12-րդ տեղ՝ Կարիճ
Այո, նա ամենախելացի, գեղեցիկ, գայթակղիչ և հրապուրիչն է, սակայն որպես կին՝ ամենավատը։ Եվ խեղճ ամուսինը ստիպված է ծառայել նրան։ Եվ թող փորձի չենթարկվել։ Թշվառի նյարդային վիճակը աստիճանաբար կվերածվի դեպրեսիայի, իսկ ճաղատությունը՝ էրեկտիլ դիսֆունկցիայի։
11-րդ տեղ՝ Ձկներ
Ամուսնանալ Ձկների հետ պարզապես անիմաստ է։ Նա կարող է միայն զարմացած աչքերով նայել ամուսնուն, իսկ լավ տրամադրության պարագայում նույնիսկ թույլ տալ գրկել իրեն։ Սակայն ինչ-որ անհայտ պատճառով տղամարդիկ հայտնվում են իսկական կախվածության մեջ, և դադարել սիրել Ձկներին երբեմն շատ բարդ է լինում։
10-րդ տեղ՝ Առյուծ
Եթե որևէ խիզախ որոշել է ամուսնանալ Առյուծի հետ, ապա պետք է պատրաստ լինի կրկնակի, կամ, միգուցե, տասն անգամ ավելի գումար վաստակել՝ այստեղ ամեն բան կախված է Առյուծի ախորժակից։ Չէ՞ որ Առյուծին նայելիս բոլորը պետք է հասկանան, որ նրա ադամանդներն ամենախոշորն են, մեքենաներն ամենաթանկը և, առհասարակ, ամենալավն իրեն է բաժին ընկել։ Եթե տղամարդուն հաջողվի փախչել այս «ցուցանակ-կնոջից», ապա ուրիշ կանայք սկզբնական ժամանակահատվածում ձանձրալի են թվալու իրեն։
9-րդ տեղ ՝ Աղեղնավոր
Սովորաբար Աղեղնավորն ապագա ամուսնուն ասում է, որ իրեն հարկավոր չէ անսահման հարստությունը և ուզում է միայն նրա հոգին։ Եվ եթե այդ խիզախը համաձայնում է այդ գործարքին, համարեք, որ նա կորած է։ Ամուսանական կյանքում ձայնի իրավունք նա չի ունենա։ Իսկ եթե համարձակվի հակառակվել, ապա անիմաստ է հետո ողորմություն ակնկալել։
8-րդ տեղ՝ Երկվորյակներ
Երկվորյակ կինն ամբողջությամբ է տեսնում և ճանաչում իր ամուսնուն, և դա տղամարդու համար կարող է վտանգավոր լինել։ Երկվորյակից չես կարող թաքցնել ոչինչ՝ ոչ նախագծերը, ոչ մտադրությունները, ոչ աննշան ինտրիգը, որն, ի դեպ, ոչ էլ աննշան է։ Կին Երկվորյակները հարաբերություններում բռնապետական մայր են հիշեցնում։ Ոչինչ չի վրիպի նրա աչքից։
7-րդ տեղ՝ Խոյ
Խոյը կին-հրաբուխ է։ Ապրել Խոյի հետ բարդ է, սակայն շատ հետաքրքիր։ Խոյը անկեղծորեն վստահ է, որ նա ամենալավ իրադարձություն է, որը կարող էր պատահել իր ամուսնու հետ։ Այստեղ նա փոքր-ինչ հիշեցնում է Երկվորյակներին, սակայն Խոյից օգուտն, անշուշտ, ավելի մեծ է։ Նա փորձում է վերադաստիարակել ամուսնուն, սակայն հաճախ անում է դա հանուն վերջինիս շահերի։
6-րդ տեղ՝ Կշեռք
Բազմաթիվ տղամարդիկ երազում են այնպիսի կնոջ մասին, ինչպիսին է Կշեռքը։ Նա, կարելի է ասել, ամբողջությամբ համապատասխանում է տղամարդու բոլոր այն պահանջներին, որ կինն անկողնում պետք է սիրուհի լինի, խոհանոցում՝ տնտեսուհի, և շրջապատում գեղեցկուհի։ Սա իրականության մեկ կեղմն է։ Սակայն Կշեռք կնոջ և նրա ամուսնու կյանքում լինում են օրեր, երբ Կշեռքը վերածվում է հրեշի, դառնում անկառավարելի և նյարդային կին։ Հետո դա անցնում է, և տղամարդը կարող է հանգիստ շնչել․․․ մի որոշ ժամանակ։
5-րդ տեղ՝ Կույս
Կույսը լավագույն կանանց մեր վարկանիշի հնգյակում է։ Նա և հրաշալի սիրուհի է, և հիանալի տնտեսուհի, և խելացի համախոհ։ Սակայն հարաբերություններում առաջնորդը լինելու է նա, և ոչ թե ամուսինը։ Ի դեպ, նրա այս հատկությունը կարելի հայտնաբերել դեռ ամուսնության առաջարկությունն անելիս։ Եթե նա պատասխանի «ես դեռ կմտածեմ», ապա ժամանակն է փախչելու։
4-րդ տեղ՝ Ցուլ
Ցուլ օրիորդի հետ ընդհանուր առմամբ շատ հետաքրքիր է։ Որպես տնային տնտեսուհի, նա իդեալական է։ Որպես սիրուհի՝ նույնպես բողոքներ չեն արձանագրվել։ Սակայն ամուսնանալ նրա հետ արժե այն ժամանակ, երբ Դուք հստակ որոշեք՝ արդյո՞ք Դուք պատրաստ եք տասներորդ անգամ գնել կոտրած թեյասպասքը, թե՞ նախընտրում եք հանգիստ վայելել կյանքը։
3-րդ տեղ՝ Այծեղջյուր
Այծեղջյուրն իսկապես իդեալական է համարում իրեն։ Եվ նա ճիշտ ընտրություն պետք է կատարի, այսինքն ՝ ամուսնանա իդեալական տղամարդու հետ։ Զուգընկեր ընտրելիս նա առաջնորդվում է բացառապես հաշվարկով, և ոչ թե պատանեկան սերն է հաշվի առնում։ Եթե Ձեզ ասել են «այո», ապա համարեք, որ անցել եք այս բարդ ընտրությունը։ Սակայն ի՞նչ կլինի, երբ ամուսնական կյանքում Այծեղջյուրը հասկանա, որ ամուսինն իդեալական չէ։ Սա արդեն հարցի մյուս կողմն է։
2-րդ տեղ՝ Ջրհոս
Ջրհոսը բոլոր տղամարդկանց երազանքն է։ Գրեթե բոլոր։ Հենց նա է միշտ եթերային, միշտ գոհ, միշտ երջանիկ, միշտ երիտասարդ։ Մի խոսքով՝ թեթև։ Իսկ այսպիսիններին տղամարդիկ սիրում են։ Ընդհանուր առմամբ, ամուսնությունը նրա հետ անհոգ է։ Չէ՞ որ ազատությունն ու անկախությունը նրա համար շատ կարևոր են։
1-ին տեղ՝ Խեցգետին
Խեցգետինը մանկուց է երազում ընտանիքի մասին։ Հասուն տարիքում Խեցգետինը գիտակցում և հասկանում է, թե ինչ է հարկավոր ընտանեկան կյանքը ճիշտ կառուցելու համար։ Ընտանիքը նրա համար ամենից կարևոր է։ Նույնը նա ակնկալում է ամուսնուց։ Եվ թող ամուսինը կիրակի օրը փորձի ընկերների հետ ձկնորսության գնալ։ Ոչ։ Դա հնարավոր չէ։ Նույնիսկ կես օրով։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:48, 24 ապրիլի
«Ուզում եմ հիշել իմ նախնիներին, ովքեր զոհվել են, եւ նրանց, ովքեր ողջ են մնացել»․ Սերժ Թանկյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ19:46, 24 ապրիլի
«Այս ողբերգությունը նրա կյանքի անբաժան մասն է եղել»․ Քրիստինա Ազնավուրը արխիվային լուսանկարներ է հրապարակել Շառլ Ազնավուրի՝ Հայաստան կատարած այցից16:33, 24 ապրիլի
«Հայոց պատմության ուսուցիչս նույնիսկ մեր ավարտական երեկոյի ժամանակ ասաց՝ թուրքին բարեկամ չկարծեք…». Ժաննա Բուտուլյան15:04, 24 ապրիլի
«Երբ մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք երդվում ենք երբեք չմոռանալ պատմության դասերը»․ լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյան14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար