MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Փողը որոշում է ամեն ինչ: ԹՈՓ 5 ամենահարուստ կերպարները կինոաշխարհից

13:13, 31 մայիսի

Բոլոր ժամանակներում  էլ մարդիկ սիրել են  հաշվել ուրիշների փողերը։ Զարմանալի չէ, որ Forbes ամսագրի մասին գիտեն գրեթե բոլորը։ Բայց դա դեռ ի՞նչ է այն բանի համեմատ, որ մենք հաշվում ենք նույնիսկ հորինված կերպարների փողերը։

NEWS.am STYLE ձեզ է ներկայացնում  կինոաշխարհի  ամենահարուստ  կերպարների ԹՈՓ հնգյակը:

Կարեւոր ճշգրտում․ հնգյակում կլինեն միայն մարդկային կերպարները:

5 -րդ տեղ. Ադրիան Վեյդ / Օզիմանդիա

Ադրիան Վեյդ / Օզիմանդիա - «Պահապաններ» կոմիքսների և համանուն ֆիլմի կերպար:

Մասնագետների գնահատմամբ ՝ նրա կարողությունը հավասար է 7 մլրդ դոլարի։ Ադրիանը հարուստ ընտանիքի ժառանգորդ է, նրա ինտելեկտը բնորոշվում  է որպես հանճարեղ: Նա կարողացել է բազմապատկել ժառանգությունը՝ խաղալով ֆոնդային բորսայում եւ դրսևորելով գրագետ մարքեթինգ։

4 -րդ տեղ. Գորդոն Գեկկո

Գորդոն Գեկկո -  «Ուոլ Սթրիթ» և «Ուոլ Սթրիթ 2. Փողը չի քնում» դիլոգիայի կերպար։

Մասնագետների գնահատմամբ ՝ նրա կապիտալը կազմում է 8.5 մլրդ դոլար։ Իսկական Ուոլ Սթրիթի գայլ, մարմնավորում է կապիտալիզմի ամենավատ կողմերը։ Գորդոնը ապրում է «Ագահությունը լավ է» փիլիսոփայությամբ: Նա իր կայսրությունը կառուցել է ռեյդերական ներդրումների շնորհիվ՝ բորսայում փոքր ընկերություններ գնելով եւ դրանք մաս-մաս վերավաճառելով: Վաստակել է ՝ կործանելով հազարավոր հասարակ աշխատողների ճակատագրերը։

3 -րդ տեղ. Բրյուս Ուեյն/ «Բեթմեն»

Բրյուս Ուեյն / «Բեթմեն» - DC Comics կոմիքսների հրատարակչության և ֆիլմերի կերպար։

Մասնագետների գնահատմամբ ՝ նրա կարողությունը հավասար է 9.2 մլրդ դոլարի։ Բրյուսը հարուստ ընտանիքի ժառանգ է, գործարար, «Wayne Enterprises»-ի սեփականատերը եւ գործադիր տնօրենը, միլիարդատեր, արդյունաբերող եւ բարեգործ: Բրյուսը հիմնական շահույթը ստանում է պաշտպանական արդյունաբերության եւ նորարարության ոլորտից։

2-րդ տեղ. «Թոնի» Ստարկ / «Երկաթե մարդ»

Էնթոնի Էդվարդ «Թոնի» Ստարկ / «Երկաթե մարդ» - Marvel Comics կոմիքսների հրատարակչության և ֆիլմերի կերպար է։

Մասնագետների գնահատմամբ ՝ նրա կարողությունը կազմում է 12.4 մլրդ դոլար։ Թոնին հարուստ ընտանիքի ժառանգորդ է, «Stark Industries» ընկերության եւ «Stark Expo» -ի սեփականատեր եւ գլխավոր գործադիր տնօրեն, ինժեներ եւ գյուտարար, որը հայտնի է որպես հանճար, միլիարդատեր, փլեյբոյ  եւ բարերար։ Նախքան անձնական ողբերգությունը՝  Ստարկը գումար էր վաստակում՝ ռազմական գերատեսչություններին զենք վաճառելով, բայց հետո իր ուժերն ու կարողություններն ամբողջովին կենտրոնացրեց դեպի  խաղաղ նշանակության նորարարական տեխնոլոգիաները եւ էներգետիկ նախագծերը:

1 -ին տեղ. Վիլլի Վոնկա

Վիլլի Վոնկան Ռոալդ Դալիի «Չառլին և շոկոլադի ֆաբրիկան» վեպի և ֆիլմերի կերպար է։

Մասնագետների գնահատմամբ ՝ նրա կապիտալը կազմում է 21 մլրդ դոլար։ Վոնկան ծնվել է միջին հարստության տեր ընտանիքում եւ հսկայական ժառանգություն չունի: Նա իր կարողությունն ինքնուրույն է արարել։ Հանդիսանում է «Wonka» հրուշակեղենի ընկերության հիմնադիրն ու սեփականատերը, ինչպես նաեւ շոկոլադի գործարանի տնօրենը: Իր ունեցվածքը նա ստեղծել է՝ վաճառելով քաղցրավենիք ամբողջ աշխարհի մարդկանց։

 Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել