«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մորգենշտերնը 1000 դոլարով վաճառում է «Cadillac» երգի տեսահոլովակում նկարահված կատվի ձագերին

17:33, 8 հունիսի

Ռեփեր Մորգենշտերը չի թաքցնում, որ սիրում է շքեղ կենսակերպ վարել։ 23-ամյա ռեփերը երբեք բաց չի թողնում ավելորդ գումար վաստակելու հնարավորությունը։ Երաժիշտն այսօր իր երկրպագուներին առաջարկել է ձեռք բերել կատվի ձագերին, որը նկարահանվել է «Cadillac» երգի տեսահոլովակում․ երգը ձայնագրվել է Էլջեյի հետ։ Ցանկացողները պետք է յուրաքանչյուր կատվի համար հազար դոլար վճարեն։

Մեծ գումար ստանալու ցանկության պատճառով Ալիշերը (ռեփերի իսկական անունը) այս ամիս կոնֆլիկտ է հրահրել Քսենիա Սոբչակի հետ։ Ռեփերը հրաժարվել է լրագրողին առանց գումարի հարցազրույցի տալ՝ համագործակցության համար հինգ միլիոն ռուբլի պահանջելով։ Այդ մասին Քսենիան պատմել է «МУЗ-ТВ»-ի 2020-2021թթ․ մրցանակաբաշխության ընթացքում։ Հատկանշական է, որ մրցանակաբաշխության արարողության ընթացքում Մերգենշտերը հրապարակային չի խոսել Քսենիայի հետ։ Ի դեպ, Սոբչակը չի կորցրել իրեն եւ ծաղրել է, որ երաժիշտը հրաժարվել է իրեն մեկնաբանություն տալ։ Աստղը հայտարարել է, որ Ալիշերը վախենում է իրենից։  

Սոբչակի հետ վեճը մրցանակաբաշխության միսկ իրադարձությունը չէր, որի կենտրոնում հայտնվել է Մորգենշտերնը։ Ռեփերն առանձնացել է նաեւ միջոցառման ավարտին, երբ հայտարարվել է հաղթողը «Լավագույն կատարող» անվանակարգում․ մրցանակը բաժին է հասել Ալեքսանդր Ռեւային։ Ալիշերին, որը եւս առաջադրված էր այդ անվանակարգում, չի գոհացրել հանդիսատեսի քվեարկության արդյունքը։ Երաժիշտը բեմ է բարձրացել եւ կազմակրապիչներին մեղադրել արդյունքները կեղծելու համար։ Ռեփերն առաջարկել է հենց արարողության ընթացքում վերահաշվել լսարանի ձայները, սակայն Քսենիա Սոբչակը նրան կանգնեցրել է։ Հաղորդավարուհին հայտարարել է, որ արտիստը ոչ ադեկվատ պահվածք է դրսեւորում եւ պետք է որ արգելված նյութերի ազդեցության տակ լինի։

Այսօր «МУЗ-ТВ » հեռուստաալիքի տնօրենը մեկնաբանել է Մորգենշտերնի մեղադրանքները։ Զախար Բաբինը հայտարարել է, որ ձայների հաշվման տեխնոլոգհիան տարիներ շարունակ անփոփոխ է։ Նա նշել է, որ արդյունքները կախված են ոչ միայն լսարանից, այլեւ փորձագետներից, որոնց ձայները որոշակի բաժիններով գումարում են հեռուստադիտողի ձայներին՝ թյուրիմացություններից խուսափելու համար։ Սակայն վերջնականապես կասկածները ցրելու համար Բաբինը խոստացել է հաջորդ տարի անկախ աուդիտորների վարձել։

Բաբինի խոսքով՝ երբ Մորգենշերտը հայտարարել է առաջադրված չորս անվանակարգերում մրցանակները ստանալու մտադրության մասին, մասնագետները մրցանակաբաշխության կայքնի վրա խոշոր հաքերային հարձակումներ են արձանագրել։ Դրանց նկատակն է եղել գերազանցել համակարգի կարողությունն ու այն հասցնել խափանման։ Մրցանակաբաշխության արդյունքներով՝ Ալիշերին հաջողվել է արժանանալ միայն մեկ մրցանակի՝ լավագույն տեսանյութի համար։ Նա մրցանակւ կիսել է Տիմատիի հետ, որի հետ ձայնագրել է «El Problema» երգը, դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանել։

Ի դեպ, Մորգենշտերնը կարողացել է ուշադրություն գրավել նաեւ արարողությանը ներկայանալով, որին հայտնվել է անվասայլակով։ Նա նշել է, որ առողջական խնդիրներ ունի եւ իր համար դժվար է ինքնուրույն շարժվել։ Նա նույնիսկ մրցանակն է սայլակով ստացել, որը բեմ հասցրել է Տիմատին։ Ընդ որում, արարողության ավարտին ռեփերն, ամեն դեպքում, լքել է սայլակը․ նա իր ոտքով է գնացել հաղորդավարի հետ վիճելու «Լավագույն կատարող» անվանակարգում Ռեւայի հաղթանակի մասին։

Աղբյուրը՝ Vokrug.tv

Լուսանկարները՝ Instagram


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել