Յուրաքանչյուրի կյանքում լինում են պահեր, երբ պետք է հագնվել տխուր առիթին համապատասխան։ Եկեք տեսնենք, թե նման դեպքերում ինչ են կրում առաջին տիկնայք, դքսուհին եւ թագուհիները․ նրանցից ոչ բոլորն են նախընտրում դասական սեւ գույնը:
Լետիցիա թագուհի
Իսպանիայի թագուհի Լետիցիան նման միջոցառումների համար դասական ոճի հագուստ է նախընտրում։ Հիշու՞մ եք, երբ Լետիցիան ամուսնու՝ թագավոր Ֆիլիպի հետ այցելել էր եկեղեցական ծառայություն՝ Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Այդ ժամանակ թագուհին նախապատվությունը տվել էր անթեւ սեւ զգեստին, որը համադրել էր կլատչի հետ։
Նույն օրը թագուհին հանրությանը ներկայացել էր կոստյումով․ կիսաշրջազգեստ, բաճկոն, ինչպես նաեւ բարձրակրունկներ։
Իսկ ահա հոսպիտալ, որտեղ տեղափոխել էին տուժածներին, Լետիցիան ժամանել էր սեւ տաբատով ու վերնաշապիկով, որի վրա արկա էր սպիտակ գիծ։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ թագուհին հավատարիմ է որոշակի ավանդույթների։ Նա նման միջոցառումների համար հագուստ ընտրելիս ավելրոդություններ երբեք թույլ չի տալիս։
Թագուհի Եղիսաբեթ II
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները՝ թագուհի Եղիսաբեթ II-ի գլխավորությամբ, նույնպես հավատարիմ են որոշակի կանոնների: Օրինակ՝ անհայտ զինվորի հիշատակի օրը՝ ծաղկեպսակ դնելու արարողության ժամանակ Բրիտանիայի թագուհին ներկայացել է սեւ վերարկով։
Նրա օրինակին հետեւել է Քեմբրիջի դքսուհին։ Նա ընտրել է Dolce&Gabbana–ի վերարկուն, ինչպես նաեւ դքսուհի Կամիլան, որն իր կերպարը համադրել էր փետուրներով սեւ գլխարկի հետ։
Բրիջիտ Մակրոն
Ֆրանսիայի առաջին տիկինը՝ նախագահ Էմանուել Մակրոնի կինը, ավելի խիստ է հիշատակի կամ սգո միջոցառումների համար զգեստներ ընտրելու հարցում։ 2015 թվականի նոյեմբերի 13-ի ահաբեկչության զոհերի հիշատակը հարգելու արարողությանը, երբ Փարիզում եւ նրա Սեն Դենի արվարձանում զոհվել էր 130 մարդ, Բրիջիթը ներկայացել էր սեւ վերարկուով, տաբատով, ինչը համադրել էր կապույտ շարքֆի եւ նույն գույնի ձեռնոցների հետ։ Առաջին տիկինը զուսպ եւ, ինչպես միշտ, նորաձեւ տեսք ուներ։
Թագուհի Մաքսիմա
Սգո միջոցառման համար սեւ գույն է ընտրել նաեւ Նիդեռլանդների թագուհի Մաքսիման։ Նա ամուսնու՝ Վիլեմ Ալեքսանդրի հետ Էյնդհովենի ավիաբազայում դիմավորել է Ուկրաինայի արեւելքում խփված Մալայզիական MH17 ինքնաթիռի զոհերի աճյունները: 2014 թվականի հուլիսի 23-ին Նիդեռլանդներում սգո օր էր հայտարարվել, եւ թագուհին այդ օրը շատ զուսպ կերպարում էր:
Աղբյուրը՝ tsn
Լուսանկարները՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:12, 19 ապրիլի
«Breaking Bad»-ի աստղ Ջանկառլո Էսպոզիտոն ցանկացել է մարդասպանի վարձել՝ սեփական սպանությունը կազմակերպելու համար14:42, 19 ապրիլի
Հարսնացուն ցնցված է. նա հարսանիքին ստացել է «ամենազզվելի նվերը»13:56, 19 ապրիլի
Քորթնի Քարդաշյանը պաշտպանել է Քիմին, որին երկրպագուները մեղադրում են դիտավորյալ «անհաջող» լուսանկար հրապարակելու մեջ13:14, 19 ապրիլի
Անզուգական Մոնիկա Բելուչին ասում է, որ «համակերպվել է ծերության հետ»12:22, 19 ապրիլի
Բեն Աֆլեքի դուստրը «քամինգ աութ» է արել. Ֆինն իրեն ոչ տղամարդ է համարում, ոչ՝ կին11:21, 19 ապրիլի
Վիկտորյա Բեքհեմը բացահայտել է իր ե Դեւիդի երջանիկ ամուսնության գաղտնիքը10:18, 19 ապրիլի
Քանյե Ուեսթը բռունցքով հարվածել է իր կնոջն անհանգստացնող տղամարդու դեմքին09:00, 19 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:39, 18 ապրիլի
Անգլիացին տարված է ամուսնացածների՝ հատկապես իր գործընկերների ու ընկերների կանանց հետ սեքսով22:22, 18 ապրիլի
Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»21:22, 18 ապրիլի
Այսօր առավոտյան ձեր խմած սուրճը կարող է լինել 600 000 տարեկան20:40, 18 ապրիլի
Միջնադարյան առեղծվածային ձեռագիրը կարող է լինել սեքսի հնագույն ձեռնարկ