«Եթե ես լռում եմ, դա չի նշանակում, թե ինչ-որ խնդիր կա»
Երեխայի լռությունը ծնողի ամենամեծ խնդիրներից մեկն է: Հետ նայելով մեր մանկությանը՝ մեզանից յուրաքանչյուրը հավանաբար բազմաթիվ իրավիճակներ է վերհիշում, որոնցում մենք ուղղակի չենք ցանկացել պատմել մեր ապրումները կամ էլ այնքան զբաղված ենք եղել անձնական դրամաներով, որ խուլ ենք մնացել ծնողների խնդիրների հանդեպ: Այն ժամանակ նրանց մոտ, ինչպես այսօր մեզ մոտ է, նման վերաբերմունքն ամենից հաճախ խուճապ եւ դժգոհություն է առաջացրել, չէ որ մեր ուղեղն անխուսափելիորեն ամենավատն է պատկերում: Ելքը երեխաներին հանգիստ թողնելն է: Նրանց կարող են հետաքրքիր չլինել մեր ապրումներն ու պատմությունները, որովհետեւ նրանք ամբողջությամբ իրենց աշխարհում են եւ դրա հետ պետք է հաշտվել: Ժամանակ կգա եւ ամեն ինչ կփոխվի, բայց ոչ հիմա: «Միայն դուք չէ, որ ազդում եք ինձ վրա»:
Ձեր երեխան ընդմիշտ երեխա կմնա, բայց միայն ձեզ համար
Իրականում այն ժամանակվանից, ինչ երեխան դուրս է գալիս ինքնուրույն զբոսնելու, դուք դադարում եք փորձի միակ աղբյուրը լինել, այժմ դա ամբողջ աշխարհն է: Եվ ինչ որոշում էլ կայացնի անչափահասը, դուք պետք է, ոչ, դուք պարտավոր եք հարգել այն: Պատահում է, այսինքն` շատ հաճախ այնպես է լինում, որ ծնողները համաձայն չեն երեխայի ընտրությանը, երբեմն այն սխալ են համարում, երբեմն վիրավորվում են, բայց չեն մասնակցում գործընթացին, երբեմն ուղղակի չեն հասկանում, բայց այնուամենայնիվ, պարտավոր եք հարգել այն: Միայն այդպես կարելի է այնպիսի մարդու դաստիարակել, որը հետո անտարբեր չի լինի ուրիշների ապրումների, հույզերի եւ կարծիքի հանդեպ: «Ես փորձում եմ իմ փորձի հիման վրա հասկանալ աշխարհը, ինձ ժամանակ տվեք»:
«Ես փորձում եմ աշխարհը հասկանալ սեփական փորձի հիման վրա, ինձ ժամանակ տվեք»
Դուք համբերությամբ սպասել եք առաջին բառին եւ առաջին քայլին, տքնել եք առաջին տառերի վրա, ուրեմն ինչո՞ւ այս կամ այն նախընտրությունը վայրկենապես դժգոհություն է առաջացնում: Ինչ է տեղի ունենում մարդու ներսում 14 տարեկանից սկսած: Նրա հոգին եւ սիրտը դեռեւս բաց են աշխարհի առաջ եւ ամեն ինչ ներծծում են սպունգի նման: Երեխային ժամանակ տվեք ինքնուրույն ֆիլտրել ամեն ինչ եւ պարզել, թե ինչն է հարմար, իսկ ինչը պետք է դեն նետել: Նա անպայման ճիշտ կընտրի եւ հենց այն, ինչը ձեզ համար հիմա արդեն ակնհայտ է, բայց նա պետք է ինքը հասնի դրան, հակառակ դեպքում նա կզգա, որ դուք իրեն պարտադրել եք այս կամ այն գաղափարը: Իսկ դա ընդվզող էությունը չի հանդուրժի եւ կընտրի հակառակը:
«Ես քեզ սիրում եմ եւ քեզնից օրինակ եմ վերցնում նույնիսկ ավելի, քան կարծում ես»
Նույնիսկ եթե դուք անընդհատ վիճում եք, նույնիսկ եթե ձեր երեխան ամենաբարդ փուլում է եւ նույնիսկ այն ժամանակ, երբ ձեզ թվում է, թե ամեն ինչ կորած է, դուք մոռանում եք մի բանի մասին` այն, որ երեխան մանկությունից ի վեր ամեն ինչ կառուցում է այն բանի շուրջը, թե ինչ լույսի տակ է տեսնում ծնողներին: Նույնիսկ եթե հույզերի պոռթկման մեջ դուք ատելություն լսեք, դա այն չէ, ինչ թվում է: Դա վիրավորում է, այո, բայց դա վիրավորում է նաեւ երեխային, որովհետեւ ծնողներն այն մարդիկ են, որոնց կերպարը եւ պահվածքի մոդելը դրված է նրա ենթագիտակցության հիմքում, եւ հավատացեք, երբ ժամանակը գա, բարդ ընտրության առաջ նա կմտածի, թե դուք ինչպես կվարվեիք:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:29, 24 ապրիլի
Լույս է տեսել Հաքան Սեքինելգինի «Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիան. հանրային հիշողություն եւ ինստիտուցիոնալացված ժխտում» գիրքը13:03, 24 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո)12:01, 24 ապրիլի
Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը11:12, 24 ապրիլի
«24.04.2024 ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը: Ես հավատում եմ». Նազենի Հովհաննիսյան10:04, 24 ապրիլի
Աշխարհը՝ Հայոց ցեղասպանության մասին. հայտնի մարդկանց հայտարարությունները՝ ողբերգության 109-րդ տարելիցի կապակցությամբ23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին