Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Վնասակար սովորույթներն՝ ըստ Հորոսկոպի նշանի

21:12, 5 հունիսի

Առաջարկում ենք ծանոթանալ վնասակար սովորույթների հանդեպ հակումներին՝ ըստ Հորոսկոպի նշանի

ԽՈՅԵՐ

Ալկոհոլ. Մի' զրկեք ձեզ նման հաճույքից, բայց աշխատեք խուսափել սպիրտային խմիչքի օգնությամբ սթրեսից դուրս գալուց։ Դա հղի է վտնագավոր հետեւանքներով։

Ծխախոտ. Տարբերվելու ցանկությունը դրդում է ձեզ նախապատվությունը տալ ծխախոտի ամենաթանկ եւ հարգի ապրանքանիշերին։ Սակայն դա պատրվակ չէ այդ վնասակար սովորույթը չթողնելու համար։

Քաղցրեղեն. Ամենօրյա չարչարանքների համար ձեզ պարգեւատրում է պետք։ Թող որ դա չլինի կոնֆետներով լի տուփ։ Միգուցե արժե փոխարինել դա առողջության համար ավելի օգտակար գետնանուշով կամ չամիչով։

ՑԼԵՐ

Ալկոհոլ. Դուք միանգամայն կարող եք ձեզ թույլ տալ մասնակցել ընկերական հավաքույթներին, սակայն պետք չէ նրանց հետ մրցել ալկոհոլի օգտագործման քանակով։

Ծխախոտ.  Ձեր վճռական բնավորության շնորհիվ դուք կարող եք թողնել ծխելը ցանկացած պահի, երբ ցանկանաք։

Քաղցրեղեն. Ձեր կիրքը քաղցրավենիքի հանդեպ միանգամայն բնական է։ Աշխատեք սակայն ոչ թե շատ քաղցր ուտել, այլ մրգեղեն։

ԵՐԿՎՈՐՅԿՆԵՐ

Ալկոհոլ. Ձեզ կարելի է շնորհավորել։ Դուք ալկոհոլի հանդեպ անտարբեր եք դեռ մանկուց։

Ծխախոտ. Անհամբեր բնավորությունը ձեզ ստիպում է վառել գլանակ գլանակի հետեւից։ Պետք է ներքին հանգստությունը պահպանելու այլ տարբերակներ փնտրել։

Քաղցրեղեն.  Երբ դուք հոգնածություն եք զգում, մի փորձեք փրկություն գտնել քաղցրավենիքի միջոցով։ Այն միայն կուժեղացնի ձեր թուլությունն ու մաղձոտ տրամադրությունը։ Ավելի շատ օգտակար կլինեն հյութեղ նարինջները։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ալկոհոլ. Ձեր բնածին հակումներն այնպիսին են, որ պետք է փորձել կանխել ծայրահեղ ցանկությունները եւ չտրվել թուլություններին։

Ծխախոտ. Ձեզ թվու՞մ է, թե ծխախոտն օգնում է եւ թարմացնում։ Դա խաբուսիկ զգացողություն է, չէ՞ որ ծխախոտն ավելի է ուժեղացնում ընկճվածությունը։ Ավելի լավ չէ՞ ամբողջ ձայնով ծիծաղել։

Քաղցրեղեն. Կյանքը լի է այլ հաճույքներով, քան քաղցրավենիքը, այնպես որ՝ մտածեք հերթական անգամ քաղցրին տրվելիս։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ալկոհոլ. Դուք ջերմության եւ լույսի աղբյուր եք եւ բնավ կարիք չունեք ընկերական հավաքույթների ոգին լինելու։

Ծխախոտ. Անհաջողությունների եւ թուլության դեմ պայքարելու համար օգատգործեք ձեր բնատուր էներգիան։

Քաղցրավենիք. Դուք երբեք չեք հանձնվում, այնուամենայնիվ, պետք է հաղթահարեք քաղցրի հանդեպ մեծ ախորժակը։

ԿՈՒՅՍԵՐ

Ալկոհոլ.  Խմիչքները, որոնc դուք նախապատվություն եք տալիս, չպետք է լինել ալկոհոլային։

Ծխախոտ. Փորձեք թողնել ծխելը եւ կտեսնեք, թե որքան պտղաբեր է աշխատանքն առանց դրա։

Քաղցրեղեն. Զգույշ եղեք. տարիների հետ սերը քաղցրի հանդեպ կարող է հանգեցնել գիրացման, որից ազատվելն ավելի դժվար է, քան կանխելը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ալկոհոլ. Ձեր սերը գինու հանդեպ դատապարտելի չէ, քանի որ ձեզ համար կարեւոր է որակը, ոչ թե քանակը։

Ծխախոտ. Ծխախոտի ծխով հարուստ ձեր կյանքը չի կարող լի լինել ռոմանտիզմով եւ արկածներով։

Քաղցրեղեն. Կյանքի հանդեպ առողջ մտածելակերպը թույլ կտա ձեզ հեշտությամբ կառավարել քաղցրի օգտագործումը։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ալկոհոլ. Ծանր ապրումները եւ սթրեսը ձեզ դրդում են ալկոհոլ օգտագործելուն։ Փորձեք առավել օգտակար միջոցներ փնտրել սթրեսից դուրս գալու համար։

Ծխախոտ. Ձեր թույլ կողմերից է ձեր անհավասարակշռվածությունը։ Կառավարեք ինքներդ ձեզ եւ ստիպեք օրգանիզմին հրաժարվել այս վնասակար սովորույթից։

Քաղցրեղեն. Վերականգնեք կորցրած էներգիան մուգ կարմիր խնձորի օգնությամբ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ալկոհոլ.  Դուք մարդամոտ եք, եւ դա հրաշալի է, սակայն մեծ խնջույքների ժամանակ պետք է խնայեք ինքներդ ձեզ եւ չչարաշահեք խմիչքի օգտագործումը։

Ծխախոտ. Դուք պետք է խելամտություն դրսեւորեք եւ հրաժարվեք ծխախոտի հանդեպ կրքից։

Քաղցրեղեն. Քաղցրի հանդեպ ձեր սերը կարող է պատճառ դառնալ ատամնաբույժին հաճախ այցելելու։ Կամքի ուժ դրսեւորեք՝ քաղցրին ոչ ասելու համար։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Ալկոհոլ. Անգամ եթե հաճախ եք միայնակ մնում, հիշեք, որ ալկոհոլը լավագույն ընկերակցությունը եւ ձանձրույթի դեմ ամենահուսալի  դեղամիջոցը չէ։

Ծխախոտ. Ձեզ համար թանկ է ձեր առողջությունը, այդ պատճառով դուք չեք ցանկանա ապրել այն տհաճ զգացողությունները, որոնք առաջ են գալիս ծխախոտի օգտագործումից։

Քաղցրեղեն. Դուք բավականին խելամիտ եք ճիշտ ժամանակին կանգ առնելու համար, բայց, այնուամենայնիվ, տխուր պահերին դիմակայել չեք կարող։

ՋՐՀՈՍՆԵՐ

Ալկոհոլ. Մեծահոգությունը եւ շռայլությունը ստիպում են ձեզ մասնակցել գինարբուքների, ինչից դուք հազվադեպ եք իրապես հաճույք ստանում։

Ծխախոտ. Ինքնապաշտպանական ներքին բնազդը եւ նոր զգացողությունների ծարավը պետք է ձեզ հետ պահեն ծխախոտից։

Քաղցրեղեն. Բնույթով դուք ձեռբաց անձնավորություն եք։ Ահա եւ տվեք ձեր քաղցրեղենը ուրիշներին. նրանց, ում դա առավել օգտակա կլինի, քան ձեզ։

ՁԿՆԵՐ

Ալկոհոլ. Մի' սպանեք ձեր ստեղծագործական կարողությունները, դա ձեր շահերից չի բխում։

Ծխախոտ. Մի' տրվեք այլոց ազդեցությանը, ընդառաջ գնացեք առանց ծխախոտի աշխարհին։

Քաղցրեղեն. Ձեր ցրվածության պատճառով դուք կարող եք չափից դուրս շատ քաղցր ուտել։ Արթանցեք եւ սկսեք վերջապես կառավարել ձեր օրվա չափաբաժինը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել