MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

7 փաստ «Եվրատեսիլ 2021» հաղթող՝ Måneskin ռոք բենդի մասին

21:05, 25 մայիսի

«Եվրատեսիլ 2021»-ն արդեն պատմություն է, բայց ինչպես ամեն տարի, այս տարի էլ հաղթողի մասին քննարկումները շարունակվում են անգամ մրցույթից օրեր անց: Իտալիան ներկայացնող Måneskin ռոք բենդի հաղթանակը չզարմացրեց շատերին, քանի որ խումբն ի սկզբանե «Եվրատեսիլի» երկրպագուների ֆավորիտներից էր, սակայն մինչ մրցույթի եզրափակչի քվեարկության ամփոփման ավարտը, ոչ ոք չէր կարող հստակ կանխատեսել նրանց հաղթանակը, քանի որ ժյուրիի քվեարկության արդյունքում առաջատարը Շվեյցարիայի, իսկ երկորդ տեղում՝ Ֆրանսիայի ներկայացուցիչներն էին: Սակայն իտալական ռոք բենդը գերազանցեց մրցակիցներին հեռուստադիտողի քվեարկության շնորհիվ:

Չնայած այս տարի Հայաստանը չէր մասնակցում մրցույթին՝ «Եվրատեսիլ»-ի հայ երկրպագուները եւս անտարբեր չանցան մրցույթի ու հաղթողների կողքով, ու քանի որ խումբը ձեռք է բերել երկրպագուներ նաեւ Հայաստանում, NEWS.am STYLE-ն առանձնացրել է մի քանի փաստ՝ «Եվրատեսիլ 2021»-ի հաղթողների մասին:

Բենդը ստեղծվել է 2016 թ-ին. խմբի ամդամներն են՝ Դամիանո Դավիդը, Վիկտորիա Դե Անջելիսը, Թոմաս Ռեգին եւ Էթան Տորչիոն: Նրանք միմյանց հանդիպել են ավագ դպրոցում սովորելու տարիներին ու որոշել ստեղծել իրենց ռոք բենդը:

Բենդի անդամներն իրենց անվանումն ընտրել են շատ սուղ պայմաններում, երբ մրցույթներից մեկին մասնակցելու համար, պարզապես, պետք էր ունենալ անվանում: Måneskin տարբերակն առաջարկել է Դե Անջելիսը, որը դանիացի է: Այն թարգմանվում է՝ «լուսնի լույս»:

2017 թ-ին Måneskin-ը մասնակցել է իտալական X Factor-ի 11-րդ եթերաշրջանին՝ զբաղեցնելով մրցույթի 2-րդ հորիզոնականը:

Մինչ «Եվրատեսիլ» մեկնելը Måneskin-ն իր արդեն հայտնի՝ «Zitti e buoni» երգով հաղթել է իտալական Sanremo երաժշտական փառատոնում, ըստ այդմ՝ շահելով ուղեգիր դեպի Ռոտերդամ:

«Zitti e buoni» երգը երիտասարդների՝ մեծահասակներից տարբերվելու պատճառով քննադատության ենթարկվելու մասին է: «Ես խենթ եմ, ես, պարզապես, նման չեմ նրանց: Դու խենթ ես, դու, պարզապես, նման չես նրանց: Մենք խենթ ենք, մենք, պարզապես, նման չենք նրանց»՝ ասվում է կրկներգում:

Խմբի վոկալիստը՝ 22-ամյա Դամիանոն, որն արդեն հասցրել է սիրվել շատերի կողմից ու հետաքրքրել իր իմիջով, հանդիպում է մոդել Ջիորջիա Սոլերիի հետ: Այս մասին նա պատմել է Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում:

Մրցույթում հաղթանակից հետո խոսակցություններ տարածվեցին, թե կանաչ սենյակում Դամիանոն թմրանյութ էր օգտագործում հենց մրցույթի ընթացքում  (նման խոսակցությունների առիթ էր դարձել այն, որ տեսախցիկը ֆիքսել էր երգչին այն պահին, երբ նա կախել էր գլուխը, եւ շատերի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե նա այդպիսով թմրանյութ է ընդունում): Երգիչն ինքն էլ հերքել էր դա, ինչը վերահաստատեց նաեւ բացասական թեստը: Թյուրիմացությանն անդրադարձել է նաեւ Եվրոպայի հեռարձակողների միությունը՝ իր հայտարարության մեջ նշելով. «Կանաչ սենյակում չի եղել թմրանյութի օգտագործում, եւ մենք այս հարցը փակված ենք համարում»:

Լուսանկարները՝ Getty Images, Dean Mauhtaropoulos/Getty Images,EBU/Andres Putting, EBU/ Thomas Hanses


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել