«Սղոց» ֆրանշիզան ժամանակին բարձունքում է եղել ՝ հանդիսանալով «խելացի» հորրորների ներկայացուցիչը։ Բացի դաժան տեսարաններից, ֆրանշիզայի ֆիլմերը առաջարկում էին նաև լավ սյուժեներ ՝ հետաքրքիր շրջադարձերով, գրեթե հանճարեղ մոլագար Ջոն Կրամերի՝ (Կառուցապատողի) բարոյականության մասին իր պատկերացումով (շատ այլասերված, բայց բոլորի համար էլ հասկանալի) և, առհասարակ, հետաքրքիր սցենարներով:
Տարիների ընթացքում, իհարկե, որակը նվազում էր, թվիստներն առավել անհեթեթ եւ անտրամաբանական էին դառնում: Բայց մարդկային ագահությունը, ինչպես հայտնի է, սահմաններ չի ճանաչում։ Ստուդիայի ղեկավարությունը որոշում է վաստակել լրացուցիչ գումար ՝ այս անգամ ներկայացնելով սփին-օֆֆ, որը կոչվում է «Սպիրալ»:
Ֆիլմն այն մասին է, թե ինչպես են մի անգամ դետեկտիվ Բենքսին և նրա նոր զուգընկերոջը հանձնարարում մի շարք այնպիսի դաժան սպանությունների հետաքննություն, որոնք տարօրինակ կերպով հիշեցնում են նախորդ տարիների հանցագործությունները։ Նրանք հայտնվում են չար խաղի էպիկենտրոնում, որտեղ պարտության գինը մարդկային կյանքն է։
«Սպիրալ»-ը մեզ դիմվորում է Քրիս Ռոքի կերպարի և ոստիկանական բաժանմունքի պետի կատարյալ անհեթեթ երկխոսությամբ, որի ընթացքում հանդիսատեսի վրա մեծ քանակներով էքսպոզիցիա է լցվում, որն էլ ծիծաղելի է դառնում։ Արդեն հենց սկզբից ֆիլմը հասկացնել է տալիս, որ սցենարիստն աշխատել է «Ինչպես գրել սցենարը 5 րոպեում» դասագրքի օգնությամբ: Համեմատել այս ֆիլմի որակը ֆրանշիզայի առաջին մասերի հետ՝ պարզապես անհեթեթ է, և դա այն պատճառով, որ գաղափարն արդեն իսկ կրկնվում է. այն ըստ էության չի կարող նոր լինել:
Ֆիլմի պատմությունը շատ անողնաշար է: Ֆիլմը ճահճից դուրս են հանում սյուժետային հենակները. դրանք տոտալ հենվում են Ջոն Կրամերի պատմության վրա.հեռացրու՛ այդ հենակները, և ֆիլմը կփլուզվի մեկ վայրկյանում։
Դերասանների խաղի մասին ոչ մի լավ բան ասել չի կարելի։
Քրիս Ռոքը վատ է խաղում, Սեմ Ջեքսոնը նույնիսկ չի էլ մտածում իր էպիզոդիկ դերում խաղալու մասին, իսկ մյուսների մասին խոսելն անիմաստ է։ Կերպարնեը ընդհանրապես զրկված են անձերից, բնավորություններից, պարզապես գորշ արխիտիպեր են։
Իսկ ա՛յ թակարդները շատ ուրախացրին՝ շատ հետաքրքիր, դաժան եւ, ինչը կարեւոր է, նրանք կրում էին իմաստալից բեռ յուրաքանչյուր զոհի համար։ Պետք է նշեմ, որ դաժանության և արյունահեղության հետ կապված ամեն ինչ «Սպիրալ»-ի մոտ կարգին է։
«Սպիրալ» ֆիլմը երկրորդական է իր էությամբ, ոչ շատ լավ գրված սցենարի առումով։ Նա հետաքրքիր է միայն թակարդներով եւ դաժանությամբ։ Դիտել կարելի է, բայց նվազագույն սպասումներ ունեցեք ֆիլմից:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ