եւ անշարժ գույք15:28, 17 ապրիլի
Ուինսթոն Չերչիլի դիմանկարը, որը դուր չէր գալիս բրիտանացի առաջնորդին, աճուրդի կհանվի14:13, 17 ապրիլի
Ջոնի Դեփը ցանկանում է ձեռք բերել 4 միլիոն դոլար արժողությամբ միջնադարյան ամրոցը13:19, 17 ապրիլի
Բլեյք Լայվլին իր վերջին ֆիլմի նկարահանման հրապարակում՝ 1920-ականների գանգստերի դերում12:55, 17 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսն ապացուցում է, որ 20 տարվա ընթացքում չի ծերացել12:03, 17 ապրիլի
Ռուսական կուլտային «ԴԴՏ» ռոք խումբը համերգով հանդես կգա Երեւանում