Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

Ladaniva խումբը Հայաստանում է. Ժակլինի ու Լուիի տպավորությունները` իրենց երեւանյան առաջին համերգին ընդառաջ (ֆոտո/վիդեո)

16:00, 28 մայիսի

Ֆրանսիական Ladaniva խումբն արդեն Երեւանում է. Ժակլին Բաղդասարյանին, Լուի Թոմասին ու խմբի մյուս անդամներին օդանավակայանում դիմավորել են Lada Niva մակնիշիկի ավտոմեքենայով: «Մի քիչ հուզված ենք, չէինք սպասում այդքան հետաքրքրություն մեր նկատմամբ»,- այսօր` մայիսի 28-ին, կայացած մամուլի ասուլիսին նշեց Ժակլինը, իսկ Լուին լրագրողներին ողջունեց հայերեն` «Բարեւ ձեզ»-ով ու խոստովանեց`Երեւանն ու հայերեն տառերն իրեն անչափ դուր են եկել.

«Օդանավակյանից սկսած շատ հուզիչ էր ջերմ ընդունելությունը: Ինձ նաեւ անչափ դուր է եկել Երեւանի ճարտարապետությունը, հատկապես` վարդագույն տուֆից կառուցված տները, իսկ հայերեն տառերը շատ հետաքրքիր են»:

Ինչպես ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշել էր Ժակլինը` Լուիին հատկապես զարմացնում է հայերի` խակ մրգեր ուտելու սովորությունը, սակայն ֆրանսիացի երաժիշտը դեռեւս չի հասցրել համտեսել դրանք, փոխարենը` շատ է հավանել հայկական սուջուխը: Ինչ վերաբերում է Ժակլինին` երգչուհին վերջին անգամ Երեւանում եղել էր 6 տարի առաջ. ասում է` քաղաքի տրամադրության փոփոխությունը նկատելի է:

«Իհարկե, հիմա դժվար ժամանակներ են, ու զգացվում է քաղաքի լարվածությունը: Ասես, նորից բացահայտեմ Հայաստանը: Երբ նախորդ անգամ այստեղ էի, ավելի շատ ժամանակ անցկանում էի Եղեգնաձորում, հիմա կփորձենք Երեւանն ավելի շատ բացահայտել»:

Ժակլինը նաեւ նպատակ ունի Lada Niva-ով ճամփորդել հայրենիքով, բայց խումբը Հայաստանում է ընդամենը 4 օրով` վստահ չէ, որ կհաջողվի իրականացնել իր այդ ցանկությունը:

Լուին ու Ժակլինը հավելեցին, ծրագրում են Հայաստանի բնությունը ներկայացնել իրենց տեսահոլովակներից որեւիցե մեկում, բայց չեն կարծում, որ այս այցի ընթացքում կհասցնեն, քանի որ ակտիվորեն զբաղված են վաղը` մայիսի 29-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք իրենց առաջին երեւանյան մենահամերգին:

«Համերգին կհնչեն ինչպես հին, այնպես էլ` նոր երգեր, այնպես որ` սպասում ենք նորություններով»,- հավելեց Ժակլինը:

Երգչուհին խոսեց նաեւ խմբի առաջիկա ծրագրերի մասին, որոնցից առաջնայինը ճամփորդություններն են, որոնք, իր խոսքով, օգնում են բացահայտել նոր մշակույթներ.

«Կյանքումս անընդհատ լինում են ցանկություններ, որոնք ուզում եմ կատարել, ու իրականացնում եմ դրանք. փոքր քայլերով գնում եմ դրանց ընդառաջ»,- նշեց նա:

Հանդիպման ավարտին երգչուհին լրագրողների համար կատարեց գուսան Շերամի «Պարտեզում» ստեղծագործությունից փոքրիկ հատված:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել