Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Թինա Կանդելակին պատասխանել է Քսենիա Սոբչակին, որը ՊՄՏՀ-2021-ի ժամանակ քննադատել է բրենդային հագուստով կանանց

23:11, 4 հունիսի

Հունիսի 2-ից 5-ը Սանկտ Պետերբուրգում ընթանում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը: Ռուսական շոու բիզնեսի շատ աստղեր դարձել են միջոցառման հյուրեր, որոնց թվում են Քսենիա Սոբչակը, Սերգեյ Շնուրովը, Դանյա Միլոխինը, Յանա Չուրիկովան, Թինա Կանդելակին եւ ուրիշներ:

39-ամյա Քսենիա Սոբչակն իր պաշտոնական Telegram-ալիքում կիսվել է համաժողովից ստացած տպավորություններով: Երեկ հաղորդավարուհին տեսանյութ է հրապարակել, որում զրուցում է  միջոցառման այցելուներից մեկի հետ։ Պարզվել է, որ նա որոշել է ներկայանալ Bottega Veneta սանդալներով, Dior պայուսակով եւ թանկարժեք ժամացույցով։ Տեսանյութում Սոբչակը կատակել է, որ վերջապես համաժողովում հանդիպել է գոնե մեկ ունեւոր մարդու:

45-ամյա Թինա Կանդելակին մեկնաբանել է Սոբչակի խոսքերն իր Telegram-ալիքում: Նա նշել է, որ Քսենիան գոյություն ունեցող տեղեկատվական էկոհամակարգի արժանի տարր է։ Կանդելակին հավելել է, որ Սոբչակին հարգանքով է վերաբերում, քանի որ նա աշխատասեր է եւ ստեղծում է նոր ապրանքներ, որոնցից շատերը, ըստ Թինայի, դառնում են աներեւակայելի հայտնի։

«Միակ բանը, որ Կսյուշան մինչ օրս չի կարողանում իր մեջ փոխել՝ դադարել մարդկանց քննադատելն է (այնուհետ անպարկեշտ խոսքրեր․ խմբ.)․ կարճ կիսաշրջազգեստով գեղեցիկ կանանց, որոնք կարող են իրենց տալ կրել թանկարժեք իրեր։ Սա 90-ականների անախրոնիզմ է․ համարել, որ թանկարժեք լուքի համար սիրեկան է հարկավոր, որն այդ ամենի համար կվճարի, իսկ այդպիսի կինը․․․ Սա է խնդիրը։ Թրենդների հանդեպ նուրբ հոտառությունը Քսենիային պետք է հուշեր, որ Dior պայուսակով եւ Bottega կոշիկներով կանայք մի ամբողջ դաս են, որոնք կարող են այդ ամենը թույլ տալ իրենց խելքով վաստակած գումարով։  Պատահում է։ Պատահում է, որ կինն ունենում է եւ խելք, եւ փող։ Ահա այսպիսին է նոր կյանքը, Քսենիա Անատոլեւնա», - գրել է Կանդելակին (ուղղագրությունը եւ հեղինակի կետադրությունը՝ առանց փոփոխությունների)։ 

Սակայն Սոբչակը շտապել է պատասխանել Կանդելակիին։ Նա հայտարարել է, որ համաժողովի այցելուների մեջ տարբեր աղջիկներ են հանդիպում։ «Եթե դուք վիրավորական ակնարկ եք համարել, ապա դա միայն ձեր տեսլականն է, սիրելի Թինա))))», - հայտարարել է Քսենիան: Հարկ է նշել, որ Սոբչակը կիսվել է ոչ միայն ՊՄՏՀ-2021 այցելուների բրենդային հագուստի մասին իր կարծիքով: Երեկ հեռուստահաղորդավարուհին պատմել է, որ իրեն շատ են զարմացրել ֆորումի բուֆետի գները։ Քսենիան մենյուի լուսանկարները հրապարակել է իր Telegram-ալիքում:

«Չգիտեմ, թե ինչ են անում մյուս մասնակիցները, իսկ ես միշտ առաջին հերթին բուֆետ եմ գնում։ Սա ամենակարեւոր քննարկման վայրն է, որտեղ ամեն ինչ տեղի է ունենում: Եվ պետք է ասել, որ բուֆետը (այսուհետ՝ անպարկեշտ բառեր: խմբ.) նույնն է, ինչ ամբողջ ֆորումը։ Քանի որ մասնակիցների համար գները բարձրացել են։ Այսինքն, նստեցիր սեղանի շուրջ, պատվիրեցիր պարզապես կանաչ թեյ, միեւնույն է պետք է վճարես 3800 ռուբլի։ Մենյուի չորս տեսակ՝ անկեղծ ասած, ամեն ինչ այնքան էլ չի հնչում», - ասել է Սոբչակը։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել