1990-ականների եւ 2000-ականների սկզբի կուլտային «Ընկերները» սերիալի հատուկ էպիզոդը «HBO Max»-ով կցուցադրվի մայիսի 27-ին։ Նոր էպիզոդում կհայտնվեն Լեդի Գագան, Ջասթին Բիբերը, Դեւիդ Բեքհեմը, Քիթ Հարնգթոնը, Ռիզ Ուիզերսփունը, Կարա Դելեւինը, պակիստանցի ակտիվիստ Մալալա Յուսուֆզայը, կորեական «BTS» փոփ խումբը եւ այլք, սակայն ոչ թխամորթ աստղեր։
Այս փաստը քննադատության է արժանացել երկրպագուների կողմից։ Սերիալում չի հայտնվի նաեւ սերիալի միակ աֆրոամերիկուհին՝ Ռոսի ընկերուհի Չարլի Ուիլերը, որի կերպարը մարմնավորում է Այշա Թայլերը։
«Մեզ համոզելով, որ Նյու Յորքում տաս եթերաշրջանի ընթացքում թխամորթ մարդիկ չկան՝ նրանք 25 հայտնիների մասնակցությամբ վերամիավորումն են թողարկում եւ ինչ-որ կերպ խուսափում են մի աֆրոամերիկացու որոնումից», «17 տարի է անցել, իսկ դուք դեռ ոչ մի թխամորթ ընկեր չունե՞ք», «այնտեղ նոր ընկերներ կան, բայց նրանից ոչ մեկն աֆրոամերիկացի չէ»,- շոուի երկրպագուների խոսքերը մեջբերել է Peopletalk-ը։
Շոուի ռեժիսորն ու պրոդյուսերը Բեն Ուինսոթնն է, որը աշխատում է նաեւ «CBS»-ով թողարկվող Ջեյմս Կորդենի «The Late Late Show»-ի վրա։
Սա առաջին դեպքը չէ, երբ բազմազանության բացակայությունը «Ընկերներ» սերիալում քննարկումներ է առաջ բերում։ Հարցին, թե արդյոք դերասական կազմն այլ կլինի, եթե սերիալը նկարահանվի այսօր, լդերասանուհի Լիզա Կուդրոուն, որը մարմնավորել է Ֆիբի Բաֆեի կերպարը, նախորդ տարի The Sunday Times-ին ասել էր․ «Սերիալում, հաստատապես, ամբողջությամբ սպիտակամորթներ չեն լինի»։ «Ես հիանալիորեն գիտակցում էի բազմազանության բացակայությունը եւ երկար տարիներ արշավ եմ վարել, որ Ռոսը հանդիպի թխամորթ կանանց հետ»,- նշել էր Դեւիդ Շվիմերը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:14, 9 փետրվարի
«Հաճախ մեզ շփոթում են․ ինձ Հակոբ են ասում, Հակոբին՝ Արմեն»․ Հակոբ եւ Արմեն դուետը՝ նոր «հաղթանակի», անցած ուղու եւ անսպասելի հաջողության մասին14:42, 9 փետրվարի
Wine Story. Ֆրանսիան «սուզվում է» գինու մեջ՝ ֆրանսիացիները սկսել են քիչ խմել14:28, 9 փետրվարի
Վատ ինքնազգացողության պատճառով Բեդրոս Կիրկորովի համար շտապօգնություն են կանչել13:25, 9 փետրվարի
Աստղային գեղեցկության գաղտնիքները. Սոֆի Լորենի անմահ գեղեցկությունը12:05, 9 փետրվարի
«Փլուզման եզրին էինք»․ Վանը՝ Nemra-ի սպասվող համերգի անակնկալների, 11 թվի ու խմբի ամենածանր փուլի մասին (ֆոտո/վիդեո)11:57, 9 փետրվարի
«Կապույտի 50 երանգները»․ Լիլիթ Հովհաննիսյան (ֆոտո)10:14, 9 փետրվարի
Մանկապղծության մեղադրանքներից հետո․ Balenciaga-ն դարձել է Երեխաների ազգային դաշինքի գործընկերը09:00, 9 փետրվարի
ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:26, 8 փետրվարի
Սարիկ Անդրեասյանը հայտարարել է «Մանյունյա» անիմացիոն սերիալի աշխատանքների մեկնարկի մասին22:11, 8 փետրվարի
Wine Story. 5000 դրամից ցածր հինգ հայկական կարմիր գինիներ, որոնց արժի ուշադրություն դարձնել21:16, 8 փետրվարի
Քիմ Քարդաշյանն ու նրա գեղեցկության գաղտնիքները20:28, 8 փետրվարի