«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Եղիսաբեթ II-ին «դավաճանելուց» հետո արքայազն Հարիին ստիպում են հրաժարվել տիտղոսից

23:06, 16 մայիսի

Մի քանի օր առաջ Մեգան Մարքլի ամուսինը հարցազրույց է տվել, որտեղ կտրուկ քննադատել է երեխաներին դաստիարակելու իր ծնողների ոճը, ինչպես նաեւ տատիկին ու պապիկին: Թագավորական ընտանիքի շատ անդամներ կարծում են, որ նման արարքից հետո Հարիին պետք է հրաժարվի բոլոր տիտղոսներից։

36-ամյա արքայազն Հարից պահանջել են հրաժարվել տիտղոսից այն սկանդալային հարցազրույցից հետո, որը նա տվել է ամերիկացի դերասան Դեքս Շեպարդին: Տղամարդը խիստ քննադատել է իր հոր՝ արքայազն Չարլզի դաստիարակության ոճը։ Սասեքսի դուքսը համոզված է, որ իր հայրն իր հերթին «տառապել է» Եղիսաբեթ II-ի եւ արքայազն Ֆիլիպի ընտանիքում: Մեգան Մարքլի ամուսինը մտադիր է ընդհատել «արատավոր ցիկլը» եւ իր ժառանգորդ Արչիին բոլորովին այլ դաստիարակություն տալ:

Դուքսի խոսքերը պայթող ռումբի ազդեցություն են ունեցել։ Արքայազն Հարին մինչ այդ էլ քննադատել էր սեփական ընտանիքին, սակայն այս անգամ, ինչպես կարծում են շատերը, անցել է բոլոր սահմանները։ Եղիսաբեթ II-ը վերջերս հուղարկավորել է արքայազն Ֆիլիպին, որի կորստի հետ չի կարողանում հաշտվել մինչ օրս։ Այնուամենայնիվ, Սասեքսի դուքսն առանց խղճի խայթի վիրավորել է հանգուցյալ պապիկին։ Դրանից հետո թագավորական ընտանիքի որոշ անդամներ ցանկանում են, որ Հարիին զրկել արքայազնի եւ դուքսի տիտղոսից:

«Այստեղ ներքաշել պապիկիս, որին նոր են հուղարկավորել ցնցող ու անհարգալից է։ Սասեքսի դուքսը շատ ժամանակ է ծախսել ինստիտուտի վրա, որն իբր այնքան ցավ է պատճառել նրան։ Շատերի մոտ միանգամայն արդարացի հարց է առաջանում՝ եթե քեզ այդպես դուր չէր գալիս այդ ինստիտուտը, ինչիդ են պետք այդքան տիտղոսները», - դատողություններ է անում թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը (նրան մեջբերում է The Sun-ը)։

Նրանց հետ համաձայնում է նաեւ մեկ այլ փորձագետ, որն արքայազն Հարիի պահվածքը «վրդովեցուցիչ» է անվանում։ Աղբյուրի խոսքով՝ վերջին հարցազրույցը խիստ վշտացրել է թագուհի Եղիսաբեթ II –ին։ Ավելին, շատերը դուքսի արարքն անվանում են իսկական դավաճանություն։ Ի դեպ, The Sun թերթի զրուցակիցները կասկածում են, որ Հարին եւ Մեգանը, որոնք արդեն թագավորական պարտականությունների զգալի մասն են կազմում, կշարունակեն հրաժարվել տիտղոսից: Բանն այն է, որ զույգի թագավորական գերարտոնությունները գլխավոր այցեքարտն էին Spotify եւ Netflix ընկերությունների հետ բանակցություններում՝ թույլ տալով բազմամիլիոնանոց պայմանագրեր ստանալ Հոլիվուդում։

Աղբյուրը՝ Экспресс газета

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել