Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

ՄԱՅԻՍԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00, 22 մայիսի

ԽՈՅԵՐ

Հումորի զգացումը հիանալի բան է, սակայն այսօր ավելի լավ է փորձարկումներ չանել դրա հետ: Սիրելի անձնավորությունը ձեր հումորը կարող է ոչ ադեկվատ ընդունել, հատկապես հաշվի առնլով այն փաստը, որ այսօր ձեր հումորները հեգնանք կամ ծաղրանք կպարունակեն: Ձեր զուգընկերը դժվար թե ցանկանա լինել այդ կատակների հերոսը: 

ՑԼԵՐ

Այսօր դուք կարող եք ձեզ շատ բան թույլ տալ, անգամ սեթեւեթանք՝ գործընկերների հետ: Հնարավոր է՝ դա պարզապես բարձրացնի ձեր տոնուսը եւ տրամադրությունը, իսկ հնարավոր է ձեր կամքից անկախ աշխատանքային սիրավեպը ունենա հաճելի շարունակություն: Այնպես որ, աստղերը հուշում են այսօր ժամանակ հատկացնել ռոմանտիկ ժամադրության համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր անձնական կյանքում տիրող իրավիճակը հնարավոր է ձեզ հիշեցնի ձեր անցյալը: Միգուցե դուք հանդիպեք մեկին, ում հանդեպ ժամանակին նուրբ զգացումներ էիք տածում, կամ էլ դուք ստիպված կլինեք հիշել ձեր անցյալի սխալները եւ սերերը, որպեսզի այլեւս չկրկնեք դրանք: Աստղերը հուշում են սրան հանգիստ վերաբերվել: Փորձը պետք է, որպեսզի այն օգտագործես: Միայն հիմարներն են ցանկանում ամեն ինչ արագ մոռանալ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն կունենաք ձեր հարաբերություններին նոր շունչ հաղորդել: Եթե վերջին շրջանում ձեզ պակասում է կիրքն ու կրակը, պետք է ինչ-որ բան անել՝ դա վերկանգնելու համար: Օրը դրդում է ձեզ համարձակ փորձարկումների՝ սիրային հարցերում, որը ձեր սիրելին հիացմունքով կընդունի: Դա լավ առիթ է ձեզ համար ոչ միայն կիսվելու ձեր երեւակայություններով, այլեւ ի կատար ածելու դրանցից ոմանք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք հակված եք ինքնաբավության, այսինքն՝ լիարժեք վայելել կյանքը՝ հարմարավետ տեղավորվելով բազկաթոռին եւ գիրք կարդալով: Սակայն աստղերը հուշում են, որ չնայած նման առանձնացմանը, այսօր արժե, որ դուք շրջապատ դուրս գաք: Բացվելով եւ ընդառաջ գնալով աշխարհին, դուք հնարավորություն կունենաք նոր, խոստումնալից ծանոթություններ հաստատել, որոնք ձեզ բազում ռոմանտիկ զգացումներ կպարգեւեն: 

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք հակված եք հապճեպ որոշումներ կայացնելուն: Սիրելիի հետ հարաբերություներում, սակայն, նման կտրուկությունը կարող է վնասել ձեզ: Որպեսզի չփոշմանեք, երբ արդեն ուշ կլինի, այսօր դուք ընդհանրապես չպետք է ինչ-որ բան ձեռնարկեք: Աստղերը հուշում են, որ ձեր զուգընկերոջ վերաբերյալ ձեր դիտարկումները հնարավոր է սխալ լինեն, իսկ երկաթե փաստերը չեն օգնի ձեզ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրային ճակատում ժամանակավոր լռություն կտիրի: Ռոմանտիկ ժամադրության, նոր ծանոթությունների եւ նույնիսկ սեթեւեթանքների վերաբերյալ ձեր ծրագրերը կարող են մեկը մյուսի հետեւից խափանվել: Աստղերը խորհուրդ են տալիս չանհանգստանալ. ժամանակը դեռ չի եկել: Մինչ այդ արժե ուշադրություն դարձնել աշխատանքին, դասերին կամ էլ պարզապես հանգստանալ՝ չմտածելով  որեւէ բանի համար: Երբ ժամանակը գա, սերը ինքը կներխուժի ձեր կյանք:

ԿԱՐԻճՆԵՐ

Մենք միշտ չէ, որ հասնում ենք նրան, ինչին ձգտում ենք, սակայն խոսքն այսօրվան չի վերաբերում: Աստղերը հուշում են, որ անձնական կյանքում ձեր ուժերի մեջ է իրականացնել այն, ինչ ծրագրել եք: Եվս մի փոքր, եւ դուք կհասնեք ձեր նպատակին: Օրը բարենպաստ է նաեւ նոր ծանոթությունների եւ արդեն եղած հարաբերությունների զարգացման համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ձեր ուժերը կենտրոնացնել ձեր անձնական կյանքում փոփոխություններ մտցնելու համար: Որպեսզի սերը չմարի, զգացմունքները պետք է երբեմն-երբեմն թարմացնել: Նոր զգացողություններ, ծանոթություններ, ճամփորդություններ կամ էլ ռոմանտիկ զբոսանք՝ լուսնի տակ. այս ամենը կնպաստի դրան:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք ձեր սիրելիի մեջ բոլորովին նոր բաներ հայտնաբերել, որոնք նախկինում չէիք նկատում: Հնարավոր է՝ դա նոր տաղանդ է կամ նրա բնավորության թաքնված գիծ կամ ինչ-որ այլ բան: Այսօր բացահայտումը կարող է ունենալ ամենադրական հետեւանքները ձեր հարաբերությունների համար՝ ձեր առջեւ աճի եւ առաջ գնալու նոր հնարավորություններ բացելով:

ՋՐՀՈՍՆԵՐ

Օրը խոստանում է լի լինել հաճելի անակնկալներով, նոր ծանոթություններով եւ ռոմանտիկ հանդիպումներով: Որոշ իրադարձություններ ձեզ համար անսպասելի կլինեն եւ գուցե ինչ-որ բան փոխեն ձեր կյանքում: Իրականում, փոփոխությունները ձեր կյանքում վաղուց են հասունացել: Այսօր հարկավոր է մի փոքր ճեղք, որպեսզի դրանք մտնեն ձեր կյանք:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք վերջապես կարող եք ձեր մաշկի վրա զգալ, թե ինչ բան է սերը առաջին հայացքից: Իսկ եթե ոչ սերը, ապա նմանատիպ կախարդանքը: Իրավիճակը ձեզ թույլ կտա բախվել հմայիչ եւ գեղեցկադեմ մեկի հետ, ինչն անսպասելի կլինի ձեր երկուսի համար: Դուք այսօր պետք է հույսը դնեք ձեր ինքնազսպման վրա, որպեսզի ծանոթություն հաստատեք՝ առանց ի ցույց դնելու ձեր հատուկ հետաքրքրվածությունը:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել