Շատ խոսքեր են ասվել, շատերն են ասմունքել Երեւանի նկատմամբ սիրո մասին, երգեր եւ նկարներ նվիրել քաղաքին եւ, իհարկե, շատ կենացներ են խմել, չէ՞ որ ոչ մի խնջույք չի ընթանում առանց մեր վարդագույն քաղաքի հասցեին ջերմ խոսքերի: Եւ գրեթե ոչ մի խնջույք չի անցկացվում առանց հայկական, աստղային կոնյակի: Եւ ուստի խորհրդանշական է, որ Երեւանի ARARAT կոնյակի գործարանը «Թանգարանային գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում հրավիրել է այցելել միաժամանակ երեք երեւանյան թանգարան՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսնել եզակի նմուշները, այլեւ ձեզ համար նորովի բացահայտել երկրի պատմությունն ու մշակույթը:
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն անձամբ ինձ համար բացահայտում էր. աուտենտիկ, հյութալի, լի իմաստալից զարդանախշերով, ազնվական փայլ ունեցող արծաթով եւ կիսաթանկարժեք քարերով, փայտե ու բրոնզե կերտվածքների շքեղ պարզությամբ, գորգի պես փափկությամբ, սուրբ խորհրդանիշերով: Եթե չեք եղել, այցելեք: Եւ երեխաներին անպայման տարեք. նրանք պետք խորասուզվեն այդ էսթետիկայի մեջ:
«Կոմիտասից Կոմիտաս». նույնանուն թանգարանում ցուցահանդեսը առանձնահատուկ տեղ է գտել իմ սրտում: Մեծանուն քանդակագործ Արա Հարությունյանը ներկայացվել է Վարպետին իր խոնարհումը բերելու պրիզմայի ներքո՝ երկու մեծություն, երկու լուրջ նշաձող մեր մշակույթում: Այդտեղ ե՛ւ հանճարեղ Կոմիտասի ողբերգությունն է, ե՛ւ XX դարամիջի նոստալգիկ Երեւանը, ե՛ւ ստեղծագործական փնտրտուքները, ե՛ւ կենդանի քարը, որը պահպանում է հեղինակի ձեռքերի ջերմությունը։ Հեղինակի, որի անգին ժառանգության շրջանակում կարելի է ուսումնասիրել Հայաստանի պատմությունը: Ի դեպ, քանդակագործի ժառանգները՝ դուստրն ու թոռը՝ Արա Հարությունյանը, պատմեցին Երեւանում թանգարան ստեղծելու ծրագրերի մասին, որում ներկայացված կլինի այս հիասքանչ հեղինակի ստեղծագործության ամբողջ մասշտաբը։
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում բացվել է «Քարի ձայնն ու բույրը» ցուցադրությունը, որը նվիրված է Հովհաննես Մարգարյանի 120-րդ տարելիցին։ Մեծ ճարտարապետի նախագծերով են կառուցված տասնյակ շենքեր, որոնք սահմանում են մեր երկրի եւ, մասնավորապես, մեր քաղաքի ճարտարապետական տեսքը: Վառ օրինակ է Կոնյակի գործարանը, որը դարձել է Երեւանի այցեքարտերից մեկը:
Ահա այսպիսի թանգարանային եռապատկեր տարբեր «պաննոներից», որոնք միավորված են քաղաքի, երկրի, մեզ բոլորիս այդքան գեղեցիկ կոթողներ թողած մարդկանց նկատմամբ անկեղծ սիրով: Դա է «անգին ներդրումը» պատմամշակութային հարթության մեջ, գենետիկ կոդում, ինքնագիտակցության մեջ... Դա այն է, ինչը մեզ ազգ է դարձնում, որը գոյատեւում է՝ ի հեճուկս անցյալի ողբերգությունների եւ հանուն կյանքի շարունակության: Ինչպես իրավացիորեն նշել է Երեւանի կոնյակի գործարանի հաղորդակցության գծով ղեկավար Զարուհի Սարիբեկյանը. «Թերեւս, հուզական առումով բարդ ժամանակաշրջանում հենց թանգարանները կարող են օգնել գտնել ինքնաճանաչման բանալին, գնահատել անցյալը, վերաիմաստավորել ներկան եւ, ի վերջո, արտացոլել ունեցածն ու ոգեշնչվել»...
Ինչ վերաբերում է կոնյակին, ի՞նչ թաքցնեմ, այն եղել է օրվա մեր ուղեկիցը: Ջերմացրել եւ գունավորել է օրն է՛լ ավելի արեւոտ երանգներով, հաղորդել տեղի ունեցածին յուրահատուկ, ազնվական բույր եւ թողել անմոռանալի համային զգացողություն...
Աննա Սաթյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի, Արսեն Ավդալյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:43, 23 մայիսի
«Ընտանեկան եզակի րոպեներ»․ Արեւիկ Ուդումյանն՝ ամուսնու ու երեխաների հետ14:12, 23 մայիսի
Սցենարը գաղտնի է պահվում․ «Օրինապահ քաղաքացի» ֆիլմը շարունակություն կունենա13:35, 23 մայիսի
«Սիրուն զույգ»․ Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի ջերմ լուսանկարը13:14, 23 մայիսի
Վիկտորյա Բոնյային դուրս են արել Կաննի կինոփառատոնից (ֆոտո)12:33, 23 մայիսի
«Ընտանիք»․ Սեւակ Ամրոյանի լուսանկարը կնոջ հետ Իտալիայից12:19, 23 մայիսի
Օտարերկրյա գործակալների շարքում ներառվելու պատճառով․ Մորգենշտերնը դատական հայց է ներկայացրել ՌԴ արդարադատության նախարարության դեմ11:43, 23 մայիսի
«Միշտ փայլում ես»․ Ռոմելա Սարգսյանի լուսանկարները11:16, 23 մայիսի
Ամուսնության առաջարկ՝ ամուսնացած տղամարդուց․ Օլգա Բուզովային անակնկալ են մատուցել10:32, 23 մայիսի
Չի ուզում մեծացնել ԱՄՆ-ում․ Ռիհաննան ծրագրում է տեղափոխվել նորածին որդու հետ10:14, 23 մայիսի
«Վիրավոր, կռված տղերքին էս անծնունդ ծվծվապաշտները հորդորում են՝ գնացեք Ղարաբաղ»․ Դավիթ Ամալյան09:00, 23 մայիսի
ՄԱՅԻՍԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:54, 22 մայիսի
Քորթնի Քարդաշյանի եւ Թրեւիս Բարքերի պաշտոնական հարսանիքի առաջին լուսանկարները