Սպասում ենք մեծ պրեմիերայի. Թամարա Գվերդծիթելին Երեւանի «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի փորձին

ՇոկTok. «Մեզ գրել էին` թող ձեր օդանավի հետ մի բան լինի` դուք տեղ չհասնեք». Անի Արզումանյան

ՇոկTok. Անժելա Փարսադանյանը` ընկերոջից բաժանվելու, առողջական խնդրի ու կյանքի դժվարությունների մասին

2023-ի makeup թրենդներն ու հատուկ դիմահարդարում՝ Մարտի 8-ի համար՝ Սեդա Գրիգորյանից

Ի՞նչ նվեր են ակնկալում եւ ի՞նչ են պատրաստվում նվիրել մարտի 8-ին երիտասարդները

Հենզել Բրուտենցը վերադարձավ մեծ էկրաններ․ «Գործակալ 044. Օպերացիա Գառնի» ֆիլմի պրեմիերան, դերասանների հույզերն ու միջոցառման հյուրերը

Nemra-ի ռոքային 11-ամյակը․ խմբի ու երկրպագուների «երկխոսությունը»՝ բեմում ու բեմից դուրս

ՇոկTok. «Տիկտոկում ամենաքիչը 10000 դրամ եմ աշխատել». տիկտոկեր Նինա Տիտանյան

Միշլենի երկու աստղ ունեցող շեֆ-խոհարար Ֆլորենս Դալիանի գաստրո շոուն «Հայրիկ» Seven Visions Hotels, The Dvin ռեստորանում

Տիկտոկեր Նինա Տիտանյանի նոր կերպարը` «Բլբուլյանները 4» սիթքոմում

ՇոկTok. «Կյանքումս երբեք էլ մատուցող չեմ աշխատի». տիկտոկեր Ալեքս

«Սյուրպրիզ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում կան նոր դերասաններ

«Chef’s Forest» նախագծի հեղինակ Հարութ Խաչատրյանը բադ է պատրաստել հողի տակ՝ ձնառատ լեռների ֆոնին

«Հանդիսատեսը բարձր տրամադրությամբ է հեռանալու դահլիճից». Աղաս Մանուկյանը` «Կյանքս» STAND UP-ի մասին

Քրիստինե Պեպելյանը՝ ԱՄՆ-ում իր առօրյայի, վոկալ ստուդիա հիմնելու եւ որդու՝ Արեգի հետ ժամանակ անցկացնելու մասին

50000-ից մինչեւ 400000 դրամ. ինչպես են նախընտրում հագնվել երիտասարդները եւ որքան արժեն նրանց look-երը

Տիկտոկերներ Մայիս Վարդանյանի ու Մոնիկա Պետրոսյանի սիրո պատմությունը

«Հիմա չենք նախատեսում երեխա ունենալ». Անդրանիկի եւ Օվսաննայի սիրո պատմությունն ու առաջիկա ծրագրերը

Արքայազն Հարին խաբել է Եղիսաբեթ II եւ կրկին հրապարակավ քննադատել թագավորական ընտանիքին (վիդեո)

22:46, 28 մայիսի

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին խաբել է իր տատիկին՝ թագուհի Եղիսաբեթ II-ին, որպեսզի թույլտվություն ստանա «Իմ անտեսանելի կողմը» վավերագրական նախագծի նկարահանումների համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

«Նրանք, ովքեր շրջապատում են թագուհուն եւ արքայազն Չարլզին, բացարձակապես ապշած են այն ամենից, ինչ տեղի է ունեցել», – ասում է Բուքինգհեմյան պալատի աղբյուրը:

Հատկապես նրան վիրավորել են թոռան խոսքերն այն մասին, որ իր հայրը՝ արքայազն Չարլզը, որդիների հետ լավ չի վարվել, քանի որ իրեն դաստիարակել են ճիշտ նույն կերպ։

Հարին հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիի հետ «Ես եմ, որին դու չես տեսնում» սերիալի վրա սկսել է աշխատել երկու տարի առաջ՝ մինչ իր եւ Մեգան Մարքլի թագավորական ընտանիքի բարձրաստիճան պաշտոնյաների կարգավիճակից հրաժարվելն ու Ամերիկա մեկնելը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով պալատական բարձրաստիճան պաշտոնյաներին, արքայազնը տատիկից սերիալ նկարահանելու թույլտվություն է ստացել։ Բայց թոռը նրան հավաստիացրել է, որ նախագիծը նվիրված է լինելու վետերանների հոգեկան առողջության խնդիրներին։ Հարին «անհնազանդ խաղերի»՝ նախկին եւ գործող սահմանափակ կարողություններով զինվորականների միջազգային մրցումների հիմնադիրն է։

Թագուհին հավանություն է տվել Հարիի հետ զրույցի գաղափարին։ Ինչպես նշում են ինսայդերները, նրա մտքով անգամ չի անցել, որ թոռը ցեխ է շպրտելու ընտանիքի վրա։ Բացի հոր հասցեին արված հայտնություններից, արքայազնը նաեւ հայտարարել է, որ հարազատներն իրենց վատ են դրսեւորել կնոջ՝ Մեգան Մարքլի նկատմամբ, երբ նա ինքնասպանության եզրին էր: Ինչպես նաեւ մեղադրել է Միապետությանն ու լրատվամիջոցներին Մեգանին հրապարակավ զրպարտելու փորձերի մեջ։

Թագուհին եւ արքայազն Չարլզն ապշել են Հարիի հայտնություններից։ «Սա վստահության հարց է, որն, անկեղծ ասած, այս պահին կախված է մազից...» - հայտարարել է աղբյուրը: Պալատում Հարիի խնդիրներին միշտ կարեկցանք են ցուցաբերել, բայց բոլորը ցնցված են, որ նա որոշել է կիսել այս ամենը հեռուստաշոուում, որը ցուցադրվել է ամբողջ աշխարհով եւ որը բացասական լույսի ներքո է ներկայացրել  իր ընտանիքին:

Հարին գրեթե կորցրել է հարազատների հետ հաշտվելու վերջին հնարավորությունը, որոնք դեռեւս ուշքի չեն եկել Օփրա Ուինֆրին տված զույգի սկանդալային հարցազրույցից հետո։

Աղբյուրը՝ Факты

Լուսանկարները՝ Getty images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ