Disney-ը շարունակում է իր դասական մուլտֆիլմերի կինոհեմքերը։ Այս անգամ հերթը 101 դալմատինների չարագործինն է։
Մի քանի բացահայտ անհաջողություններից եւ փորձարկումներից հետո Disney-ի մոտ, այնուամենայնիվ, ստացվեց այն, ինչը կարելի է անվանել վերաիմաստավորում:
Եվ որքան էլ զարմանալի է՝ դա հետաքրքիր էր դիտել:
Վիզուալ առումով ֆիլմը շատ տպավորիչ է: Ուշադրություն են գրավում Լոնդոնի 70-ականների դեկորացիաները, քաղաքի թաղամասերն ու լքված տները։ Իսկ օպերատորական աշխատանքն ուժեղացնում է ֆիլմից ստացած տպավորությունը ՝ ավելացնելով էլ ավելի պայծառություն, կոլորիտ՝ քաղաքը դարձնելով պատմության լիիրավ հերոս։
Ֆիլմում կան հղումներ դեպի օրիգինալ պատմությունը: Այստեղ են Անիտան ու Ռոջերը, դալմատինները շատ անսպասելի ամպլուայում են, եւ նույնիսկ կտեսնեք հենց այն նույն մեքենան՝ «De Vil» համարանիշով:
Նորաձեւությունը ֆիլմի շարժիչ ուժերից մեկն է. կարծես դա եւս ֆիլմի մեկ հիմնական կերպար է: Կոստյումների նկարչուհին յուրաքանչյուր հերոսի ոճի շուրջ հսկայական աշխատանք է կատարել:
Ֆիլմում հնչող երաժշտությունը հարգանքի տուրք է յոթանասունականների հանդեպ: Երգերը հիանալի ընդգծում են ֆիլմի հանդուգն, բունտարական ոգին։
Բայց հիմնական բանը, որ գրավում է հանդիսատեսին, անզուգական դերասանական խաղն է։ Էմմա Սթոունը պարզապես շքեղ է այս դերում։
Էմման վերածվեց մեղքի զգացումից տանջվող փոքրիկ աղջնակից կատաղած մի ֆուրիայի և դա արեց այնպես, ասես ինքը վերապրել է այդ ամենը։
Մեկ այլ Էմման՝ Էմմա Թոմփսոնը, նույնպես հիանալի է (բրիտանական դերասանական դպրոցը միշտ բարձրության վրա է): Նա ցույց տվեց, որ իր հերոսուհին իսկապես զզվելի է, եւ դա որակյալ աշխատանքի նշան է։
Ջոել Ֆրայը և Փոլ Ուոլթեր Հաուզերը, որոնք մարմնավորել են Կրուելլայի «ձեռքի տակի վազվզողների» կերպարներին, հակառակ իմ սպասումներին, ստացվել են ոչ թե խորհրդանշական, այլ միանգամայն ամբողջական հերոսներ։
Բնականաբար, ֆիլմը ունի նաեւ թերություններ։ Այստեղ կան ե՛ւ որոշ անշունչ երկրորդական կերպարներ, ե՛ւ որոշակի սցենարային բացեր, ե՛ւ ձգձգվածություն։
Սակայն գլխավոր թերությունն այն է, որ չնայած ընդհանուր կրեատիվ և բունտարական ոգուն, «Կրուելան» մնացել է «Դիսնեյի» պատանդը, և դա թույլ չի տվել ֆիլմի ստեղծողներին առավելագույնս թափ հավաքել։ 12 + վարկանիշը եւ Դիսնեյի հիմքը այնպես են արել, որ ֆիլմը կես ճանապարհին պարզապես խրված է մանկական եւ մեծահասակների կինոյի միջեւ:
Ֆիլմը իրենից հետո թողնում է շատ հաճելի նստվածք։ Եվ եթե ուշադրություն չդարձնեք ակնհայտ թերություններին, դուք կարող եք սուզվել տեսողական գեղագիտության մեջ՝ համեմված երաժշտական բաղադրիչով, դիտել, թե ինչպես է Էմմա Սթոունը հիանալի մարմնավորում Դիսնեյի լավագույն չարագործներից մեկին:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը