Մայիսին 55-ամյա դերասանուհի Ջուլիաննա Մարգուլիսը թողարկել է Sunshine Girl: Unexpected Life հուշերը: Կինոաստղի ճանապարհին հանդիպածների թվում հատուկ եւ աննախանձելի տեղ է զբաղեցնում 69-ամյա Սթիվեն Սիգալը։
Վերջերս դերասանուհի Դրյու Բերիմորի թոք-շոուի ժամանակ Ջուլիաննա Մարգուլիսը պատմել է 30-ամյա վաղեմության տհաճ դրվագի մասին։ 1989 թվականին նա աշխատել է որպես մատուցողուհի եւ քասթինգ է անցել իր՝ «Հանուն արդարության» դեբյուտային ֆիլմի համար։ Ֆիլմի պրոդյուսերն ու գլխավոր դերակատարը Սթիվեն Սիգալն էր։
Նա սկսնակ դերասանուհուն ուշ գիշերով հրավիրել է հյուրանոցի համար՝ «փորձի»։ Ջուլիաննան պետք է մարմնավորեր մարմնավաճառի, եւ Սիգալը, կարծես, որոշել է աղջկան լիարժեք փորձել դերի համար։
- Ես անհանգիստ էի, քանի որ հանդիպումը նշանակված էր գիշերվա ժամը 1-ին։ Առավել եւս, ես ապրում էի Բրուքլինում, եւ պետք է գնայի Մանհեթեն, բայց տաքսու գումար չկար», - հիշում է Մարգուլիսը։ - 23 տարեկան էի եւ նոր էի պատրաստվում նկարահանվել կինոյում, իսկ ինձ հրավիրեց պրոդյուսերը, ում ասիստենտը խոստացել էր վճարել ճանապարհածախսը, դրա համար էլ ես գնացի։
Փորձերը սկսվել են այն բանից, որ նա հանկարծ բարձի տակից հանել է ատրճանակը եւ ուղղել աղջկա վրա։
- Դա վախեցնող պահ էր։ Ես մարտաֆիլմերի աստղի հյուրանոցային համարում եմ, որը ատրճանակով սպառնում է ինձ, իսկ ես նախկինում երբեք զենք չեմ տեսել։ Եվ ոչ ոք չգիտեր, թե ուր եմ գնացել, - դողացող ձայնով պատմել է Ջուլիաննան։ - Նա խնդրեց ինձ գնալ ննջասենյակ, քանի որ նա հոգնած էր, եւ առաջարկեց «կարդալ» ափս: Նա մի կողմ դրեց ատրճանակը, ապա հայտարարեց, որ նա բուժակ է։ Հավելեց, որ թույլ երիկամներ ունեմ։ Իսկ ես այդ ժամանակ մտածեցի․ «Միթե սա աշխատում է կանանց հետ»։
Սիգալը հյուրին խոստացել է օգնել երիկամների խնդրի հետ կապված, սակայն աղջիկը հրաժարվել է եւ տաքսու գումար խնդրել։ Ստիվենը հարյուր դոլար է տվել, Ջուլիաննան մանրը չի վերադարձել։
Աղբյուրը՝ Экспресс газета
Լուսանկարը՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:10, 23 ապրիլի
Rolex-ի հազվագյուտ ժամացույցը աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 3,5 միլիոն դոլարով22:26, 23 ապրիլի
Գրավիչ կանայք տղամարդկանց ոգեշնչում են ասել ճշմարտությունը, իսկ կանանց՝ ստել21:19, 23 ապրիլի
Ֆարել Ուիլյամի առաջին թվային իրը՝ Louis Vuitton-ի հավաքածուից, արժե ավելի քան 8000 դոլար20:19, 23 ապրիլի
Նանուլը նշում է 14-ամյակը. երգչուհու տոնական ֆոտոշարքը19:25, 23 ապրիլի
Կոմպոզիտոր Շառլ Ազնավուր․ շանսոնյեի հարյուրամյակի առթիվ16:22, 23 ապրիլի
Դեւիդ Լինչը Salone del Mobile-ում ներկայացրել է «Մտորումների սենյակը» ինստալյացիան15:13, 23 ապրիլի
Նոր մանրամասներ Քենեդի եղբայրների հետ Մերիլին Մոնրոյի սիրավեպի եւ նրա կյանքի վերջին օրվա մասին14:17, 23 ապրիլի
Microsoft-ը Լեոնարդո դա Վինչիի Մոնա Լիզային «ստիպել է» ռեփ կարդալ13:34, 23 ապրիլի
Christie's-ն աճուրդի կհանի Վիվիեն Վեսթվուդի անձնական զգեստապահարանը12:30, 23 ապրիլի
Սելին Դիոնը պատմել է իր հազվագյուտ հիվանդության դեմ պայքարի մասին11:54, 23 ապրիլի
Քանյե Ուեսթը պատմել է, թե որ հայտնի մարդու հետ են պատրաստ ինքն ու իր կինը՝ Բիանկա Սենսորին, համատեղ սեքսով զբաղվել11:18, 23 ապրիլի
Պտուղը ծառից հեռու չի ընկնում. Քեթրին Զետա-Ջոնսի դուստրն իր 21-ամյակը նշել է մայրիկի՝ 25 տարի առաջվա զգեստով