Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Հայտնիներ, որոնք հաղթահարել են դեպրեսիան (ֆոտո)

21:04, 13 մայիսի

«Ես դեպրեսիայի մեջ եմ»՝ հաճախ ենք ծանոթ մարդկանցից լսում նման արտահայտություն, կամ՝ ինքներս մեզ դա ասում: Հաճախ մարդիկ մտածում են, թե դեպրեսիան, պարզապես, տխուր օրն է, տխուր վիճակը, բայց այն իրականում շատ ավելի խորը եւ վտանգավոր իրավիճակ է, որը մարդուն անդադար պահում է տխրության ու հոգեկան ցավի մեջ, դառնում տագնապի, վախի, վատ ու վտանգավոր մտքերի պատճառ: Դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց անհրաժեշտ է խոսել, կիսվել, սակայն այդ հոգեվիճակում, երբ չես հասկանում՝ ինչ է կատարվում ներսումդ, դժվար է դա անելը: Ամեն դեպքում՝ հիշիր, հանձնվելը բացառվում է, իսկ օգնել կարող է կիսվելը, մյուսների փորձի մասին լսելը, կյանքի հանդեպ դրական տրամադրվածությունն ու մտածողությունը, քանի որ մեր մտքերն են ստեղծում մեր իրականությունն ու ինքնազգացողությունը, եւ, անշուշտ՝ հավատը: Իհարկե, անհրաժեշտ ու ավելի արդյունավետ է լավ մասնագետի հետ զրուցելը:

Ի դեպ, հայտնի մարդիկ եւս հաճախ հակված են դեպրեսիաների ու տագնապի զգացողության. ներկայացնում ենք նրանցից մի քանիսի պատմությունն ու պայքարը դրանց դեմ: Նրանց պատմությունները տարբեր են, բայց դրանց միավորում են չհանձնվելն ու առողջության ու երջանկության համար պայքարը:

Մայլի Սայրուս

«Դեպրեսիան այնպիսի բան է, որի հոեգեվիճակում դժվար է այդ մասին խոսելը: Ես ունեցել եմ այնպիսի շրջան, երբ, իսկապես, խորը դեպրեսիայի մեջ եմ եղել: Օրինակ՝ ես փակվում էի սենյակումս ու դուրս չէի գալիս այնտեղից, ու հայրս ստիպված էր լինում սենյակիս դուռը ջարդել ինձ հետ խոսելու համար: Կարծում եմ՝ դա այն պատճառով էր, որ ես, իսկապես, շատ վատ մաշկ ունեի, ու մարդիկ դրա համար ինձ ծաղրի էին ենթարկում, բայց ես նախկինում չէի ընկճվում մարդկանց դատողություններից, մի օր ես, պարզապես, ընկա դեպրեսիայի մեջ: Իսկ այդ վիճակից ցանկացած մարդ էլ կարող է դուրս գալ, ուղղակի պետք է խոսել ինչ-որ մեկի հետ: Առհասարակ, ես չեմ սիրում դեղահաբեր ընդունել, բայց լինում են դեպքեր, որ դեղորայքն իրոք օգնում է, ես էլ՝ մի շրջան բժշկի նշանակած հաբերն էի ընդունում: Բայց ես իմ պատմությամբ ուզում եմ ասել, որ մարդիկ չպետք է ձեւացնեն իրենց այնպիսին, ինչպիսին իրենք չեն: Կեղծ երջանկությունը երբեք լավ բանի չի բերում»,-ELLE ամսագրի հետ զրույցում պատմել է երգչուհին:

Դեմի Լովատո

«Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ մարդիկ հասկանան՝ դեպրեսիայի մասին խոսելն ամոթ բան չէ: Սա, ցավոք, շատ ընդհանուր բան է՝ հինգ չափահասնեևրից առնվազն մեկն ունենում է ընկճախտ: Խնդիրն այն է, որ մարդկանց թվում է, թե մտքի հետ կապված խնդիրները ֆիզիկական բնույթի չեն: Բայց մի պահ մտածեք դրա շուրջ՝ չէ՞ որ, մեր ուղեղը մեր մարմնի ամենաբարդ օրգանն է: Պետք է մոտենալ դրան նաեւ ֆիզիկական տեսանկյունից ու անպայման դիմել բուժման»,-նշել է երգչուհին:

Էմմա Սթոուն

«Առաջին անգամ, երբ ինձ մոտ եղավ տագնապ, ես ընկերներիցս մեկի տանն էի, ու ինձ թվում էր, թե ամեն ինչ շուրջս այրվում է. անմիջապես զանգահարեցի մայրիկիս ու խնդրեցի, որ ինձ տուն տանի: Այդ հոգեվիճակն ինձ մոտ, գրեթե, երեք տարի տեւեց»,-Wallstreet Journal-ին տված հարցազրույցում պատմել է դերասանուհին, նաեւ հավելել, որ դա ազդել է նաեւ իր կենտրոնացման վրա,- «Մայրիկիս հարցնում էի, թե ինչպես է իր օրն անցել, իսկ 30 րոպե հետո նույն հարցը կրկնում: Ինձ հուզում էր մի բան, որ հանկարծ սիրելիներիցս ոչ մեկ չմահանար ու ոչ մի վատ բան չլիներ»:

Սելենա Գոմես

«Իմ դեպքում ես հայտնաբերեցի, որ տագնապը, վախի զգացումն ու դեպրեսիան կարող են լինել լյուպուսի (համակարգային կարմիր գայլախտ) հետեւանքներից, որոնք էլ, համապատասանաբար, քո օրգանիզմի վրա ունենում են իրենց հետեւանքները: Հիմա ես փորձում եմ ակտիվորեն կենտրոնանալ իմ առողջության ու երջանկության վրա, դրա համար անհրաժեշտ  երբեմն կտրվել ամեն ինչից: Գիտեմ, որ ես միակը չեմ, ով ունեցել է նման ինքնազգացողություն, ու հուսով եմ, որ բոլորը կկարողանան կիսվել իրենց պատմությամբ՝ օգնելով մյուսներին».-People-ին ասել է Գոմեսը:

Գվինեթ Փելթրոու

«Ես ինձ զոմբի էի զգում. չէի կարողանում հասկանալ իմ սիրտը, իմ էմոցիաները: Չէի կարոանում ոչ մեկի հետ շփվել»,-անդրադառնալով իր հետծննդաբերական դեպրեսիային՝ Good Housekeeping-ի հետ զրույցում անկեղծացել է դերասանուհին՝ հավելելով,- «Ես կարծում էի, թե հետծննդաբերական դեպրեսիա ասվածը նշանակում է վախենալ, թե չես կարող ինքնուրույն խնամել երեխայիդ, բայց դա այլ՝ ավելի խորը բան է, որը տարբեր աստճաններ է ունենում: Կարծում եմ՝ կարեւոր է, որ կինը խոսի այդ մասին: Ինձ համար դա փորձություններով լի շրջան էր, որը ես հաղթահարեցի»:

Լուսանկարները՝ Jordan Strauss/Associated Press, Glamour, Getty Images, Tylor Hill/Getty Images,Pascal Le Segretain/Getty Images

Հայտնիների պատմությունները՝ Harpers Bazaar-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել