Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

«Սերիալներում նկարահանվելու առաջարկներ շատ կան, սակայն այժմ ինձ միայն սիթքոմային նախագծերում եմ պատկերացնում». Իլոնա Մկրտչյան

16:07, 5 հունիսի

«Դեպի ճամբար» սիթքոմի երկրորդ եթերաշրջանում հեռուստադիտողը նրան բացահայտեց նորովի, քանի որ այդ կերպարը աբողջովին տարբերվում էր նախորդից` «Փափուկ խաղալիք» սիթքոմի Մանեից: NEWS.am STYLE-ը զրուցել է դերասանուհի Իլոնա Մկրտչյանի հետ. դերասանուհին պատմել է, թե ինչու չի նկարահանվում սերիալային ձեւաչափում՝ նախընտրելով սիթքոմները, ինչպիսի դերերով է ցանկանում ներկայանալ հետագայում եւ ինչպես ու որտեղ է անցկացնում ամառային հանգիստը:

Օվսաննայի կերպարը, մինչեւ վերջին սերիաները, հեռուստադիտողի համար «մութ» էր. նրան ընկալում էին՝ որպես, պարզապես, գայթակղիչ աղջկա, որը փորձում էր խելքահան անել ամուսնացած տղամարդուն՝ օգտագործելով նրա գումարները, սակայն հետագայում պարզվեց, որ աղջիկը դրական կերպար է, եւ ճամբարում եղած ժամանակահատվածում փորձում էր «ուշքի բերել» սիթքոմի կնամոլ հերոսին:

«Օվսաննան, կարծում եմ, իրականում շատ պարզ ու հասարակ կերպար է, ինչը բացահայտվեց վերջին սերիաներից մեկում. նա հատուկ առաքելություն ուներ ճամբարում, ու կարծում եմ` իմ դերն այդ սիթքոմում կերպարային առումով ավարտված է, եթե անգամ լինի շարունակություն»,-անդրադառնալով իր հերոսուհուն՝ նշեց Իլոնան ու հավելեց, որ այդ դերից հետո իրեն սկսել են ավելի շատ ճանաչել.

«Դրսում ավելի շատ մարդիկ են ճանաչում ինձ` որպես Օվսաննա, որովհետեւ Մանեի կերպարում ունեի փոփոխություններ, որոնք առօրյա կյանքում իմ կերպարին այնքան էլ բնորոշ չեն»:

Դերասանուհու մասնակցությամբ երկու հեռուստատեսային նախագծերն էլ սիթքոմի ժանրում են, թեեւ Իլոնան նշում է՝ սերիալներում նկարահանվելու առաջարկների պակաս չունի.

«Շատ կան առաջարկներ սերիալներում նկարահանվելու, ընդ որում` տարբեր հեռուստաալիքներից, կան նաեւ գլխավոր դերով հանդես գալու առաջարկներ, սակայն այժմ ինձ միայն սիթքոմային նախագծերում եմ պատկերացնում, քանի որ սերիալային նկարահանումներն այլ բնույթի են` հաշվի առնելով երկարատեւ ժամկետները: Հետագայում կցանկանայի ինձ տեսնել նաեւ դրամայում, քանի որ կարծում եմ` այդ ժանրում կարող եմ ավելի լավ հանդես գալ, սակայն դեռ չունեմ այնպիսի առաջարկ, որի ե´ւ կերպարը, ե´ւ սցենարը կհավանեմ»:

Այս շրջանում Իլոնան հանգիստն է վայելում Եգիպտոսում: Խոսելով հանգստանալու իր նախընտրած տարբերակի մասին՝ դերասանուհին նշեց.

«Օրերս շատ լավ են անցնում Եգիպտոսում, քանի որ դրանք վայելում եմ ընտանիքիս անդամների ու ընկերներիս հետ: Ինքս կնախընտրեի նկարահանվելը, եթե կանգնած լինեի հանգստի եւ աշխատանքի ընտրության առջեւ, քանի որ աշխատելիս մեծ բավականություն եմ ստանում ու հենց այդպես եմ հանգստանում, իսկ գլոբալ առումով` նախընտրում եմ ծովափնյա հանգստի տարբերակը՝ ինչպես այս պահին»:

Թեեւ նոր նախագծերում դեռեւս ներառված չէ, բայց վերադառնալուն պես Իլոնան պատրաստվում է անցնել ակտիվ գործունեության՝ կունենա ֆոտոշարք եւ հետեւորդներին կներկայանա նոր տեսահոլովակում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Իլոնա Մկրտչյանի Instagram-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել