Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մայիսի 24-ից 30-ը

09:00, 23 մայիսի

ԽՈՅԵՐ

Ձեր սիրելի անձնավորությունը կարող է հիասթափեցնել ձեզ, ընդ որում՝ առանց գիտակցելու։ Ավելորդ խոսակցություններից եւ տարաձայնություններից խուսափելու համար լավագույն տարբերակն անկեղծ խոսելն է, որպեսզի Նա կարողանա ճիշտ եզրահանգումներ անել եւ վերանայի իր վարքագիծը։

ՑԼԵՐ

Հավանականությունը մեծ է, որ տանը խնդիրներ կլինեն։ Միգուցե ձեր սիրելին գինովցած տուն վերադառնա, կամ երեխան ինչ-որ կարեւոր իր կկոտրի։ Սակայն անտեղի աղմուկ բարձրացնելու փոխարեն աստղերը հուշում են, որ հանգստություն պահպանել։ Կին Ցլերը պետք է պարզապես զսպեն իրենց բացասական էներգիան, իսկ տղամարդիկ խուսափեն վիճաբանություններից եւ միջադեպերից։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հավատացեք ձեր ներքին ձայնին։ Այն ձեր լավագույն ընկերն է լինելու, ձեր միակ օգնականը։ Ի դեպ, ձեր սիրելին նույնպես կարող է վստահել ձեր ինտուիցիային, հատկապես եթե նա Երկվորյակ չէ։ Վստահեք ձեր ներքին ձայնին եւ կհամոզվեք, որ ամեն ինչ հիանալի կլինի։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Զղջալու եք, որ այդքան միամիտ եւ անուշադիր եք եղել։ Եթե Նա չլիներ, ապա ձեր անձնական կյանքն այլ կերպ կդասավորվեր եւ միգուցե ավելի հաջողակ ու երջանիկ լինեիք։ Բայց սա չի նշանակում, որ պետք է մոռանաք երախտապարտ լինելու մասին։ Գնահատեք այն, ինչ ունեք։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ավագ սերնդի մասին հոգ տանելու ժամանակահատված է։ Աստղերը հուշում են, որ պետք է այցելել ձեր ծնողներին, կամ տատիկ-պապիկներին։ Ձեզ համար թանկ ու հարազատ մարդիկ ցանկանում են զգալ ձեր ներկայությունն իրենց կյանքում։ Նրանք ձեր աջակցության կարիքն ունեն, մի անտեսեք ձեր սիրելիներին։

ԿՈՒՅՍԵՐ

Փորձեք ավելի ռացիոնալ օգտագործել ձեր ազատ ժամանակը։ Նախընտրելի է հաշվարկեք ամեն րոպեն, ամեն վայրկյանը, այլապես անձնական կյանքում խնդիրներից խուսափել հնարավոր չի լինի։ Ճիշտ է, դրանք այնքան էլ մեծ ու էական չեն լինի, բայց եթե կարելի է կանխել դրանք, ինչու հայտնվել դժվարին իրավիճակում։

ԿՇԵՌՔՆԵՐ

Մի քիչ ժամանակ տրամադրեք ձեզ։ Դուք ամեն ինչ հանուն ուրիշների բարօրության եք անում՝ մի կողմ դնելով սեփական անձը։ Ձեր մասին մտածելու եւ ձեզ «երես տալու» լավագույն ժամանակն է։ Ինչ-որ պատրվակով ազատվեք բոլորից եւ վայելեք ձեր միայնությունը։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելի էակը կցանկանա առանց ջանք գործադրելու, հեշտությամբ ինչ-որ բանի հասնել։ Եթե չբացատրեք Նրան, որ այդպես հնարավոր չէ լավ արդյունքի հասնել, Նրա մոտ ոչինչ չի ստացվի։ Այդ պարագայում ձեր սիրելիին մեծ հիասթափություն է սպասվում, որի հետեւանքով Նա միգուցե նաեւ դեպրեսիայի մեջ ընկնի։ Իսկ դեպրեսիայից եւ սթրեսից ազատվելու համար դուք էլ պետք է ջանք ու եռանդ թափեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելին շատ է ցանկանում անակնկալ մատուցել ձեզ, իսկ դուք ակամայից խոչընդոտում եւ խանգարում եք Նրան։ Բայց ձեր ծրագրերը չեն իրականանալու եւ անակնկալը միեւնույն է, ձեր սիրելին մատուցելու է ձեզ ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում։ Մնում է հուսալ, որ այն ձեզ դուր կգա։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե ձեր սիրելի անձնավորության հետ խնդիրներ ունեք, պետք չէ խուսափել ու փախչել՝ հասնելով աշխարհի ծայրը։ Դրանից խնդիրները չեն լուծվի, ընդհակառակը՝ ներքուստ ավելի եք ճնշվելու։ Ավելի լավ է միանգամից ազատվել ավելորդ խնդիրներից։ Այդպես փոքր-ինչ ցավոտ, բայց գոնե ճիշտ կլինի։

ՋՐՀՈՍՆԵՐ

Թվում է՝ դուք լրիվ մոռացել եւ անտեսել եք ձեր երկրորդ կեսին։ Շտապ շտկեք այս սխալը։ Սիրելիին պետք է անակնկալ անել։ Հիշեք, ուշադրությունը ամենակարեւորն է սիրող զույգերի համար։ Նվերների շաբաթ հայտարարեք եւ հետաքրքիր ու հաճելի անակնկալ մատուցեք։

ՁԿՆԵՐ

Շատ կարեւոր է գտնել երաժշտություն, որը լիովին կհամապատասխանի ոչ միայն ձեր, այլեւ Նրա տրամադրությանը։ Միայն ճիշտ ընտրված երաժշտության ներքո դուք կկարողանաք ընդհանուր հայտարարի գալ, այսինքն՝ լինել ուրախ, երջանիկ եւ հաճելի ժամանակ անցկացնել։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել