Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Netflix-ը Դանիլա Կոզլովսկու «Չեռնոբիլ» ֆիլմի ցուցադրման իրավունքը գնել է նախքան ժապավենի հայտնվելը ռուսական վարձույթում

16:51, 3 հունիսի

Դանիլա Կոզլովսկու պրոդյուսերական, ռեժիսորական եւ դերասանական «Չեռնոբիլ» աշխատանքի պրեմիերան մեծ աղմուկ բարձրացրեց։ Այժմ հայտնի է դարձել, որ ֆիլմը կցուցադրվի Netflix միջազգային սթրիմինգային հարթակում։

Կոզլովսկին այդ մասին հայտնել է Instagram-յան էջում արված գրառմամբ. «Այսօրվանից սկսած «Չեռնոբիլ» ֆիլմը «Netflix»-ում է։ Անկեղծ ասած՝ այս մասին գիտեինք դեռ ձմռանը՝ նախքան ֆիլմի՝ վարձույթում հայտնվելը։ Բայց միասին այսօր մեր անդրօվկիանոսյան գործընկերները թույլ տվեցին հայտնել այդ լուրը։

Միջազգային վաճառքների արդյունքներով՝ մեր ֆիլմը դարձել է ռուսական կինոյի պատմության ընթացքում ամենավաճառվածներից մեկը։ «Չեռնոբիլ» ժապավենը կցուցադվի Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Եվրոպայի, Բալթյան երկրներում, Չինաստանում (ընդ որում, ինչպես խոշորագույն սթրիմինգային հարթակում, այնպես էլ կինովարձույթում), Լատինական Ամերիկայի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեքսիկան, Արգենտինան, Պերուն, Բրազիլիան եւ այլն։ Սրանք բոլորովին էլ ենթադրվող գործարքներ չեն, այլ միայն նրանք, որոնք արդեն իսկ կնքվել են։ Բանակցություններ են վարվում այլ գնորդների հետ, իսկ ֆիլմի հանդեպ հետաքրքրությունը հսկայական է։ Նման ֆենոմենալ միջազգային վաճառքը մեզ թույլ է տվել ծախսերը փոխհատուցել նախքան ռուսական վարձույթում թողարկումը, ինչը շատ հազվադեպ է լինում։ Հատկապես հաշվի առնելով բարդ ժանրն ու համավարակի հետ կապված բարդությունները»։

Դերասանը շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին, որը հավատացել է իր նախագծին։ Ի դեպ, նախկինում սթրիմինգային հարթակով ցուցադրվել են ռուսական «Համավարակ» սերիալը, «Մայոր Գրոմ․ ժանտախտի բժիշկը», «Եղբայր» եւ «Արծաթե չմուշկներ» ֆիլմերը։ Netflix-ը հայտարարել է նաեւ ռուսական առաջին օրիգինալ սերիալի նկարահանման մասին՝ «Աննա Կարենինայի» ժամանակակից տարբերակը, որում գլխավոր դերում Սվետլանա Խոդչենկովան է։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել