Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

«Պրեմիերայի էի գնացել». Անվանեք ինձ «Քրուելա»

13:14, 9 հունիսի

Disney-ը շարունակում է իր դասական մուլտֆիլմերի կինոհեմքերը։  Այս անգամ հերթը 101 դալմատինների չարագործինն է։

Մի քանի բացահայտ անհաջողություններից եւ փորձարկումներից հետո Disney-ի մոտ, այնուամենայնիվ, ստացվեց այն, ինչը կարելի է անվանել վերաիմաստավորում:

Եվ որքան էլ զարմանալի է՝ դա հետաքրքիր էր դիտել:

Վիզուալ առումով ֆիլմը շատ տպավորիչ է: Ուշադրություն են գրավում  Լոնդոնի 70-ականների դեկորացիաները, քաղաքի թաղամասերն ու լքված տները։ Իսկ օպերատորական աշխատանքն ուժեղացնում է ֆիլմից ստացած տպավորությունը ՝ ավելացնելով էլ ավելի պայծառություն, կոլորիտ՝ քաղաքը դարձնելով պատմության լիիրավ հերոս։

Ֆիլմում կան հղումներ դեպի օրիգինալ պատմությունը: Այստեղ են  Անիտան ու Ռոջերը, դալմատինները շատ անսպասելի ամպլուայում են, եւ նույնիսկ կտեսնեք հենց այն նույն մեքենան՝ «De Vil» համարանիշով:

Նորաձեւությունը  ֆիլմի շարժիչ ուժերից մեկն է. կարծես դա եւս ֆիլմի մեկ հիմնական կերպար է: Կոստյումների նկարչուհին յուրաքանչյուր հերոսի ոճի շուրջ հսկայական աշխատանք է կատարել:

Ֆիլմում հնչող երաժշտությունը հարգանքի տուրք է յոթանասունականների հանդեպ: Երգերը հիանալի ընդգծում են ֆիլմի հանդուգն, բունտարական ոգին։

Բայց հիմնական բանը, որ գրավում է հանդիսատեսին,  անզուգական դերասանական խաղն է։ Էմմա Սթոունը պարզապես շքեղ է այս դերում։

Էմման վերածվեց մեղքի զգացումից տանջվող փոքրիկ աղջնակից կատաղած մի ֆուրիայի և դա արեց այնպես, ասես ինքը վերապրել է այդ ամենը։

Մեկ այլ Էմման՝ Էմմա Թոմփսոնը, նույնպես հիանալի է (բրիտանական դերասանական դպրոցը միշտ բարձրության վրա է): Նա ցույց տվեց, որ իր հերոսուհին իսկապես զզվելի է, եւ դա որակյալ աշխատանքի նշան է։

Ջոել Ֆրայը և Փոլ Ուոլթեր Հաուզերը, որոնք մարմնավորել  են Կրուելլայի «ձեռքի տակի վազվզողների» կերպարներին, հակառակ իմ սպասումներին, ստացվել են ոչ թե խորհրդանշական, այլ միանգամայն ամբողջական հերոսներ։

Բնականաբար, ֆիլմը ունի նաեւ թերություններ։ Այստեղ կան ե՛ւ որոշ անշունչ երկրորդական կերպարներ, ե՛ւ որոշակի սցենարային բացեր, ե՛ւ ձգձգվածություն։

Սակայն գլխավոր թերությունն այն է, որ չնայած ընդհանուր կրեատիվ և բունտարական ոգուն, «Կրուելան» մնացել է «Դիսնեյի» պատանդը, և դա թույլ չի տվել ֆիլմի ստեղծողներին առավելագույնս թափ հավաքել։ 12 + վարկանիշը եւ Դիսնեյի հիմքը այնպես են արել, որ ֆիլմը կես ճանապարհին պարզապես խրված է մանկական եւ մեծահասակների կինոյի միջեւ:

Ֆիլմը իրենից  հետո  թողնում է շատ հաճելի նստվածք։ Եվ եթե ուշադրություն չդարձնեք ակնհայտ թերություններին, դուք կարող եք սուզվել տեսողական գեղագիտության մեջ՝ համեմված երաժշտական բաղադրիչով, դիտել, թե ինչպես է Էմմա Սթոունը հիանալի մարմնավորում Դիսնեյի լավագույն չարագործներից մեկին:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել