Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Նորաձեւ տեսահոլովակները, որոնցից ես էլ եմ ժամանակին ունեցել, իմ կարծիքով՝ այլեւս ակտուալ չեն». Արման Նշանյանը նոր աշխատանք ունի

15:25, 10 մայիսի

Դերասան, երգիչ, պրոդյուսեր Արման Նշանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել՝ հին ու սիրվասծ երգի հիման վրա: Արմանն Ավետիք Իսահակյանի խոսքերով «Սիրեցի, յարս տարան» ստեղծագործությունը մատուցել է Նիկ Էգիբյանի գործիքավորմամբ:

«Շատ զբաղված էի նկարահանումներով, ֆիլմերով, երգի համար ժամանակ պարզապես չունեի: Այնպես ստացվեց, որ իմ լավ ընկերներից մեկը, ով օպերատոր է եւ բնակվում է ԱՄՆ-ում, եկել էր Հայաստան, եւ ես ներկայացրի երգը, ու որոշեցինք նկարահանել տեսահոլովակ: Ռեժիսորն էլ ես եմ, այսպես էլ ստեղծվեց «Սիրեցի, յարս տարան» տեսահոլովակը: Ի դեպ, երգը վաղուց էի պատրաստել Նիկ Էգիբյանի հետ, պարզապես այն ներկայացնելու ժամանակ չէր մնում»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով աշխատանքին, նշեց նա՝ հավելելով,- «Շատ եմ սիրում այս երգը, որքանով տեղյակ եմ՝ այն իրական պատմություն ունի: Որոշեցինք ներկայացնել պարզ տեսահոլովակ, որովհետեւ նորաձեւ տեսահոլովակները, որոնցից ես էլ  եմ ժամանակին ունեցել, իմ կարծիքով՝ այլեւս ակտուալ չեն»:

Դերասանը, սակայն, դժվարացավ նշել՝ արդյոք երաժշտական գործունեությունը շարունակակա՞ն կլինի, թե՞ ոչ.

«Ես երգում եմ սրտիս թելադրանքով, կոմերցիան ինձ չի հետաքրքրում, այս ամենը անում եմ այն ժամանակ, երբ սիրտս է պահանջում: Երգն ինձ համար դարձել է հոբբի, սակայն՝ ոչ աշխատանք: Վերջին տեսահոլովակս ներկայացրել էի տարիներ առաջ, չգիտեմ՝ հաջորդը երբ կլինի:  Կիսվել եմ մարդկանց հետ առանց մտքերի, թե որքանով այն մեծ մասսականություն կունենա՝ դիտումների տեսքով, բայց հուսամ՝ մարդիկ կհավանեն երգի այս մեկնաբանությունը»,-ասաց նա:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել