Խորհուրդներ Թերեզայից՝ ամռան նորաձեւության միտումները․ ինչ են կրելու նորաձեւ կանայք

«Վախենում էի ինձնից, որ տանը սկսել էի գործեր անել, եփել-թափել». Լիդուշիկ

Անի Դաշյանի մայրանալու, Էդգար Իգիթյանի պլաստիկ վիրահատության, «Օսկար 2021»-ի եւ Անի Երանյանի ոճի մասին

«Ունեմ աշխատանք, բայց չունեմ երկրորդ կես». զրույց Վարուժան Մարգարյանի հետ

Հայկ Պետրոսյանի ամուսնության, Նարեկ Մակարյանի անկեղծ զրույցի, Քիմ Քարդաշյանի նոր սիրավեպի մասին

Վիկա Մարտիրոսյանը՝ իր ընտանիքի, հայտնիների հետ աշխատանքի և «Ամարաս»-ի սան Տիգրանի կորստի մասին

Exclusive. Գրիգոր Կյոկչյանն ամուսնացել է

«Երազում եմ մայրանալու մասին, բայց որ բալիկս անպայման իմ պես խուճուճ լինի»․ Էվա Խաչատրյանի էքսկլյուզիվ հարցազրույցը

Օրվա լրահոսը․ Գրիգոր Դանիելյանի որդու 4-ամյակը, «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությունը եւ այլն

Լիլիթի ու Վահեի որդու ծննդյան լուրը, Լիանա Վանոյանի ընտրյալը, «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրները

Վարդուհի Վարդանյանի որդու պսակադրությունը, Գոռի ու Մարիամի բաժանության լուրը, Քորթնի նոր սիրավեպը

Գրիգոր Դանիելյանի կնոջ տարեդարձը, նոր կադրեր Բեն Ավետիսյանի պսակադրությունից եւ այլն

ՕՐՎԱ ԼՈւՐԸ. Բեն Ավետիսյան և Դիանա Տոնոյան, Դավիթ Մանուկյան և Օլգա Բուզովա, Քրուզ Բեքհեմ

BACKSTAGE. Ինչպես են ընթանում «Սարի աղջիկ» հեռուստասերիալի նկարահանումները

Սիրուն Մինասը` բոտեքսի միֆերի եւ հակացուցումների մասին

Հայտնիներ, որոնք իրենց երեխաներին այսօր ուղեկցել են առաջին դասարան

«Ուզում եմ երեխա ունենալ». Շպռոտը` իր երազանքի և 41-ամյակին նվիրված խնջույքի մասին

Եվա Խաչատրյանի, Վիկտորյա Սահակյանի եւ այլ դերասանուհիների մասնակցությամբ բացօթյա ներկայացումը

ArmenՅԱՆs. Լիլիթ Voguer Սարգսյան՝ նա, ով Օփրա Ունիֆրիի կողքին հայտնվել է New York Weekly-ի հեղինակավոր ցուցակում ու մերժել Jah Khalib-ի մենեջերը լինելու առաջարկը

12:08, 14 մայիսի

Մարքեթոլոգ, հաղորդավարուհի, բլոգեր ու մայր՝ այսպես է իրեն բնութագրում Լիլիթ Voguer Սարգսյանը, որը նախորդ ամիս ներառվել է հանրահայտ New York Weekly պարբերականի՝ «2021 թ-ի տասը ամենաազդեցիկ կին ձեռնարկատերերի» (NY Weekly’s Top 10 Female Entrepreneurs in 2021) ցուցակի 4-րդ հորիզոնականում: Դե, իհարկե, այսպիսի ձեռքբերումով ԱՄՆ-ի մեր հայրենակցուհին, պարզապես, չէր կարող չլինել նաեւ NEWS.am STYLE-ի «ArmenՅԱՆs» խորագրում:

Լիլիթի հետ զրուցել ենք ԱՄՆ տեղափոխվելու, սկզբնական դժվարությունների, դրանց հաղթահարման, գրանցած հաջողությունների, ադրբեջանական արմատներ ունեցող երգիչ Jah Khalib-ի մենեջերը լինելու առաջարկը մերժելու եւ, անշուշտ, ԱՄՆ-ի ամենահայտնի հաղորդավարուհի՝ Օփրա Ուինֆրիի հետ անվանի պարբերականի ցուցակում հայտնվելու մասին:

«Իհարկե, չէի ակնկալում, որ ինձ կներառեին այդպիսի հայտնի ամսագրում, հատկապես՝ Օփրայի հետ, որը համարվում է Միացյալ Նահանգների ամենաազդեցիկ կանանցից մեկը, իսկ ես այդ հոդվածում զբաղեցնում եմ 4-րդ տեղը: Ինձ համար, իսկապես, շատ անսպասելի էր, երբ ինձ New York Weekly-ի էջով գրեցին ու հարցրին՝ արդյոք կցանկանա՞մ իրենց փոքրիկ հարցազրույց տալ, քանի որ ուզում են ինձ ներառել իրենց տասնյակում. մի տեսակ չէի հավատում, որովհետեւ այստեղ այդպիսի բան չի լինում: Միացյալ Նահանգներում պետք է ահռելի աշխատանք տարած լինես, որպեսզի այդպիսի հայտնի պարբերականներն անդրադառնան քեզ»,-անկեղծացավ հաղորդավարուհին, որն, անգամ, հատուկ ուսումնասիրություն էր սկսել՝ պարզելու՝ արդյոք իրեն, իսկապե՞ս New York Weekly-ից էին գրել, թե՞ դա պարզապես ինչ-որ մեկի կատակն էր:

«Իրենց նամակում նաեւ նշել էին, որ երկար ժամանակ ուսումնասիրություն են կատարել, որպեսզի ամեն երկրից ինչ-որ ներկայացուցչի ներառեին ցուցակում, իսկ ինձ ներառել են, որովհետեւ, ըստ իրենց, հասկացել են, որ ամենահայտնի հայ բլոգերն այստեղ ես եմ»,-շարունակեց նա:

Հաղորդավարուհին շեշտեց՝ Միացյալ Նահագներում շատ հաջողակ կանայք կան, որոնք ունեն իրենց սեփական բիզնեսն ու ոլորտում մի շարք հաջողություններ են գրանցել, ու իրեն անչափ ոգեւորել է այն փաստը, որ հայտնի պարբերականը հենց իրեն է որոշել ներառել իր ամենամյա ցուցակում.

«Արձագանքս շատ անսպասելի էր ու ծիծաղելի. առավոտյան տեսա, որ ինձ նամակ էին ուղարկել, որտեղ ինձ շնորհավորում էին տվյալ նյութում տեղ գտնելու առթիվ: Մտա հղումով, եւ տեսա, որ, իրոք, այդ նյութում ինձ ներառել էին, գրել էին իմ մասին… Իհարկե, ինձ համար դա մեծ անակնկալ էր: Կարծում եմ՝ ինձ անդրադարձել են իմ աշխատասիրության շնորհիվ: Ես շատ եմ սիրում աշխատել եւ գործունեություն եմ ծավալում միանգամից մի քանի բնագավառում՝ սոցիալական կայքերի մարքեթինգի փորձագետ եմ, ունեմ իմ ընկերությունը, իմ հագուստի հավաքածուն, բարեգործական ընկերությունը, աշխատում եմ հեռուստատեսությունում, անհատական բլոգ եմ վարում, մայր եմ….Այս ամենն ընդգրկված է իմ ամենօրյա ցուցակում, ու կարծում եմ՝ ինձ հաջողվում է ամեն ինչ համատեղել, յուրաքանչյուր աշխատանք սիրով եմ անում: Առհասարակ, աշխատասիրությունը ցանկացած նվաճման առաջնային գործոնն է»:

Լիլիթն արդեն 5 տարի է՝ բնակվում է Լոս Անջելեսում: Ինչպես ինքն է հիշում՝ սկզբնական փուլում դժվարություններն իրեն հետապնդում էին, քանի որ ընտանիքը Հայաստանում էր, իսկ ԱՄՆ-ում չուներ ոչ ընկերներ, ոչ՝ բարեկամներ: Այնուամենայնիվ, հաղորդավարուհին վճռել էր, որ թեկուզ դժվարություններ հաղթահարելով՝ ինքնուրույն պետք է հասնի իր բոլոր նպատակներին:

«Այն, ինչի համար եկել էի ԱՄՆ, սկզբում չստացվեց. վերադարձա Հայաստան, բայց մեկ ամիս անց որոշեցի, որ, այնուամենայնիվ, պետք է կրկին մեկնեմ Միացյալ Նահանգներ ու ամեն ինչ զրոյից սկսեմ: Այդ այցից հետո ամեն բան ստացվեց: Այստեղ ոչ ոքի չունեի, մինչ օրս ԱՄՆ-ում չունեմ ոչ մի բարեկամ, բայց արդեն ունեմ իմ ընտանիքը՝ ամուսինս, նրա ծնողները, բայց երկու տարի լիովին միայնակ եմ եղել, անգամ ընկերներ չեմ ունեցել»,-նշեց նա՝ շարունակելով,-«Միանշանակ, այստեղ բազմաթիվ դժվարություններ եմ ունեցել: Պատկերացնո՞ւմ եք՝ 20 տարեկան աղջիկ էի, որը եկել էր Միացյալ Նահանգներ՝ մի կերպ ծնողներին համոզելով, նրանց կարծիքին դեմ գնալով... Ուղղակի հասկացա, որ այդ ժամանակ ինձ համար մեր երկրում ապագա չկար: Եկածս երկրորդ օրվանից սկսեցի աշխատել ռեստորանում՝ որպես մատուցողուհի, բայց, մոտավորապես, հինգ ամիս անց դուրս եկա այդտեղից, ավելի լավ աշխատանք գտա, հետո արդեն USArmenia հեռուստաընկերությունում սկսեցի աշխատել... Մեծ ձգտումներով փորձեցի առաջ մղվել: Դժվարություններն ամեն օր մեկը մյուսին հաջորդում էին, բայց ես շատ ուժեղ էի ու ամեն բան անում էի դրանք հաղթահարելու համար, եւ դրանք հաղթահարում էի սիրով (ծիծաղում է): Այժմ դրանց հետ կապված միայն քաղցր հիշողություններ ունեմ»:

Բացի հեռուստատեսային նախագծերից՝ Լիլիթըը վարում է նաեւ Lilit’s Kitchen վլոգը, որն արդեն բավական սիրվել է նրա հետեւորդների կողմից: Այս շրջանում, սակայն, հաղորդավարուհին դադար է վերցրել. նա պարզաբանեց, թե ինչու.

«Lilit’s Kitchen-ն իմ ամենասիրելի հաղորդումներից մեկն է, սակայն նկարահանումները այս պահին չեմ շարունակում: Միգուցե, որոշ ժամանալ անց վերսկսեմ, ուղղակի ներկա պահին, ցավոք սրտի, ժամանակս չի ներում: Շատերը, միգուցե, չգիտեն, բայց տվյալ հաղորդաշարի շրջանակում ներկայացված ցանկացած բաղադրատոմս եղել է իմ իմպրովիզը. չկա որեւէ ուտեստ, որը ինչ-որ այլ տեղ կարող եք տեսնել: Իհարկե, միգուցե, հիմա պատրաստեն դրանք, որովհետեւ թողարկումները բավական շատ դիտումներ էին ունենում: Առհասարակ, շատ եմ սիրում խոհանոցը, այն իմ հանգստի վայրն է, ու երբ մի որեւէ համեղ բան եմ պատրաստում, ամբողջությամբ լիցքաթափվում եմ»:

Անդրադաեռնալով ինֆորմատիվ ժանրի իր հեռուստատեսային հաղորդաշարին՝ Լիլիթը նշեց.

«Սկզբում աշխատում էի USArmenia ալիքում՝ «Համահայկական առավոտը» հաղորդման շրջանակում՝ որպես հաղորդավարուհի, որից հետո սկսեցի իմ անհատական հաղորդումը՝ Info Time-ը, որը շատ սիրված է այստեղի մեր հայրենակիցների կողմից, որովհետեւ նորությունները տարբեր բնույթի են, ինչն էլ հետաքրքիր է այն դարձնում մարդկանց համար: Info Time հաղորդումը շատ եմ սիրում: Միացյալ Նահանգներում շատ դժվար է հաղորդավարի համար երկար ժամանակ եթերում «գոյատեւել», որովհետեւ կամ չեն սիրվում, կամ՝ հաղորդումներն են փակվում միապաղաղության պատճառով, բայց ես արդեն, գրեթե, 4-5 տարի է՝ աշխատում եմ հեռուստատեսությունում եւ ներկայացնում այդ հաղորդումը»:

Ի դեպ, Լիլիթին է հաճախ վստահվում Լոս Անջելեսում համերգների կազմակերպչական աշխատանքները. դրանցից մեկի ժամանակ հայուհուն առաջարկել էին լինել հայտնի երգիչ Jah Khalib-ի մենեջերը, սակայն Լիլիթը մերժել է առաջարկը, երբ ուսումնասիրով Khalib-ի կենսագրությունը՝ բացահայտել է, որ նա ունի ադրբեջանական արմատներ.

«Ճիշտն ասած՝ երբ այդ առաջարկը ստացա, այդ պահին չգիտեի, որ նա ունի ադրբեջանական արմատներ, ու սկզբում համաձայնվել էի, բայց հետո ուսումնասիրություններ անելուց հետո հասկացա, որ ես ոչ մի կերպ չեմ կարող զբաղվել նրա մենեջմենթով. միանգամից պատասխան նամակ ուղարկեցի, որտեղ գրել էի՝ «Ներողություն, ես չեմ կարող ադրբեջանցի երգչի մենեջերը լինել»»,-վերհիշելով այդ դեպքը՝ պատմեց նա:

Հայրենիքից հեռու լինելը Լիլիթին չի խանգարում մշտապես աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Պատերազմի շրջանում հայուհին սկսեց օգնություն հացվաքել դրա կարիքն ունեցող մեր հայրենակիցների համար: Այժմ գործում է նաեւ «Հայերը միասին» բարեգործական հիմնադրամը, որը շարունակում է գումար հավաքել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած հայ զինվորների համար.

««Հայերը միասին» հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է ամեն օր. մենք ամեն օր գումար ենք հավաքում մեր զինվորների համար: Բոլոր մեր հայրենակիցները, որոնք պատերազմի ընթացքում վիրավորվել են, ստանում են 300 դոլար: Այդ գումարը հիմնադրամը հավաքում է Սփյուռքի մեր ներկայացուցիչների շնորհիվ: Մենք ներկայացնում ենք զինվորի պատմությունը, եւ մարդիկ հատկացնում են որոշակի գումար, որն ուղարկվում է Հայաստան, ու հենց իմ ծնողների միջոցով է փոխանցվում մեր զինվորներին: Մեր հիմնադրամն աշխարհի միակ բարեգործական ընկերությունն է, որը հատ առ հատ ներկայացնում է ներդնողի անուն-ազգանունն ու գումարի քանակը, ինչի շնորհիվ էլ մեծ վստահություն ձեռք բերեցինք մարդկանց կողմից: Իհարկե, ավելի լուրջ խնդիրներ ունեցող զինվորներին այլ քանակի գումար է հատկացվում»:

Լիլիթի հետ խոսեցինք նաեւ իր հագուստի բրենդի՝ LilVogue Collection-ի մասին.

«Հագուստի հավաքածուն, ուղղակի, հոբբի է ինձ համար. դրանով ներկայացնում եմ ինձ ու իմ տեսակը: Ինձ համար կարեւոր է, որ տեսականու վրա լինեն հայկական խորհրդանիշներ, տառեր, գրվածքներ, որոնք ամեն օր մեզ կհիշեցնեն մեր հայ լինելը, իսկ օտարերկրացիները մեր հագին այդ շապիկները տեսնելով՝ կհարցնեն, թե ինչ է պատկերված դրանց վրա, ու այդ կերպ եւս կկարողանանք նրանց ներկայացնել մեր խորհրդանիշներն ու մշակույթը»,-նշեց հաղորդավարուհին, որի առաջիկա ծրագրերում նախատեսվում է նաեւ այց Հայաստան.

«Վերջին անգամ Հայասանում երկու տարի առաջ եմ եղել, բայց այս տարի մտածում եմ այցելելու մասին: Առաջնահերթ այցելելու եմ մեր զինվորներին եւ Եռաբլուր… Չեմ կարողանում չմտածել Հայաստանի մասին, ու ամեն անգամ, երբ հիշում եմ, որ գալու եմ, սիրտս ուրիշ ձեւ է սկսում բաբախել: Այն կարոտը, որ ունեմ, անասելի է: Աստված ասաջ՝ ծրագրում եմ շատ շուտով այցելել ու կարոտս առնել»,-հավելեց նա:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լիլիթ Voguer Սարգսյանի Instagram-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում






  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ