Վլադիմիր եւ Օլգա Ֆրիսկեները հույս ունեին, որ ապագայում բնակարանը կժառանգի իրենց թոռը՝ Պլատոնը, որը վերջերս 8 տարեկան է դարձել։ Սակայն հնարավոր է՝ նրա հայրը՝ Դմիտրի Շեպելեւը, էլիտար անշարժ գույքի վերաբերյալ այլ ծրագրեր ունի։
Հեռուստահաղորդավարը Ժաննայի ծնողներին տեղեկացրել էր, որ կցանականար վաճառել որդու բաժինը՝ բնակելի տարածքի մեկ երրորդը։ Նրանք զայրացել էին եւ դիմել դատարան՝ պահանջելով նրան արգելել գործարքներ կատարել։ Սակայն դատարանը Շեպելեւի կողմն է բռնել, օրերս Ֆրիսկեները պարտվել են դատական գործը։
View this post on Instagram
«Մերժվել է բավարարել հայցը։ Մասնաբաժնի օտարման հարցը հնարավոր է օրենքով սահմանված կարգով»,- StarHit-ին հայտնել են դատարանից։
Շմիտովսկի անցուցում 90 քառակուսի մետր տարածքով բնակարանի կադաստրային արժեքը մոտավորապես 24 միլիոն ռուբլի է․ համապատասխանաբար, մասնաբաժնի համար, որը Պլատոնին է պատկանում, Դմիտրին կարող է նվազագույնը 8 միլիոն ռուբլի ստանալ։ Ի դեպ, թոռան մասնաբաժինը գնելու առաջնահերթ իրավունք ունեն հենց Վլադիմիր եւ Օլգա Ֆրիսկեները, որոնց պատկանում է բնակարանի երկու երրորդը։
Հենց նրանք են բնակարանում իդեալական կարգուկանոն պահպանում, հետեւում են, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես եղել է Ժաննայի կենդանության օրոք։ Մի անգամ երգչուհու հայրն ու մայրն արդեն «փրկել» են հանգուցյալ դստեր սիրելի բնակարանը։ Անշարժ գույքը ծրագրում էին աճուրդի հանել՝ «Ռուսֆոդին» բազմամիլիոնանոց պարտքը վերադարձնելու համար։ Սակայն Վլադիմիր Բոիսովիչը ելքը գտել էր՝ վաճառել էր մեքենան, Կալուժսկի մարզում գտնվող բնակարանը, ընկերներից գումար էր վերցրել ու պահպանել անշարժ գույքը։
Լուսանկարները՝ Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:26, 5 դեկտեմբերի
«Ոսկե» զբոսանավ. այսպիսի բան հնարավոր է միայն Դուբայում14:35, 5 դեկտեմբերի
Շքեղ «անտի-հոթել» Chopard՝ գերհարուստների համար13:13, 5 դեկտեմբերի
Նիկոլ Քիդմանը դարձել է Balenciaga նորաձեւության տան նոր դեսպանը12:23, 5 դեկտեմբերի
Շերը պատմել է, թե ինչպես է սիրահարվել իր երիտասարդ բոյֆրենդին12:05, 5 դեկտեմբերի
Կլաուդիա Շիֆերը Բարբի տիկնիկ է «դարձել»11:29, 5 դեկտեմբերի
Անի Քրիստին բալիկի է սպասում ( ֆոտո)11:09, 5 դեկտեմբերի
Լարի Գագոսյանը՝ ArtReview-ի՝ արվեստի աշխարհի ամենաազդեցիկ դեմքերի ցանկում10:33, 5 դեկտեմբերի
Պարզվում է՝ Թոմ Հենքսը Շերի մեծ երկրպագուն է09:00, 5 դեկտեմբերի
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:35, 4 դեկտեմբերի
Բրազիլիայում «Dune 2»-ին նվիրված միջոցառման ժամանակ հանդիսատեսը Ֆլորենս Փյուի ուղղությամբ առարկա է նետել20:09, 4 դեկտեմբերի
Միխայիլ Բոյարսկու կինը պատմել է վերջերս հոսպիտալացված դերասանի առողջական վիճակի մասին19:01, 4 դեկտեմբերի